Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1515-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

11. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Առաջարկություններ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2019 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ.

բ. հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել`

- փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2019 թվականի պետական պատվերը,

- «1123 Իրավական իրազեկում և տեղեկատվության ծառայություններ» ծրագրի «11001 Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված հատկացումների բաշխումը.:

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աջակցություն արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին» ծրագրի «Ներկայացուցչության ապահովում և խրախուսում» միջոցառման արտաբյուջետային հաշվի միջոցներից, եկամուտների նվազեցման եղանակով, 8198.1 հազ. դրամը փոխանցել «Աջակցություն օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի գործունեությանը» միջոցառման «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2016 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N AAG-111- G-13-001 Զարգացման համագործակցության համաձայնագրի ներքո իրականացվող» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվին` որպես «Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ»:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) օրենքով նախատեսված պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման ծրագրերի գծով սույն որոշման N 4 հավելվածով համապատասխան միջոցառումները կատարող պետական կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված իրավունքները վերապահել Երևանի քաղաքապետարանին` պայմանով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից`

ա. այդ լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերը պետք է իրականացվեն պետական կառավարչական հիմնարկների կողմից 2019 թվականին իրականացվող նմանատիպ ծախսերի կատարման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան,

բ. սույն որոշման N 9 հավելվածում ներկայացված ծրագրերի միջոցառումների գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և համապատասխան ծրագրերի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական մարմիններ,

գ. սույն որոշման N 4 հավելվածով սահմանված «1157 Քաղաքային զարգացում» ծրագրի «12008 Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծառայությունների գծով պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացում» միջոցառմամբ նախատեսված 2,732,776.8 հազ. դրամ գումարից 1,933,279.6 հազ. դրամն ուղղվելու է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 799,497.2 հազ. դրամը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերով ենթավարկային պայմանագրերով ընկերությանը նախատեսված վարկերի գծով առաջացող պարտավորությունների կատարմանը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարարության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվող սուբվենցիաների տրամադրման պայմանագրերում նախատեսել, որ սուբվենցիաների գումարների նպատակային օգտագործման նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իրականացնում է նախնական փաստաթղթային հսկողություն, իսկ հետավարտական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման N 4 հավելվածով սահմանված «1212 Տարածքային զարգացում» ծրագրի «12003 Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» միջոցառման գծով նախատեսված հատկացումների ըստ պետական կառավարման մարմինների բաշխման վերաբերյալ.

4) սույն որոշման N 4 հավելվածով սահմանված «1110 Այլընտրանքային աշխատանքային ծառայություն» ծրագրի «12001 Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին դրամական բավարարման և դրամական փոխհատուցման տրամադրում» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (որպես միջոցառումը կատարող պետական կառավարման մարմնի) գծով նախատեսված ֆինանսական միջոցները փոխանցել Երևանի քաղաքապետարանին` Երևան քաղաքի այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու համար:

13. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել, - նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել 2019 թվականի հետևյալ ծրագրերը`

ա. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ծրագրերի համակարգում և կառավարում.

բ. ստանդարտների մշակման ծառայություններ.

գ. ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներ.

2) «Բիզնես Արմենիա» և «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամների հետ կնքվող դրամաշնորհների հատկացման պայմանագրերով սահմանել և ապահովել, որ հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերն ավարտվեն մինչև 2019 թվականի մարտի 31-ը, իսկ ծրագրերի իրականացման, ինչպես նաև հիմնադրամների պահպանման շրջանակում կնքվող գնման պայմանագրերով նախատեսվեն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է օգտագործել մինչև սույն ենթակետում նշված ժամկետի լրանալը:

14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել 2019 թվականի աջակցություն զբոսաշրջության զարգացմանը ծրագիրը:

15. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին`

i

1) հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «1114 Սփյուռքի հայապահպանության ծրագրի» «12001 Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրում» միջոցառման գծով նախատեսված հատկացումների բաշխումը` մինչև 2019 թվականի մայիսի 3-ը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել «1114 Սփյուռքի հայապահպանության», «1156 Հայաստան-Սփյուռք գործակցության» և «1194 Հայրենադարձության» ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումների ծախսերի նախահաշիվները` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

(15-րդ կետը փոփ. 04.07.2019 թիվ 832-Ն որոշում)

16. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել, գլխավոր դատախազության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2019 թվականի պետական պատվերը:

i

17. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել 2019 թվականի հետևյալ ծրագրերը`

