Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2018 թվականի N 44-Ն

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել, որ.

1) Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ` տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե`

ա. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում.

բ. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է.

գ. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն են իրականացնում Երևան քաղաքում.

դ. զոհված զինծառայողի երեխա է.

ե. երկկողմանի ծնողազուրկ երեխա է.

զ. Սիրիայից Հայաստան տեղափոխված հայ ընտանիքի երեխա է.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում չներառված Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով` 8000 (ութ հազար) դրամ.

3) եթե Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողներն են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պարբերություններում նշված անձինք, ապա ծառայություններից օգտվողների համար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով.

ա. խորացված մասնագիտական երգեցողության ուսուցման համար` ամսական 8000 (ութ հազար) դրամ.

բ. գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցման համար` ամսական 8000 (ութ հազար) դրամ.

գ. երգեցողության ուսուցման համար` ամսական 8000 (ութ հազար) դրամ.

դ. պարարվեստի ուսուցման համար` ամսական 8000 (ութ հազար) դրամ.

ե. կերպարվեստի ուսուցման համար` ամսական 8000 (ութ հազար) դրամ.

զ. թատերարվեստի ուսուցում` ամսական 8000 (ութ հազար) դրամ.

է. սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողները նույն «բ» և «գ» պարբերություններում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար ամսական վճարում են 4000 (չորս հազար) դրամ.

4) Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դպրոցներին վճարվող գումարների և 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի տարբերությունների արդյունքում վճարման խնդիրներ ունեցող մինչև 300 երեխայի հաշվարկով 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափ` ծառայություններից օգտվողների օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով.

5) Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դպրոցներին վճարվող գումարների և 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի տարբերությունների արդյունքում վճարման խնդիրներ և/կամ բարձր առաջադիմություն ունեցող մինչև 800 երեխայի հաշվարկով 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են նվազեցման արտոնություններ` դրանք սահմանելով 4000 (չորս հազար) դրամ, ծառայություններից օգտվողների օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա, Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով.

6) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ, դրանք սահմանելով.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Երևանի  ենթակայության ՀՈԱԿ-ներ|Մուտքի տոմսի արժեքի տեղական       |

|   |                              |տուրքի չափը                       |

|   |                              |__________________________________|

|   |                              |դպրոցական  |ուսանող   |մեծահասակ  |

|___|______________________________|___________|__________|___________|

|1. |Երևան  քաղաքի պատմության      |250 (երկու |250 (երկու|500 (հինգ  |

|   |թանգարան                      |հարյուր    |հարյուր   |հարյուր)   |

|   |                              |հիսուն)    |հիսուն)   |դրամ       |

|   |                              |դրամ       |դրամ      |           |

|___|______________________________|___________|__________|___________|

|2. |«Էրեբունի» պատմահնագիտական    |300 (երեք  |300 (երեք |1000 (մեկ  |

|   |արգելոց-թանգարան              |հարյուր)   |հարյուր)  |հազար) դրամ|

|   |                              |դրամ       |դրամ      |           |

|___|______________________________|___________|__________|___________|

|3. |Ժամանակակից արվեստի թանգարան  |500 (հինգ  |500 (հինգ |500 (հինգ  |

|   |                              |հարյուր)   |հարյուր)  |հարյուր)   |

|   |                              |դրամ       |դրամ      |դրամ       |

|___|______________________________|___________|__________|___________|

|4. |Կարեն Դեմիրճյանի թանգարան     |0 (զրո)    |0 (զրո)   |0 (զրո)    |

|   |                              |դրամ       |դրամ      |դրամ       |

|___|______________________________|___________|__________|___________|

|5. |Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան      |0 (զրո)    |0 (զրո)   |0 (զրո)    |

|   |                              |դրամ       |դրամ      |դրամ       |

._____________________________________________________________________.

 

7) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձի կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձին կամ հաշմանդամություն ունեցող երեխա (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից.

8) որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.

1) Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում` Երևանի քաղաքապետին ուղղված ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, ծառայությունից օգտվողի ծննդյան կամ անձնագրի պատճենը և (կամ) պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները:

2) Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում` Երևանի քաղաքապետին ուղղված ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի դիմումը, ծառայությունից օգտվողի անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատությունների) տնօրենների կողմից տրված տեղեկանքը` արտադպրոցական դաստիարակության հաստատությունում տվյալ երեխայի ուսուցանելու մասին:

3) Սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված դեպքում` սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված անձանց կողմից Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը, որին կցվում են հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի, վարորդական իրավունքի և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

4) Սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետում նշված դեպքում` սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետում նշված անձանց կողմից Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը, որին կցվում են ավտոտրանսպորտային միջոցի սեփականության վկայականի կամ ավտոտրանսպորտային միջոցն օրինական այլ հիմքով տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթղթերի, տեխնիկական անձնագրի պատճենները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

pin
Երևանի ավագանի
25.12.2018
N 44-Ն
Որոշում