Սեղմել Esc փակելու համար:
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ...

 

 

050.0113.060508

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        05            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008151

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2008 թվականի թիվ 113-Ն

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/07-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 14
ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

68. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք վարում են գրանցումներ հաճախորդի կողմից տրված յուրաքանչյուր պատվերի և արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայությունների մատուցման շրջանակում յուրաքանչյուր ներդրումային որոշման մասով:

69. Այդ գրանցումները պետք է կատարվեն պատվերների ստացման կամ ներդրումային որոշման կայացման պահից անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը:

70. Հաճախորդի կողմից տրված յուրաքանչյուր պատվերի մասին գրանցումները առնվազն ներառում են հետևյալ տեղեկությունները`

1) հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը) կամ հաճախորդին նույնականացնող համարը,

2) հաճախորդի կողմից տրված պատվերում նշված գործարքի տեսակը (առք, վաճառք),

3) հաճախորդի կողմից տրված պատվերի բնույթը, եթե պատվերում նշված գործարքի տեսակը առք կամ վաճառք չէ (արժեթղթերի բաժանորդագրության պատվեր, օպցիոնի իրականացման պատվեր և այլն),

4) հաճախորդի կողմից տրված պատվերի տեսակը (շուկայական, լիմիտային և այլն),

5) արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակայության դեպքում` թողարկողի անվանումը և արժեթղթի տեսակը, իսկ ածանցյալ գործիքի դեպքում` դրա նկարագիրը),

6) արժեթղթերի քանակը,

7) միավորի գինը,

8) ընդհանուր ծավալը,

9) հաճախորդի կողմից տրված առանձնահատուկ ցուցումները (առկայության դեպքում),

10) հաճախորդի կողմից տրված պատվերի ստացման ճշգրիտ ժամանակը` հաջորդաբար նշելով տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն,

11) պատվերը գրանցող շահագրգիռ անձի անունը, ազգանունը:

71. Արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայությունների մատուցման շրջանակում յուրաքանչյուր ներդրումային որոշման (գործարք կատարելու ներքին պատվերի) մասին գրանցումները առնվազն ներառում են հետևյալ տեղեկությունները`

1) հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը) կամ հաճախորդին նույնականացնող համարը,

2) որոշման մեջ նշված գործարքի տեսակը (առք, վաճառք),

3) որոշման բնույթը, եթե որոշման մեջ նշված գործարքի տեսակը առք կամ վաճառք չէ (արժեթղթերի բաժանորդագրություն, օպցիոնի իրականացում և այլն),

4) որոշման համաձայն տրվող պատվերի տեսակը (շուկայական, լիմիտային և այլն),

5) արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակայության դեպքում` թողարկողի անվանումը և արժեթղթի տեսակը, իսկ ածանցյալ գործիքի դեպքում` դրա նկարագիրը),

6) արժեթղթերի քանակը,

7) միավորի գինը,

8) ընդհանուր ծավալը,

9) հաճախորդի կողմից տրված առանձնահատուկ ցուցումները (առկայության դեպքում),

10) ներդրումային որոշման կայացման ճշգրիտ ժամանակը` հաջորդաբար նշելով տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն,

11) ներդրումային որոշումը կայացնող շահագրգիռ անձի անունը, ազգանունը:

 

ԳԼՈՒԽ 15
ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

72. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ծառայություն մատուցող անձն ընդունված և հաղորդված պատվերների կատարման մասին հաստատումը ստանալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը, պետք է կատարի գրանցումներ կատարված գործարքի մասին:

73. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված ծառայություն մատուցող անձը հաճախորդի պատվերը կատարելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը, պետք է կատարի գրանցումներ կատարված գործարքի մասին:

74. Սույն գլխի 72-րդ և 73-րդ կետերի համաձայն կատարվող գրանցումները ներառում են հետևյալ տեղեկությունները.

1) հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը) կամ հաճախորդին նույնականացնող համարը,

2) գործարքի կնքման ամսաթիվը` հաջորդաբար նշելով տարին, ամիսը և օրը,

3) գործարքի կնքման ժամը` հաջորդաբար նշելով ժամը և րոպեն,

4) գործարքի տեսակը (առք, վաճառք),

5) գործարքի բնույթը, եթե գործարքի տեսակը առք կամ վաճառք չէ (արժեթղթերի բաժանորդագրություն, օպցիոնի իրականացում և այլն),

6) արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (բացակայության դեպքում` թողարկողի և արժեթղթի անվանումը, իսկ ածանցյալ գործիքի դեպքում` դրա նկարագիրը),

7) արժեթղթերի քանակը,

8) միավորի գինը,

9) ընդհանուր ծավալը,

10) գործարքի մյուս կողմը,

11) գործարքի կնքման վայրը (նշվում է ֆոնդային բորսայի անվանումը, այլ կարգավորվող շուկայի անվանումը կամ «չկարգավորվող շուկա»),

12) գործարքը կատարող շահագրգիռ անձի անունը, ազգանունը (իսկ սույն գլխի

72-րդ կետով սահմանված դեպքում` գործարքի կատարման համար պատասխանատու շահագրգիռ անձի անունը, ազգանունը):