ա. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պարբերական պահպանման (միջին նորոգման) աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 5 աղյուսակի 1.2-րդ կետում ներկայացված գումարի օգտագործման (բաշխումն ըստ օբյեկտների),

բ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների,

գ. տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման:

2) «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ կնքվող դրամաշնորհների հատկացման պայմանագրերով սահմանել և ապահովել, որ վերջիններիս կողմից իրականացվող ծրագրերն ավարտվեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը, իսկ ծրագրերի իրականացման և պահպանման շրջանակում կնքվող գնման պայմանագրերով նախատեսվի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է օգտագործել մինչև սույն ենթակետում նշված ժամկետի լրանալը:

(17-րդ կետը փոփ. 29.03.2019 թիվ 321-Ն որոշում)

18. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ոռոգման համակարգի առողջացմանն աջակցության 2019 թվականի ծրագիրը.

2) հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին 2019 թվականի ֆինանսական աջակցության տրամադրման չափաքանակները` ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների:

19. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը:

i

20. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2019/2020 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների դասարանների և աշակերտների թվի (ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաները, ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները) մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև 2019/2020 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների թվի վերաբերյալ տվյալները.

2) սույն որոշման 4-րդ կետի 7-րդ ենթակետում նշված առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ համաձայնեցված:

(20-րդ կետը փոփ. 15.08.2019 թիվ 1045-Ն որոշում)

21. Սույն որոշման NN 11 և 11.1 հավելվածներում ընդգրկված հանրային իշխանության մարմինների ղեկավարներին`

1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման NN 11 և 11.1 հավելվածների` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում նշված արդյունքի ցուցանիշների կատարման վերաբերյալ: Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ չհանդիսացող` բյուջետային ծրագրերի միջոցառումները կատարող պետական կառավարման մարմինները սույն ենթակետով սահմանված տեղեկատվությունը ներկայացնում են համապատասխան ծրագրերի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական մարմինների միջոցով.

2) սույն որոշման NN 3, 4 և 5 հավելվածներով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման մասին սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելիս` միաժամանակ ներկայացնել դրանցից բխող առաջարկություններ նաև սույն որոշման NN 11 և 11.1 հավելվածների` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին: Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ չհանդիսացող` բյուջետային ծրագրերի միջոցառումները կատարող պետական կառավարման մարմինները սույն ենթակետով սահմանված տեղեկատվությունը ներկայացնում են համապատասխան ծրագրերի գծով բյուջետային հատկացածների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական մարմինների միջոցով:

22. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

i

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել`

ա. գյուղատնտեսական հումքի մթերումների (գնածների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագիրը,

բ. ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը,

գ. գյուղատնտեսությամբ զբաղվողներին ուղղակի աջակցության տրամադրում ծրագիրը,

դ. փոքր գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագիրը,

ե. անասնաբուծության զարգացում ծրագիրը.

2) հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն» ծրագիրը.

3) «Գյուղատնտեսության զարգացման» հիմնադրամի հետ դրամաշնորհի հատկացման պայմանագրով սահմանել և ապահովել, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ավարտվեն մինչև 2019 թվականի մարտի 31-ը, իսկ ծրագրերի իրականացման, ինչպես նաև հիմնադրամի պահպանման շրջանակում կնքվող գնման պայմանագրերով նախատեսվի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է օգտագործել մինչև սույն ենթակետում նշված ժամկետի լրանալը:

(22-րդ կետը փոփ. 04.04.2019 թիվ 363-Ն որոշում)

i

23. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը`

ա. հաստատել և աշխատակազմի պաշտոնական վեբկայքում հրապարակել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով «1033 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրի «11001 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» և «12001 Պետական աջակցություն ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին» միջոցառումների գծով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին ստացողների,

բ. ներկայացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար Օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1033 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրի «12002 Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համար նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին կուսակցությունների» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

(23-րդ կետը փոփ. 31.01.2019 թիվ 64-Ն որոշում)

i

24. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին` սույն որոշման ընդունումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգի և պայմանների վերաբերյալ:

(24-րդ կետը փոփ. 31.01.2019 թիվ 64-Ն որոշում)

25. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2019 թվականի պետական պատվերը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

