ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունվարի 2019 թվականի N 4-Ա
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանին 2019 թվականի հունվարի 16-19-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումի շրջանակներում կայանալիք գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 11-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Գեղամ Գևորգյանի և Արտակ Քամալյանի` Բեռլին գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գեղամ Գևորգյանի և Արտակ Քամալյանի` Բեռլին գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