Սեղմել Esc փակելու համար:
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2019 թվականի N 34-Ա

 

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետի և առևտրի ու արդյունաբերության նախարարի հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի հունվարի 16-17-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի հունվարի 18-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Պատվիրակության անդամների` Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Գևորգյանինը և Լուսինե Թումյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Միքայել Փաշայանինը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Եգիպտոսի Արաբական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2019 թ. հունվարի 15-ի

N 34-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի

                         խորհրդական

 

    Դ. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի

                         արարողակարգի պատասխանատու

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2019 թ. հունվարի 15-ի

N 34-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Մ. Փաշայան         - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի  

                         խորհրդական

                         

    Դ. Գևորգյան        - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի

                         արարողակարգի պատասխանատու

                         

    Լ. Թումյան         - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի

                         գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման

                         վարչության պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.01.2019
N 34-Ա
Որոշում