26. Միջազգային վարկատու կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից և այլ արտաքին աղբյուրներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային վարկային ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետությանը 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների գլխավոր կարգադրիչներ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների ղեկավարներին` սահմանել խիստ հսկողություն, կանխել և թույլ չտալ միջազգային վարկատու կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից և այլ արտաքին աղբյուրներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին իրենց կողմից կարգավորվող ոլորտներում ծրագրեր իրականացնող գրասենյակների (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) իրագործվող նպատակային վարկային ծրագրերի գծով օրենքի N 1 հավելվածի N 4 և N 4 հավելվածի N 1.1.1 աղյուսակներով ըստ յուրաքանչյուր նպատակային վարկային ծրագրի սահմանած ելքերի (ինչպես վարկային միջոցների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման մասով) տարեկան, ինչպես նաև սույն որոշմամբ նախատեսված եռամսյակային (աճողական) գումարների (ներառյալ ուղղակի վճարածների և բացված հատուկ պարտավորագրերի շրջանակներում կատարվող վճարածների մասով) գերազանցում (եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան նախատեսված չէ):

27. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան մարմինների համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի և վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակների հաստատումը` թույլատրել այդ մարմիններին իրականացնել նմանատիպ գործառնություններ 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում` հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակում, նախորդ տարվա չափաքանակներում ներառված հոդվածներով, յուրաքանչյուր մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հաստատված տարեկան հատկացումների մեկ տասներորդի չափով` ըստ առանձին տնտեսագիտական հոդվածների` պայմանով, որ այդ գործառնությունների տվյալները կներառվեն 2019 թվականի համար ավալ մարմնի կողմից առաջարկվող` Հայաստանի Հանրապետության կաոավարության որոշման նախագծերի համապատասխան հավելվածներով` նշված նպատակով ներկայացվող չափաքանակներում:

28. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ և վերաբաշխումներ` համաձայն N 13 հավելվածի:

29. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-4-րդ և 21-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 4 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը:

30. Հույժ գաղտնի:

31. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը և հավելվածները փոփ. 20.06.2019 թիվ 773-Ն, 25.07.2019 թիվ 972-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ _______________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