75. Եթե ներդրումային ծառայություն մատուցող անձը հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման պատվերներ է ընդունում և հաղորդում, ապա այդ անձը պատվերի հաղորդումից հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը պետք է կատարի գրանցումներ ընդունված և հաղորդված պատվերների մասին: Այդ գրանցումները ներառում են հետևյալ տեղեկությունները`

1) հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը) կամ հաճախորդին նույնականացնող համարը,

2) այն անձի անվանումը կամ նույնականացնող համարը, ում հաղորդվել է պատվերը,

3) հաղորդված պատվերի պայմանները` համաձայն 70-րդ կետի 2-9-րդ ենթակետերում նշված տեղեկատվության,

4) պատվերի հաղորդման ամսաթիվը և ճշգրիտ ժամը` հաջորդաբար նշելով տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:

 

ԳԼՈՒԽ 16. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(16-րդ գլուխը լրաց. 10.12.2018 թիվ 212-Ն որոշում, որն ունի անցումային դրույթներ)

 

76. Արգելվում է լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցել ոչ պրոֆեսիոնալ հաճախորդներին:

77. Մինչև լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցելը ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարզում է հաճախորդի ռեզիդենտությունը:

78. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ռեզիդենտ պրոֆեսիոնալ հաճախորդներին կարող են տրամադրել առավելագույնը 1:300 լեվերիջ:

79. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ոչ ռեզիդենտ պրոֆեսիոնալ հաճախորդներին կարող են տրամադրել առավելագույնը 1:400 լեվերիջ:

80. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված կարող են ծառայություններ մատուցել միայն այն դեպքում, եթե ծառայության շրջանակում ռեզիդենտ հաճախորդի կողմից ներդրվող նվազագույն ապահովվածության գումարը (մարժան) առնվազն 5 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ է:

81. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված կարող են ծառայություններ մատուցել միայն այն դեպքում, եթե ծառայության շրջանակում ոչ ռեզիդենտ հաճախորդի կողմից ներդրվող նվազագույն ապահովվածության գումարը (մարժան) առնվազն 2 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ է:

82. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված ծառայություններ մատուցելիս պետք է ապահովեն, որպեսզի հաճախորդի կորուստը չլինի ավելին, քան իր կողմից ներդրված նվազագույն ապահովվածության գումարն (մարժան) է:

83. Հաճախորդներին լեվերիջով գործարքների, այդ թվում, ֆորեքս գործարքների կատարման հետ կապված ծառայություններ մատուցելու դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձի գործընկեր կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք բավարարում են սույն կետով սահմանված չափանիշներից առնվազն երկուսին.

1) միջազգային լավագույն կարգավորման ստանդարտներին համապատասխանություն (գործընկերոջ կարգավորող մարմինը IOSCO-ի Հավելված Ա-ի անդամ է),

2) առնվազն 10 տարվա գործունեության պատմության առկայություն,

3) վարկանիշի առկայություն (առնվազն Մուդիս վարկանշող կազմակերպության տրամադրած Բաա1/Պ-2 վարկանիշ, կամ Ստանդարտ և Փուրզ վարկանշող կազմակերպության տրամադրած ԲԲԲ+/Ա-2 վարկանիշ, կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպության տրամադրած ԲԲԲ+/Ֆ2 վարկանիշ):

 

ԳԼՈՒԽ 17
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(17-րդ գլուխը լրաց. 11.06.2019 թիվ 82-Ն որոշում)

 

84. Ներդրումային ընկերությունը Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված գործառնությունները կարող է իրականացնել միայն այն դեպքում, երբ դրա իրականացումն ուղղակիորեն պայմանավորված է.

1) Օրենքի 25-րդ հոդվածով, 26-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված ծառայությունների մատուցմամբ կամ գործունեության իրականացմամբ, և այն ծավալով, որն անհրաժեշտ է այդ ծառայությունների մատուցման կամ գործունեության իրականացման համար, կամ

2) ներդրումային ընկերության ակտիվների և պարտավորությունների կառավարմամբ` առանց առքի և (կամ) վաճառքի փոխարժեքների հրապարակային գնանշման, և այդ գործառնությունները կատարվում են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված անձանց հետ կամ նրանց միջոցով:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի ապրիլի 8-ի

թիվ 113-Ն որոշման հավելվածի

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների ռիսկայնության

տեղեկացվածության վերաբերյալ

 

Ես`___________________________________________________________________,

անվանումը, կազմակերպական-իրավական ձևը (անունը, ազգանունը, հայրանունը) տեղյակ եմ, որ լեվերիջով գործարքները, այդ թվում` ֆորեքս գործարքներն ունեն բարձր ռիսկայնություն, և այս գործարքների կնքումը համապատասխանում է միայն այն հաճախորդներին, որոնք պատրաստ են կորցնել իրենց կողմից նախապես ներդրված ապահովվածության գումարը (մարժան): Գիտակցում եմ նաև, որ այս գործարքներին բնորոշ են զգալի գնային տատանումներ, որոնց արդյունքում կարող եմ ինչպես բարձր եկամուտներ ստանալ, այնպես էլ զգալի կորուստներ կրել:

 

_____________________

(ստորագրություն)

_____ ____________ 20 թ.

 

(1-ին հավելվածը լրաց. 10.12.2018 թիվ 212-Ն որոշում, որն ունի անցումային դրույթներ)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.04.2008
N 113-Ն
Որոշում