Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունվարի 2019 թվականի N 3-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացների և դրանց հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները և դրանց հետ կապված խնդիրներն ու ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

(2-րդ կետը փոփ. 28.02.2019 թիվ 193-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. հունվարի 9-ի

N 3-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Ավալյան         - ՀՀ բնապահպանության նախարարության գլխավոր

                         քարտուղարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

    Հ. Գուլյան         - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         օգնական

 

    Տ. Մանուկյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և  

                         քաղաքաշինության վարչության պետ

                       

    Ս. Կիրակոսյան      - ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

                         հաշվառման և հողաշինարարության վարչության պետ

 

    Խ. Բուդումյան      - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության

                         վարչության պետի տեղակալ

                       

    Ս. Օհանյան         - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի

                         վարիչ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնի

                         Գեղարքունիքի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ

 

    Լ. Գևորգյան        - ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու

 

    Վ. Գուլանյան       - «Սևան»  ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Հունանյան       - «Սևան»  ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին

                         տեղակալ (համաձայնությամբ)

 

    Կ. Բաբայան         - «Սևան»  ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր ճարտարապետ

                         (համաձայնությամբ)  

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.01.2019
N 3-Ա
Որոշում