i

ԻՐՏԵԿ - հավելվածները փոփոխվել են, որը հնարավոր չէ ինկորպորացնել`

i

24.01.2019 թիվ 26-Ն, 24.01.2019 թիվ 52-Ն, 06.02.2019 թիվ 69-Ն, 06.02.2019 թիվ 83-Ն, 15.02.2019 թիվ 90-Ն, 15.02.2019 թիվ 107-Ն, 15.02.2019 թիվ 111-Ն, 21.02.2019 թիվ 118-Ն, 15.02.2019 թիվ 128-Ն, 21.02.2019 թիվ 131-Ն, 21.02.2019 թիվ 135-Ն, 15.02.2019 թիվ 140-Ն, 21.02.2019 թիվ 148-Ն, 28.02.2019 թիվ 157-Ն, 28.02.2019 թիվ 161-Ն, 28.02.2019 թիվ 176-Ն, 07.03.2019 թիվ 178-Ն, 07.03.2019 թիվ 179-Ն, 07.03.2019 թիվ 180-Ն, 07.03.2019 թիվ 183-Ն, 07.03.2019 թիվ 188-Ն, 07.03.2019 թիվ 189-Ն, 07.03.2019 թիվ 194-Ն, 07.03.2019 թիվ 209-Ն, 14.03.2019 թիվ 221-Ն, 14.03.2019 թիվ 228-Ն, 07.03.2019 թիվ 231-Ն, 14.03.2019 թիվ 233-Ն, 14.03.2019 թիվ 234-Ն, 14.03.2019 թիվ 242-Ն, 14.03.2019 թիվ 249-Ն, 21.03.2019 թիվ 254-Ն, 21.03.2019 թիվ 259-Ն, 25.03.2019 թիվ 265-Ն, 25.03.2019 թիվ 266-Ն, 25.03.2019 թիվ 267-Ն, 25.03.2019 թիվ 268-Ն, 25.03.2019 թիվ 269-Ն, 21.03.2019 թիվ 272-Ն, 29.03.2019 թիվ 286-Ն, 29.03.2019 թիվ 292-Ն, 29.03.2019 թիվ 299-Ն, 29.03.2019 թիվ 302-Ն, 29.03.2019 թիվ 315-Ն, 29.03.2019 թիվ 317-Ն, 29.03.2019 թիվ 318-Ն, 29.03.2019 թիվ 319-Ն, 29.03.2019 թիվ 320-Ն, 29.03.2019 թիվ 322-Ն, 29.03.2019 թիվ 321-Ն, 04.04.2019 թիվ 337-Ն, 04.04.2019 թիվ 339-Ն, 04.04.2019 թիվ 340-Ն, 04.04.2019 թիվ 343-Ն, 04.04.2019 թիվ 347-Ն, 29.03.2019 թիվ 328-Ն, 29.03.2019 թիվ 330-Ն, 04.04.2019 թիվ 352-Ն, 04.04.2019 թիվ 340-Ն, 04.04.2019 թիվ 363-Ն, 18.04.2019 թիվ 411-Ն, 18.04.2019 թիվ 418-Ն, 18.04.2019 թիվ 426-Ն, 11.04.2019 թիվ 430-Ն, 11.04.2019 թիվ 433-Ն, 18.04.2019 թիվ 436-Ն, 18.04.2019 թիվ 440-Ն, 18.04.2019 թիվ 441-Ն, 18.04.2019 թիվ 443-Ն, 18.04.2019 թիվ 444-Ն, 18.04.2019 թիվ 446-Ն, 29.03.2019 թիվ 447-Ն, 18.04.2019 թիվ 437-Ն, 25.04.2019 թիվ 453-Ն, 25.04.2019 թիվ 454-Ն, 25.04.2019 թիվ 456-Ն, 25.04.2019 թիվ 471-Ն, 25.04.2019 թիվ 480-Ն, 25.04.2019 թիվ 481-Ն, 02.05.2019 թիվ 491-Ն, 02.05.2019 թիվ 493-Ն, 02.05.2019 թիվ 498-Ն, 02.05.2019 թիվ 503-Ն, 02.05.2019 թիվ 514-Ն, 02.05.2019 թիվ 519-Ն, 18.04.2019 թիվ 513-Ն, 25.04.2019 թիվ 509-Ն, 10.05.2019 թիվ 537-Ն, 10.05.2019 թիվ 543-Ն, 10.05.2019 թիվ 544-Ն, 10.05.2019 թիվ 545-Ն, 10.05.2019 թիվ 549-Ն, 16.05.2019 թիվ 562-Ն, 16.05.2019 թիվ 571-Ն, 16.05.2019 թիվ 573-Ն, 16.05.2019 թիվ 579-Ն, 16.05.2019 թիվ 581-Ն, 16.05.2019 թիվ 583-Ն, 16.05.2019 թիվ 584-Ն, 16.05.2019 թիվ 585-Ն, 