Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 207-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Նպատակ ունենալով նվազեցնել վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների առանձնահատկություններից ելնելով հնարավոր ռիսկերը և պաշտպանել այդ ծառայություններից օգտվողների միջոցները, ինչպես նաև ապահովել արդի վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը հանրությանը,

i

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, 23-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1-րդ հոդվածը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի ««Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 74-Ն որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 269-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Վճարահաշվարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվը (Ն1 նորմատիվ) սահմանվում է 100 մլն (հարյուր միլիոն) ՀՀ դրամ:»,

2) Կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վճարահաշվարկային կազմակերպությունների բարձր իրացվելի ակտիվների և ընթացիկ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն2 նորմատիվ) սահմանվում է 100 տոկոս:»,

3) Կանոնակարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող վճարահաշվարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը կարող է համալրվել` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկում բացված բանկային հաշվի (հաշիվների) վրա առկա դրամական միջոցներով:»,

4) Կանոնակարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Վճարահաշվարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը` Ն1, և իրացվելիության` Ն2, տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով:»,

5) Կանոնակարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել սույն կարգի 3-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափը և սույն կարգի 4-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվների և ընթացիկ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը:»,

6) Կանոնակարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3) չբաշխված շահույթ (չծածկված վնաս): Վճարահաշվարկային կազմակերպության չբաշխված շահույթն ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի առավելագույնը 150 տոկոսի չափով, իսկ չծածկված վնասի դեպքում` ամբողջությամբ:»,

7) Կանոնակարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Վճարահաշվարկային կազմակերպության բոլոր բարձր իրացվելի ակտիվների և բոլոր ընթացիկ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (իրացվելիության տնտեսական նորմատիվը) հաշվարկվում է.

 

Աբի

Ն2 = ------- բանաձևով,

Պընթ

 

որտեղ`

Աբի - միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է.

 

(Աբի 1+Աբի 2+...+Աբի Ն)

Աբի= ------------------------- բանաձևով,

Ն

 

որտեղ`

Աբի 1, Աբի 2, ..., Աբի Ն - վճարահաշվարկային կազմակերպության բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ն` հաշվետու ամսվա օրերի թիվն է, իսկ Պընթ-միջին օրական հաշվարկով ընթացիկ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է.

 

(Պընթ 1 + Պընթ 2 + ... + Պընթ Ն)

Պընթ = ---------------------------------- բանաձևով,

Ն

 

որտեղ`

Պընթ 1, Պընթ 2, ..., Պընթ Ն - վճարահաշվարկային կազմակերպության ընթացիկ պարտավորություններն են ըստ օրերի, իսկ «Ն»-ն հաշվետու ամսվա օրերի թիվն է:»,

i

8) Կանոնակարգի 15-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշվին և/կամ դրամարկղում առկա դրամական միջոցներ, ներառյալ` ճանապարհին գտնվող և վճարահաշվարկային կազմակերպության կողմից շահագործվող վճարային տերմինալներում գտնվող դրամական միջոցները, կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը: Ընդ որում, բանկային հաշվին և/կամ դրամարկղում առկա դրամական միջոցները ու կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում պետք է կազմեն բարձր իրացվելի ակտիվների ընդհանուր գումարի առնվազն 30 տոկոսը,»,

9) Կանոնակարգի 15-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Ոչ ռեզիդենտ բանկերում բանկային հաշիվներին առկա միջոցներ: Ընդ որում, ոչ ռեզիդենտ բանկը պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի`

- Ստանդարտ և Փուրզ` «A-» կամ

- Մուդիզ` «A3» կամ

- Ա. Մ. Բեստ` «A-» կամ

- Ֆիտչ` «A-»-ից»:»,

i

10) Կանոնակարգի 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1 կետով.

