Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 38-Ն

 

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 175-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հաշվետվություն քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև թիվ 1-հատուկ տրանսպորտ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 175-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 38-Ն որոշման

 

Ձև 1-հատուկ տրանսպորտ

(տարեկան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ»

20 թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և   |

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ.      |

|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                                       |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև  հաշվետու ժամանակաշրջանին   |

|հաջորդող տարվա փետրվարի 15-ը                                         |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                       (լրիվ անվանումը)                              |

|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |

|Գործունեության իրականացման վայրի                                     |

|Մարզը /ք. Երևան  ____________________________________________________|

|Համայնքը ____________________________________________________________|

|Բնակավայրը/Երևան  քաղաքի վարչական շրջանը ____________________________|

|Հասցեն ___________________________________________    [][][][]       |

|            (փողոցը, շենքը, բնակարանը)              (փոստային դասիչ) |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակի           [][][][][]          |

|ծածկագիրը                                      (լրացվում է համաձայն  |

|                                                ՏԳՏԴ դասակարգչի)     |

|                                                                     |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][]      |

|                                   (լրացվում է համաձայն գրանցման     |

|                                              վկայականի)             |

|                                                                     |

|Նույնականացման ծածկագիրը                   [][][][][][][][]          |

|                           (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       [][][][][][][][]          |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________  |

|Էլեկտրոնային փոստ [email protected]_________________ |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները        |

|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և  այլ      |

|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական      |

|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության`   |

|օրենքով սահմանված կարգով:                                            |

._____________________________________________________________________.

 

1. Հատուկ մեքենաների հավաքակայանը տարեվերջին

 

միավոր

._____________________________________________________________________.

|Տողի  |                                                     |Ընդամենը|

|համարը|                                                     |        |

|______|_____________________________________________________|________|

|   1  |                      2                              |    3   |

|______|_____________________________________________________|________|

|101   |Քաղաքի տարածքի մաքրման և  կենցաղային մնացուկների     |        |

|      |տեղափոխման հատուկ մեքենաների քանակը, ընդամենը        |        |

|______|_____________________________________________________|________|

|102   |այդ թվում` աղբատար                                   |        |

|______|_____________________________________________________|________|

|103   |այլ մեքենաներ                                        |        |

._____________________________________________________________________.

 

2. Հատուկ մեքենաների աշխատանքի հիմնական ցուցանիշները

._____________________________________________________________________.

|Տողի|                                                  |Չափման |Ընդա-|

|հա- |                                                  |միավորը|մենը |

|մարը|                                                  |       |     |

|____|__________________________________________________|_______|_____|

| 1  |                           2                      |   3   |  4  |

|____|__________________________________________________|_______|_____|

|201 |Մեքենա-օրերի ընդհանուր քանակը կազմակերպությունում,|հազ.   |     |

|    |ընդամենը                                          |մեք. օր|     |

|____|__________________________________________________|_______|_____|

|202 |այդ թվում` վերանորոգման                           |-»-    |     |

|____|__________________________________________________|_______|_____|

|203 |կոնսերվացման                                      |-»-    |     |

|____|__________________________________________________|_______|_____|

|204 |պարապուրդի` կապված մթնոլորտային պայմանների հետ    |-»-    |     |

|____|__________________________________________________|_______|_____|

|205 |պարապուրդի` կապված այլ պատճառների հետ             |-»-    |     |

|____|__________________________________________________|_______|_____|

|206 |աշխատած                                           |-»-    |     |

|____|__________________________________________________|_______|_____|

|207 |Մեքենայացված եղանակով մաքրված մակերեսը            |հազ.   |     |

|    |                                                  |քառ. մ |     |

|____|__________________________________________________|_______|_____|

|208 |Տարվա ընթացքում տեղափոխվել է` պինդ կենցաղային աղբ |խոր. մ |     |

|____|__________________________________________________|_______|_____|

|209 |հեղուկ մնացուկներ                                 |-»-    |     |

|____|__________________________________________________|_______|_____|

|210 |ձյուն և  այլ բեռներ                               |տոննա  |     |

|____|__________________________________________________|_______|_____|

|211 |Տեղափոխման միջին հեռավորությունը` պինդ կենցաղային |կմ     |     |

|    |աղբի                                              |       |     |

|____|__________________________________________________|_______|_____|

|212 |հեղուկ մնացուկների                                |-»-    |     |

|____|__________________________________________________|_______|_____|

|213 |Պինդ կենցաղային թափոնակուտակիչների մակերեսը       |հեկտար |     |

._____________________________________________________________________.