16.05.2019 թիվ 589-Ն, 16.05.2019 թիվ 578-Ն, 23.05.2019 թիվ 595-Ն, 23.05.2019 թիվ 596-Ն, 23.05.2019 թիվ 601-Ն, 23.05.2019 թիվ 602-Ն, 30.05.2019 թիվ 622-Ն, 30.05.2019 թիվ 643-Ն, 30.05.2019 թիվ 653-Ն, 30.05.2019 թիվ 656-Ն, 30.05.2019 թիվ 657-Ն, 30.05.2019 թիվ 658-Ն, 30.05.2019 թիվ 569-Ն, 30.05.2019 թիվ 662-Ն, 30.05.2019 թիվ 663-Ն, 30.05.2019 թիվ 664-Ն, 30.05.2019 թիվ 660-Ն, 30.05.2019 թիվ 661-Ն, 30.05.2019 թիվ 692-Ն, 06.06.2019 թիվ 696-Ն, 23.05.2019 թիվ 628-Ն, 23.05.2019 թիվ 640-Ն, 06.06.2019 թիվ 708-Ն, 06.06.2019 թիվ 709-Ն, 06.06.2019 թիվ 710-Ն, 06.06.2019 թիվ 711-Ն, 06.06.2019 թիվ 712-Ն, 06.06.2019 թիվ 718-Ն, 06.06.2019 թիվ 719-Ն, 06.06.2019 թիվ 721-Ն, 06.06.2019 թիվ 724-Ն, 30.05.2019 թիվ 707-Ն, 06.06.2019 թիվ 731-Ն, 06.06.2019 թիվ 726-Ն, 13.06.2019 թիվ 738-Ն, 13.06.2019 թիվ 740-Ն, 13.06.2019 թիվ 744-Ն, 13.06.2019 թիվ 745-Ն, 13.06.2019 թիվ 746-Ն, 13.06.2019 թիվ 747-Ն, 13.06.2019 թիվ 752-Ն, 20.06.2019 թիվ 756-Ն, 20.06.2019 թիվ 760-Ն, 20.06.2019 թիվ 767-Ն, 20.06.2019 թիվ 768-Ն, 20.06.2019 թիվ 769-Ն, 20.06.2019 թիվ 770-Ն, 20.06.2019 թիվ 771-Ն, 20.06.2019 թիվ 778-Ն, 27.06.2019 թիվ 781-Ն, 27.06.2019 թիվ 783-Ն, 27.06.2019 թիվ 787-Ն, 27.06.2019 թիվ 785-Ն, 27.06.2019 թիվ 788-Ն, 27.06.2019 թիվ 791-Ն, 27.06.2019 թիվ 808-Ն, 27.06.2019 թիվ 810-Ն, 27.06.2019 թիվ 818-Ն, 27.06.2019 թիվ 820-Ն, 27.06.2019 թիվ 821-Ն, 27.06.2019 թիվ 822-Ն, 27.06.2019 թիվ 823-Ն, 27.06.2019 թիվ 831-Ն, 04.07.2019 թիվ 832-Ն, 04.07.2019 թիվ 842-Ն, 04.07.2019 թիվ 843-Ն, 04.07.2019 թիվ 850-Ն, 04.07.2019 թիվ 852-Ն, 04.07.2019 թիվ 853-Ն, 04.07.2019 թիվ 855-Ն, 04.07.2019 թիվ 856-Ն, 04.07.2019 թիվ 858-Ն, 04.07.2019 թիվ 854-Ն, 04.07.2019 թիվ 861-Ն, 04.07.2019 թիվ 862-Ն, 04.07.2019 թիվ 863-Ն, 04.07.2019 թիվ 865-Ն, 27.06.2019 թիվ 845-Ն, 27.06.2019 թիվ 846-Ն, 27.06.2019 թիվ 866-Ն, 11.07.2019 թիվ 874-Ն, 04.07.2019 թիվ 877-Ն, 11.07.2019 թիվ 879-Ն, 04.07.2019 թիվ 872-Ն, 11.07.2019 թիվ 876-Ն, 04.07.2019 թիվ 878-Ն, 11.07.2019 թիվ 891-Ն, 11.07.2019 թիվ 892-Ն, 18.07.2019 թիվ 910-Ն, 18.07.2019 թիվ 908-Ն, 18.07.2019 թիվ 914-Ն, 18.07.2019 թիվ 919-Ն, 18.07.2019 թիվ 920-Ն, 18.07.2019 թիվ 928-Ն, 18.07.2019 թիվ 929-Ն, 18.07.2019 թիվ 930-Ն, 25.07.2019 թիվ 933-Ն, 25.07.2019 թիվ 950-Ն, 25.07.2019 թիվ 958-Ն, 25.07.2019 թիվ 959-Ն, 18.07.2019 թիվ 960-Ն, 01.08.2019 թիվ 964-Ն, 01.08.2019 թիվ 965-Ն, 01.08.2019 