«15.1 Եթե ոչ ռեզիդենտ բանկը, վարկային կազմակերպությունը կամ ապահովագրական ընկերությունը (այսուհետ` ֆինանսական կազմակերպություն) ունի միայն մեկ վարկանիշային գործակալության կողմից տրված վարկանիշ, ապա հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը: Եթե միևնույն ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունը ունի երկու տարբեր վարկանիշ` տրամադրված տարբեր վարկանիշային գործակալությունների կողմից, ապա վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է հիմք ընդունի ամենացածր վարկանիշը: Իսկ միևնույն ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության համար երեք և ավելի վարկանիշների առկայության դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է հիմք ընդունի երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածր վարկանիշը:»,

i

11) Կանոնակարգը Գլուխ 8-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ Գլուխ 8.1-ով.

 

«ԳԼՈՒԽ 8.1 Այլ պահանջներ

 

49.1 Հաճախորդներից ներգրավված, սակայն շահառուներին կամ վճարման շղթայում ներգրավված այլ մասնագիտացված միջնորդներին (բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպություն) (այսուհետ` Ստացող) դեռևս չվճարված դրամական միջոցները, ինչպես նաև թողարկված էլեկտրոնային փողի դիմաց ներգրավված դրամական միջոցները (այսուհետ` ֆինանսական պարտավորություններ) ցանկացած պահի պետք է առանձնացված լինեն վճարահաշվարկային կազմակերպության սեփական միջոցներից և նշված միջոցները ստացման օրվան հաջորդող օրվանից պետք է պահվեն հատուկ բանկային հաշվին (այսուհետ` վճարային հաշիվ):

49.2 Սույն կարգի 49.1-րդ կետում նշված վճարային հաշիվը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ բանկային հաշիվ, և այդ հաշվին առկա դրամական միջոցները`

1) չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել վճարահաշվարկային կազմակերպության այլ պարտավորությունների դիմաց կամ վճարահաշվարկային կազմակերպության սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.

2) կարող են`

ա. օգտագործվել միայն Ստացողներին վճարման նպատակով.

բ. ներդրվել վստահելի և բարձր իրացվելի ցածր ռիսկայնությամբ` սույն կարգի 15-րդ կետով սահմանված ակտիվներում` պայմանով, որ ապահովված է սույն կարգի 49.3 կետում նշված պահանջներից մեկը:

49.3 Սույն կարգի 49.1-րդ կետում նշված վճարային հաշվի մնացորդը կարող է փոքր լինել վճարահաշվարկային կազմակերպության նախորդ օրվա դրությամբ ֆինանսական պարտավորությունների մեծությունից միայն այն դեպքում, երբ վճարահաշվարկային կազմակերպության կողմից ֆինանսական պարտավորությունների.

1) չկատարման ռիսկը ապահովագրված է ապահովագրական ընկերության կողմից` նվազագույնը նախորդ օրվա դրությամբ ձևավորված ֆինանսական պարտավորությունների և վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով: Ընդ որում, ապահովագրությունը ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերության միջոցով իրականացնելու դեպքում, վերջինս պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի`

- Ստանդարտ և Փուրզ` «A-» կամ

- Մուդիզ` «A3» կամ

- Ա. Մ. Բեստ` «A-» կամ

- Ֆիտչ` «A-»-ից,

կամ

2) կատարումը երաշխավորված է բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրված երաշխիքով` նվազագույնը նախորդ օրվա դրությամբ ձևավորված ֆինանսական պարտավորությունների և վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով: Ընդ որում, երաշխիք տրամադրած ոչ ռեզիդենտ բանկը կամ վարկային կազմակերպությունը պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի`

- Ստանդարտ և Փուրզ` «A-» կամ

- Մուդիզ` «A3» կամ

- Ա. Մ. Բեստ` «A-» կամ

- Ֆիտչ` «A-»-ից»:

49.4 Սույն կարգի 49.3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում.

1) նշված ապահովագրական ընկերությունը, բանկը կամ վարկային կազմակերպությունը տվյալ վճարահաշվարկային կազմակերպության հետ չեն կարող հանդիսանալ նույն ֆինանսական խմբի անդամ,

2) սահմանված ապահովագրական ընկերության, երաշխավորի կամ երաշխիք տված անձի կողմից վճարահաշվարկային կազմակերպությանը վճարման ենթակա գումարները կարող են վճարվել բացառապես տվյալ վճարահաշվարկային կազմակերպության համար բացված վճարային հաշվին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 9-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
10.12.2018
N 207-Ն
Որոշում