031.0548.110400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Էդուարդ Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Ազգային գիտատեխնիկական ծրագրերի կատարմանը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գիտահետազոտական կազմակերպություններին և մասնագետներին ներգրավելու կարգի մասին» համաձայնագիրը քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
11 ապրիլի 2000թ.
ՆԿ-548