թիվ 968-Ն, 01.08.2019 թիվ 969-Ն, 25.07.2019 թիվ 972-Ն, 01.08.2019 թիվ 973-Ն, 11.07.2019 թիվ 948-Ն, 01.08.2019 թիվ 980-Ն, 01.08.2019 թիվ 981-Ն, 01.08.2019 թիվ 983-Ն, 01.08.2019 թիվ 984-Ն, 01.08.2019 թիվ 989-Ն, 08.08.2019 թիվ 1005-Ն, 08.08.2019 թիվ 1015-Ն, 01.08.2019 թիվ 1001-Ն, 01.08.2019 թիվ 1008-Ն, 08.08.2019 թիվ 1021-Ն, 08.08.2019 թիվ 1020-Ն, 08.08.2019 թիվ 1022-Ն, 08.08.2019 թիվ 997-Ն, 08.08.2019 թիվ 1030-Ն, 08.08.2019 թիվ 1026-Ն, 08.08.2019 թիվ 1029-Ն, 08.08.2019 թիվ 1024-Ն, 15.08.2019 թիվ 1039-Ն, 15.08.2019 թիվ 1045-Ն, 15.08.2019 թիվ 1046-Ն, 15.08.2019 թիվ 1047-Ն, 25.07.2019 թիվ 1033-Ն, 08.08.2019 թիվ 1049-Ն, 15.08.2019 թիվ 1057-Ն, 22.08.2019 թիվ 1058-Ն, 22.08.2019 թիվ 1065-Ն, 22.08.2019 թիվ 1067-Ն, 22.08.2019 թիվ 1068-Ն, 22.08.2019 թիվ 1074-Ն, 22.08.2019 թիվ 1076-Ն, 22.08.2019 թիվ 1077-Ն, 22.08.2019 թիվ 1081-Ն, 22.08.2019 թիվ 1082-Ն, 22.08.2019 թիվ 1084-Ն, 22.08.2019 թիվ 1086-Ն, 22.08.2019 թիվ 1087-Ն, 22.08.2019 թիվ 1094-Ն, 22.08.2019 թիվ 1095-Ն, 29.08.2019 թիվ 1097-Ն, 29.08.2019 թիվ 1110-Ն, 29.08.2019 թիվ 1120-Ն, 29.08.2019 թիվ 1121-Ն, 29.08.2019 թիվ 1123-Ն, 29.08.2019 թիվ 1126-Ն, 22.08.2019 թիվ 1118-Ն, 29.08.2019 թիվ 1134-Ն, 29.08.2019 թիվ 1137-Ն, 29.08.2019 թիվ 1139-Ն, 29.08.2019 թիվ 1141-Ն, 29.08.2019 թիվ 1142-Ն, 29.08.2019 թիվ 1143-Ն, 29.08.2019 թիվ 1145-Ն, 29.08.2019 թիվ 1136-Ն, 29.08.2019 թիվ 1138-Ն, 29.08.2019 թիվ 1144-Ն, 05.09.2019 թիվ 1162-Ն, 05.09.2019 թիվ 1172-Ն, 05.09.2019 թիվ 1173-Ն, 05.09.2019 թիվ 1174-Ն, 29.08.2019 թիվ 1175-Ն, 10.09.2019 թիվ 1179-Ն, 10.09.2019 թիվ 1180-Ն, 12.09.2019 թիվ 1183-Ն, 12.09.2019 թիվ 1184-Ն, 12.09.2019 թիվ 1185-Ն, 05.09.2019 թիվ 1187-Ն, 05.09.2019 թիվ 1189-Ն, 05.09.2019 թիվ 1190-Ն, 05.09.2019 թիվ 1191-Ն, 05.09.2019 թիվ 1192-Ն, 05.09.2019 թիվ 1201-Ն, 16.09.2019 թիվ 1211-Ն, 12.09.2019 թիվ 1213-Ն, 12.09.2019 թիվ 1229-Ն, 19.09.2019 թիվ 1237-Ն, 19.09.2019 թիվ 1238-Ն, 20.09.2019 թիվ 1245-Ն, 19.09.2019 թիվ 1253-Ն, 19.09.2019 թիվ 1256-Ն, 19.09.2019 թիվ 1257-Ն, 19.09.2019 թիվ 1260-Ն, 19.09.2019 թիվ 1261-Ն, 19.09.2019 թիվ 1262-Ն, 19.09.2019 թիվ 1265-Ն, 19.09.2019 թիվ 1254-Ն, 12.09.2019 թիվ 1268-Ն, 19.09.2019 թիվ 1269-Ն, 26.09.2019 թիվ 1274-Ն, 26.09.2019 թիվ 1275-Ն, 26.09.2019 թիվ 1306-Ն, 26.09.2019 թիվ 1310-Ն, 26.09.2019 թիվ 1313-Ն, 26.09.2019 թիվ 1314-Ն, 26.09.2019 թիվ 1316-Ն, 26.09.2019 