 

3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

հազ. դրամ

._____________________________________________________________________.

|Տողի  |                                                     |Ընդամենը|

|համարը|                                                     |        |

|______|_____________________________________________________|________|

|   1  |                      2                              |    3   |

|______|_____________________________________________________|________|

|301   |Մուտքեր, ընդամենը                                    |        |

|______|_____________________________________________________|________|

|302   |այդ թվում` բյուջեից                                  |        |

|______|_____________________________________________________|________|

|303   |մատուցվող ծառայություններից ստացված մուտքեր          |        |

|______|_____________________________________________________|________|

|304   |որից` բնակչությունից                                 |        |

|______|_____________________________________________________|________|

|305   |նվիրատվությունից                                     |        |

|______|_____________________________________________________|________|

|306   |այլ մուտքեր                                          |        |

|______|_____________________________________________________|________|

|307   |Ծախսեր, ընդամենը                                     |        |

|______|_____________________________________________________|________|

|308   |այդ թվում` նյութական ծախսեր                          |        |

|______|_____________________________________________________|________|

|309   |ոչ նյութական ծառայությունների վճարումներ             |        |

|______|_____________________________________________________|________|

|310   |գործուղման ծախսեր                                    |        |

|______|_____________________________________________________|________|

|311   |աշխատավարձ և  դրան հավասարեցված վճարումներ           |        |

|______|_____________________________________________________|________|

|312   |հիմնավերանորոգման, սարքավորումների և  գույքի         |        |

|      |ձեռքբերման ծախսեր                                    |        |

|______|_____________________________________________________|________|

|313   |այլ ծախսեր                                           |        |

|______|_____________________________________________________|________|

|314   |Տարիների ընթացքում գոյացած պարտքերը  |ընդամենը       |        |

|______|                                     |_______________|        |

|315   |                                     |հաշվետու տարում|        |

|______|_____________________________________|_______________|________|

|316   |որից` բնակչությունից                 |ընդամենը       |        |

|______|                                     |_______________|        |

|317   |                                     |հաշվետու տարում|        |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար`                  ___________________    _________________

                               (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

    Լրացնող (գլխավոր հաշվապահ ___________________    _________________

    կամ այլ լիազորված անձ)`    (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«__»____________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 38-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, ինչպես նաև մեքենայացված սանմաքրման աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան: Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՀԱՏՈՒԿ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

 

5. Տող 101-ում բերվում է հաշվետու տարեվերջին սանմաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպության հատուկ մեքենաների քանակն` անկախ այն հանգամանքից, դրանք գտնվում են շահագործման, վերանորոգման, կոնսերվացման մեջ կամ պարապուրդում` կապված մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ:

6. Տող 102-ում լրացվում է աղբատար մեքենաների քանակը:

7. Տող 103-ում լրացվում է այլ նշանակություն ունեցող մեքենաների քանակը, որոնցով կատարվել են աղբահանության աշխատանքներ:

 

III. ՀԱՏՈՒԿ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

8. Տող 201-ում բերվում է կազմակերպության բոլոր հատուկ մեքենաների (առաջին բաժնի 101 տողում ցույց տրված) գումարային մեքենա-օրերի քանակը: Այն հաշվարկվում է որպես կազմակերպության մեքենաների և հաշվետու տարվա օրերի արտադրյալների գումար:

9. Վերանորոգման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի բերվում է տող 202-ում: Նշված տողում հաշվառվում են կազմակերպության այն մեքենաների պարապուրդը, որոնք հաշվետու տարում գտնվել են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման, անկախ նրանից վերանորոգումը կատարվում է կազմակերպության վերանորոգման բաժանմունքում, թե վերանորոգման արհեստանոցում: Վերանորոգման սպասող են համարում այն մեքենաները, որոնք գիծ բաց չեն թողնվում տեխնիկական անսարքության պատճառով, բայց վերանորոգման չեն ուղարկվել վերանորոգման բազայի ոչ բավարար կարողության, անհրաժեշտ պահեստամասերի բացակայության կամ այլ պատճառներով: Ընդ որում, հաշվառվում են միայն այն մեքենաները, որոնք գտնվում են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման ամբողջ օրը: Եթե վերանորոգումից մեքենան դուրս է եկել գիծ և գտնվել է աշխատանքում ոչ պակաս, քան 2 ժամ, ապա այն տվյալ օրը համարվում է աշխատանքում և նշված տողում չի հաշվառվում:

10. Կոնսերվացման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի բերվում է տող 203-ում: Մեքենաների կոնսերվացումը կապված է հիմնականում նրանց օգտագործման սեզոնային սահմանափակումով: Օրինակ` ձյուն բարձող մեքենաներն օգտագործվում են միայն ձմռանը և տարվա մյուս եղանակներին նրանք համարվում են կոնսերվացման մեջ: Կոնսերվացման մեջ հաշվում են այն մեքենաները, որոնք գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում:

11. Մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ կապված պարապուրդում գտնվող մեքենաների քանակներն ըստ օրերի առանձնացվում են համապատասխանաբար 204 և 205 տողերում: Օրինակ, անձրևային եղանակին ջրցան մեքենաների պարապուրդը և այլն:

12. Կազմակերպության աշխատած մեքենա-օրերի քանակը (տող 206), հաշվառվում է ըստ գիծ բաց թողնված բոլոր մեքենաների քանակի: Մեքենա-օրերի քանակն աշխատանքում որոշվում է գիծ բացթողնման, վերադարձի և տեխնիկական վիճակի մասին ցուցակներով, դիսպետչերական մատյաններով կամ հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համար հավաքակայանից (պարկից) աշխատանքի դուրս եկած մեքենաներին տրված ուղեգրերով: Եթե մեքենան պարկից դուրս է եկել գիծ (աշխատանքի) և գտնվել է աշխատանքում երկու ժամից ոչ պակաս և վերադարձել է հավաքակայան (անկախ պատճառից) համարվում է աշխատանքի մեջ և հաշվառվում որպես մեկ մեքենա-օր աշխատանքում:

13. Մեքենայացված եղանակով մաքրված մակերեսը բերվում է տող 207-ում:

14. Հաշվետու տարվա ընթացքում տեղափոխված պինդ կենցաղային աղբի, հեղուկ մնացուկների և ձյան ու այլ բեռների ծավալները բերվում են համապատասխանաբար 208, 209 և 210 տողերում, ըստ համապատասխան չափման միավորների:

15. Պինդ կենցաղային աղբի և հեղուկ մնացուկների տեղափոխման միջին հեռավորությունները բերվում են համապատասխանաբար 211 և 212 տողերում: Պինդ կենցաղային թափոնակուտակիչների մակերեսը բերվում է տող 213-ում:

 

IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

16. Բաժնում բերվող ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

17. Տող 301-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 302), մատուցված ծառայություններից ստացված մուտքերը (տող 303), մուտքեր նվիրատվությունից (տող 305) և այլ մուտքեր (տող 306): Տող 303-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (տող 304):

18. Ընդհանուր ծախսերից (տող 307) առանձնացվում են.

1) «նյութական ծախսերը» տող 308-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» տող 309-ում բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» տող 310-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» տող 311-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) տող 312-ում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

6) սույն հրահանգի 18-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են տող 313-ում:

19. Տարիների ընթացքում գոյացած պարտքերը բերվում են տող 314-ում, որից` հաշվետու տարում գոյացածը` տող 315-ում: Այդ թվում` բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար 316 և 317 տողերում:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.10.2018
N 38-Ն
Որոշում