Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2018 թվականի N 1685-Ա

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 786-Ն որոշման 3-րդ կետը`

Հաստատել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. դեկտեմբերի 28-ի

N 1685-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ժ. Անդրեասյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ (խորհրդի նախագահ)

 

    Գ. Ավագյան         - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր

                         և մանկան առողջության պահպանման վարչության

                         մայրական և վերարտադրողական առողջության պահպանման

                         բաժնի պետ

 

    Գ. Հովակիմյան      - ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական

                         կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման

                         կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի

                         իրականացման հարցերով տնօրենի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Մուրադյան       - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության հանրակրթության վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ն. Գևորգյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության համայնքային ծառայության հարցերի

                         բաժնի առաջատար մասնագետ

 

    Ն. Դուրյան         - ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետ,

                         ոստիկանության գնդապետ

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական

                         ապահովման և վիճակագրության վարչության պետ

                         (համաձայնությամբ)

 

    Շ. Իսրայելյան      - ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական

                         վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության

                         վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ն. Փիրումյան       - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

                         հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Վարդանյան       - «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Ահարոնյան       - «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական

                         կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ)

 

    Տ. Կարապետյան      - «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա»

                         հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Դանոյան         - «Սոցիալական արդարություն» հասարակական

                         կազմակերպության սոցիալական աշխատող

                         (համաձայնությամբ)

 

    Ք. Սարգսյան        - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»

                         հասարակական կազմակերպության վերապատրաստման և

                         կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Աղաբեկյան       - «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»

                         հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Դավթյան         - «Կանանց իրավունքների տուն» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ռ. Արզումանյան     - «Հույսի կամուրջ» երեխաների և  երիտասարդների

                         իրավունքների պաշտպանության հասարակական

                         կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Պետրոսյան       - «Երեխայի և  ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         սոցիալական աշխատող (համաձայնությամբ)

 

    Մ. Դավթյան         - «Սյունիքի մարզի երեխայի և  ընտանիքի աջակցության

                         կենտրոն» հիմնադրամի սոցիալական աշխատող

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Կարապետյան      - «Լոռու մարզի երեխայի և  ընտանիքի աջակցության

                          կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու

                          (համաձայնությամբ)

 

    Ս. Ղալթախչյան      - «Երևանի  Աջափնյակ վարչական շրջանի երեխաների

                         սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Ղալաչյան        - «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության

                         կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Ավետիսյան       - «Երևանի  «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն»

                         ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող (համաձայնությամբ)

 

    Մ. Մաթոսյան        - «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական

                         կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Լ. Սարգսյան        - «Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի ծրագրի

                         պատասխանատու ղեկավար (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 13.08.2019 թիվ 1110-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.12.2018
N 1685-Ա
Որոշում