թիվ 1319-Ն, 03.10.2019 թիվ 1330-Ն, 03.10.2019 թիվ 1331-Ն, 26.09.2019 թիվ 1317-Ն, 26.09.2019 թիվ 1321-Ն, 03.10.2019 թիվ 1328-Ն, 03.10.2019 թիվ 1329-Ն, 03.10.2019 թիվ 1333-Ն, 30.09.2019 թիվ 1336-Ն, 03.10.2019 թիվ 1337-Ն, 03.10.2019 թիվ 1338-Ն, 03.10.2019 թիվ 1365-Ն, 03.10.2019 թիվ 1366-Ն, 26.09.2019 թիվ 1364-Ն, 03.10.2019 թիվ 1373-Ն, 30.09.2019 թիվ 1376-Ն, 08.10.2019 թիվ 1377-Ն, 10.10.2019 թիվ 1391-Ն, 10.10.2019 թիվ 1394-Ն, 10.10.2019 թիվ 1401-Ն, 10.10.2019 թիվ 1411-Ն, 30.09.2019 թիվ 1406-Ն, 10.10.2019 թիվ 1407-Ն, 10.10.2019 թիվ 1417-Ն, 10.10.2019 թիվ 1420-Ն, 10.10.2019 թիվ 1421-Ն, 10.10.2019 թիվ 1424-Ն, 17.10.2019 թիվ 1432-Ն, 10.10.2019 թիվ 1433-Ն, 17.10.2019 թիվ 1436-Ն, 17.10.2019 թիվ 1437-Ն, 17.10.2019 թիվ 1439-Ն, 17.10.2019 թիվ 1448-Ն, 17.10.2019 թիվ 1449-Ն, 17.10.2019 թիվ 1450-Ն, 17.10.2019 թիվ 1451-Ն, 17.10.2019 թիվ 1452-Ն, 17.10.2019 թիվ 1453-Ն, 24.10.2019 թիվ 1456-Ն, 24.10.2019 թիվ 1462-Ն, 24.10.2019 թիվ 1463-Ն, 24.10.2019 թիվ 1460-Ն, 24.10.2019 թիվ 1481-Ն, 24.10.2019 թիվ 1478-Ն, 24.10.2019 թիվ 1480-Ն, 24.10.2019 թիվ 1484-Ն, 31.10.2019 թիվ 1493-Ն, 31.10.2019 թիվ 1510-Ն, 31.10.2019 թիվ 1502-Ն, 31.10.2019 թիվ 1508-Ն, 31.10.2019 թիվ 1514-Ն, 31.10.2019 թիվ 1515-Ն, 31.10.2019 թիվ 1517-Ն, 31.10.2019 թիվ 1518-Ն, 31.10.2019 թիվ 1516-Ա, 31.10.2019 թիվ 1520-Ն, 31.10.2019 թիվ 1521-Ն, 31.10.2019 թիվ 1522-Ն , 31.10.2019 թիվ 1523-Ն, 07.11.2019 թիվ 1549-Ն, 07.11.2019 թիվ 1553-Ն, 07.11.2019 թիվ 1554-Ն, 07.11.2019 թիվ 1556-Ն, 07.11.2019 թիվ 1557-Ն, 07.11.2019 թիվ 1558-Ն, 07.11.2019 թիվ 1559-Ն, 07.11.2019 թիվ 1560-Ն, 07.11.2019 թիվ 1555-Ն, 31.10.2019 թիվ 1564-Ն, 14.11.2019 թիվ 1568-Ն, 07.11.2019 թիվ 1569-Ն, 14.11.2019 թիվ 1596-Ն, 14.11.2019 թիվ 1607-Ն, 14.11.2019 թիվ 1613-Ն, 07.11.2019 թիվ 1614-Ն, 14.11.2019 թիվ 1598-Ն, 14.11.2019 թիվ 1608-Ն, 14.11.2019 թիվ 1609-Ն, 14.11.2019 թիվ 1610-Ն, 14.11.2019 թիվ 1617-Ն, 14.11.2019 թիվ 1603-Ն, 21.11.2019 թիվ 1621-Ն, 21.11.2019 թիվ 1653-Ն, 21.11.2019 թիվ 1654-Ն, 21.11.2019 թիվ 1644-Ն, 21.11.2019 թիվ 1651-Ն, 21.11.2019 թիվ 1660-Ն, 21.11.2019 թիվ 1661-Ն, 21.11.2019 թիվ 1662-Ն, 21.11.2019 թիվ 1663-Ն, 21.11.2019 թիվ 1670-Ն, 21.11.2019 թիվ 1638-Ն, 21.11.2019 թիվ 1668-Ն, 28.11.2019 թիվ 1692-Ն, 28.11.2019 թիվ 1693-Ն, 28.11.2019 թիվ 1694-Ն, 21.11.2019 թիվ 1645-Ն, 28.11.2019 թիվ 1700-Ն, 28.11.2019 թիվ 1701-Ն, 28.11.2019 թիվ 1702-Ն, 28.11.2019 թիվ 1703-Ն, 28.11.2019 թիվ 1707-Ն, 28.11.2019 թիվ 1708-Ն, 28.11.2019 թիվ 1709-Ն, 05.12.2019 թիվ 1713-Ն, 05.12.2019 թիվ 1726-Ն, 05.12.2019 թիվ 1740-Ն, 05.12.2019 թիվ 1742-Ն, 05.12.2019 թիվ 1743-Ն, 05.12.2019 թիվ 1744-Ն, 05.12.2019 թիվ 1746-Ն, 05.12.2019 թիվ 1750-Ն, 05.12.2019 թիվ 1756-Ն, 05.12.2019 թիվ 1757-Ն, 05.12.2019 թիվ 1763-Ն, 05.12.2019 թիվ 1758-Ն, 05.12.2019 թիվ 1759-Ն, 05.12.2019 թիվ 1760-Ն, 05.12.2019 թիվ 1761-Ն, 05.12.2019 թիվ 1762-Ն, 12.12.2019 թիվ 1765-Ն, 12.12.2019 թիվ 1766-Ն, 12.12.2019 թիվ 1767-Ն, 12.12.2019 թիվ 1768-Ն, 12.12.2019 թիվ 1769-Ն, 12.12.2019 թիվ 1772-Ն, 12.12.2019 թիվ 1773-Ն, 12.12.2019 թիվ 1774-Ն, 12.12.2019 թիվ 1779-Ն, 12.12.2019 թիվ 1790-Ն, 12.12.2019 թիվ 1814-Ն, 12.12.2019 թիվ 1816-Ն, 12.12.2019 թիվ 1817-Ն, 12.12.2019 թիվ 1792-Ն, 12.12.2019 թիվ 1811-Ն, 12.12.2019 թիվ 1812-Ն, 12.12.2019 թիվ 1820-Ն, 12.12.2019 թիվ 1823-Ն, 12.12.2019 թիվ 1824-Ն, 12.12.2019 թիվ 1825-Ն, 12.12.2019 թիվ 1826-Ն, 28.11.2019 թիվ 1754-Ն, 12.12.2019 թիվ 1813-Ն, 12.12.2019 թիվ 1815-Ն, 13.12.2019 թիվ 1835-Ն, 12.12.2019 թիվ 1836-Ն, 12.12.2019 թիվ 1837-Ն, 28.11.2019 թիվ 1752-Ն, 19.12.2019 թիվ 1852-Ն, 19.12.2019 թիվ 1854-Ն, 19.12.2019 թիվ 1860-Ն, 19.12.2019 թիվ 1887-Ն, 19.12.2019 թիվ 1847-Ն, 19.12.2019 թիվ 1850-Ն, 19.12.2019 թիվ 1855-Ն, 19.12.2019 թիվ 1856-Ն, 19.12.2019 թիվ 1857-Ն, 19.12.2019 թիվ 1869-Ն, 19.12.2019 թիվ 1870-Ն, 19.12.2019 թիվ 1871-Ն, 19.12.2019 թիվ 1872-Ն, 19.12.2019 թիվ 1873-Ն, 19.12.2019 թիվ 1874-Ն, 19.12.2019 թիվ 1875-Ն, 19.12.2019 թիվ 1876-Ն, 19.12.2019 թիվ 1877-Ն, 19.12.2019 թիվ 1878-Ն, 19.12.2019 թիվ 1879-Ն, 19.12.2019 թիվ 1880-Ն, 19.12.2019 թիվ 1882-Ն, 19.12.2019 թիվ 1883-Ն, 19.12.2019 թիվ 1885-Ն, 19.12.2019 թիվ 1888-Ն, 19.12.2019 թիվ 1889-Ն, 24.12.2019 թիվ 1895-Ն, 24.12.2019 թիվ 1896-Ն, 24.12.2019 թիվ 1897-Ն, 24.12.2019 թիվ 1900-Ն, 24.12.2019 թիվ 1901-Ն, 24.12.2019 թիվ 1903-Ն, 24.12.2019 թիվ 1905-Ն, 24.12.2019 թիվ 1898-Ն, 24.12.2019 թիվ 1902-Ն, 24.12.2019 թիվ 1906-Ն, 24.12.2019 թիվ 1908-Ն, 24.12.2019 թիվ 1907-Ն, 24.12.2019 թիվ 1911-Ն, 24.12.2019 թիվ 1912-Ն, 24.12.2019 թիվ 1913-Ն, 26.12.2019 թիվ 1916-Ն, 26.12.2019 թիվ 1917-Ն, 26.12.2019 թիվ 1918-Ն, 24.12.2019 թիվ 1899-Ն, 12.12.2019 թիվ 1965-Ն

 

որոշումներ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2018
N 1515-Ն
Որոշում