Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԱՏՐԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

7 դեկտեմբերի 2018 թվականի N 2595-Ն

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԱԾ ԵՎ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՎԱՐՏԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձանց դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արտաքին գործերի նախարարի

2018թ. դեկտեմբերի 7-ի

N 2595-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԱԾ ԵՎ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՎԱՐՏԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) դիվանագիտական դպրոցում (այսուհետ` Դիվանագիտական դպրոց) պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձանց` (այսուհետ` Շրջանավարտ) դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու հետ կապված հարաբերությունները:

2. Դիվանագիտական դպրոցի Շրջանավարտը կարող է նշանակվել Նախարարությունում կցորդի պաշտոնին Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար անցկացվող հարցազրույցի (այսուհետ` Հարցազրույց) արդյունքների հիման վրա:

3. Հարցազրույցն անցկացվում է դիվանագետների պատրաստման ուսումնական ծրագրի ավարտից ոչ ուշ, քան երկու ամիս հետո Շրջանավարտների պատրաստությունը գնահատող Հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից:

4. Հանձնաժողովը ձևավորվում է արտաքին գործերի նախարարի հրամանով` գլխավոր քարտուղարի կողմից հաստատված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկից, որում ընդգրկվում են առնվազն 20 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ, միջազգային իրավունքի, հյուպատոսական գործունեության, միջազգային կազմակերպություններում աշխատանքի, մանկավարժական, կրթական և գիտահետազոտական գործունեության ոլորտում գիտելիքներ և փորձառություն ունեցող, Շրջանավարտների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման մակարդակն ստուգելու կարողություններ ունեցող անձինք, ինչպես նաև նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա մարմնի ղեկավարները:

(4-րդ կետը փոփ. 08.11.2021 թիվ 2247-Ն հրաման)

5. Հանձնաժողովը կազմված է առնվազն յոթ անդամից: Հանձնաժողովի նախագահը արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Դիվանագիտական դպրոցի տնօրենը և նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետը և, ըստ անհրաժեշտության, խորհրդակցական ձայնի իրավունքով, այն կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնց կցորդի թափուր պաշտոնները ենթակա են համալրման:

6. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար հարցազրույցի անցկացման ժամկետը և նախարարության կենտրոնական ապարատում և ենթակա մարմնում համալրման ենթակա կցորդի թափուր պաշտոնների (այսուհետ` Համալրման ենթակա պաշտոններ) ցանկը հաստատվում է արտաքին գործերի նախարարի հրամանով` Գլխավոր քարտուղարի ներկայացմամբ:

7. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ունեն դիվանագիտական դպրոցի այն Շրջանավարտները, ում` դիվանագետների պատրաստման տվյալ ուսումնական տարվա դասընթացի ավարտական ցուցանիշների հանրագումարային միավորը առնվազն 75 է: Հարցազրույցին մասնակցությունը կատարվում է Շրջանավարտի դիմումի համաձայն:

8. Հարցազրույցի կազմակերպումը և անցկացումը ապահովում է Նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետը` Դիվանագիտական դպրոցի տնօրենի հետ համագործակցությամբ:

9. Հարցազրույցից առաջ Հանձնաժողովի անդամներին տրամադրվում են Շրջանավարտների կենսագրական տվյալները և դիվանագիտական դպրոցում ուսումնառության արդյունքները ամփոփող տեղեկատվություն:

10. Հարցազրույցի և դրան հաջորդող քվեարկության ընթացքը վարում է Հանձնաժողովի Նախագահը:

11. Շրջանավարտի հետ հարցազրույցի ընթացքը ձայնագրվում է:

12. Հարցազրույցն ընթանում է հարցատոմսերի հիման վրա, որոնք բաղկացած են առնվազն երեք հարցից` միջազգային հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայության վերաբերյալ: Շրջանավարտին կարող են տրվել լրացուցիչ հարցեր Դիվանագիտական դպրոցում պատրաստման և ուսումնական պրակտիկայի ընթացքում ձեռք բերած նրա գիտելիքները, վերլուծական կարողությունները, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը, հաղորդակցվելու հմտությունը և բազմակողմանի զարգացվածությունը բացահայտելու նպատակով:

13. Հարցատոմսերը կազմվում են դիվանագիտական դպրոցի կողմից` անձնակազմի կառավարման վարչության աջակցությամբ:

14. Հարցազրույցն անցկացվում է հայերեն: Հանձնաժողովի անդամները կարող են Շրջանավարտին ուղղվող հարցերը տալ նաև այն լեզվով, որին/որոնց տիրապետելու մասին կենսագրական տվյալներում նշել է Շրջանավարտը: Յուրաքանչյուր Շրջանավարտի հարցազրույցը կարող է տևել ոչ ավելի, քան 30 րոպե:

15. Հանձնաժողովը կարող է անցկացնել Շրջանավարտների փորձառությունը և համապատասխանելիությունը գնահատող, ինչպես նաև բնավորությունը և հնարավոր վարքը գնահատող լրացուցիչ թեստեր, դրանց համար, ըստ անհրաժեշտության, ներգրավելով համապատասխան մասնագետներ:

16. Հարցազրույցի արդյունքներով Հանձնաժողովն անցկացնում է անվանական գնահատում` ըստ բաղադրիչների 20 բալանոց գնահատման համակարգով` յուրաքանչյուր Շրջանավարտի համար լրացնելով գնահատման թերթ (Ձև 1):

17. Հարցազրույցն անցած է համարվում առնվազն 12 բալ հավաքած Շրջանավարտը:

18. Հարցազրույցի արդյունքները հրապարակվում են հարցազրույցի հաջորդ օրը:

19. Շրջանավարտները կարող են բողոքարկել հարցազրույցի արդյունքները բողոքարկման հանձնաժողով` Հարցազրույցի արդյունքները հրապարակելուց հետո եռօրյա ժամկետում:

20. Բողոքարկման հանձնաժողովը ձևավորվում է արտաքին գործերի նախարարի հրամանով` սույն կարգի 4-րդ կետում նշված Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցանկից, Հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձանց թվից: Բողոքարկման հանձնաժողովը կազմված է առնվազն երեք անդամից:

21. Բողոքարկման հանձնաժողովը դիմումը քննարկում է ստացվելու հաջորդ օրը: Բողոքարկման արդյունքում Հարցազրույցի գնահատականը կարող է բարձրացվել, թողնվել անփոփոխ կամ նվազեցվել, որի մասին դիմողին տեղեկացվում է դիմումի քննարկման օրը:

22. Հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել նաև դատական կարգով:

23. Հանձնաժողովի քվեարկության արդյունքներն ամփոփվում են հարցազրույցից հետո հնգօրյա ժամկետում Նախարարության անձնակազմի կառավարման վարչության կողմից` դիվանագիտական դպրոցի աջակցությամբ` կազմելով Հանձնաժողովի եզրակացությունը և ամփոփաթերթ (Ձև 2), որում Շրջանավարտների անունները շարվում են ըստ առավել բարձր միավորների, իսկ հավասար միավորների դեպքում` Համալրման ենթակա պաշտոնին համապատասխանելու մասին առավել շատ ձայների հերթականության:

24. Հանձնաժողովի եզրակացությունը ստորագրում են Հանձնաժողովի բոլոր անդամները, ամփոփաթերթը` Հանձնաժողովի նախագահը, դիվանագիտական դպրոցի տնօրենը և անձնակազմի կառավարման վարչության պետը:

25. Հանձնաժողովի եզրակացության և ամփոփաթերթի, ինչպես նաև լրացուցիչ թեստավորում անցկացնելու դեպքում թեստերի արդյունքների հիման վրա գլխավոր քարտուղարի կողմից Դիվանագիտական ծառայության համապատասխան պաշտոնի նշանակման առաջարկությունը Նախարարին է ներկայացվում եզրակացությունը և ամփոփաթերթը ստորագրելու հաջորդ օրը:

26. Նախարարը Դիվանագիտական ծառայության կցորդի համապատասխան պաշտոնում նշանակում է Հանձնաժողովի եզրակացությունը և ամփոփաթերթը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

27. Անձնակազմի կառավարման վարչության պետը նախարարի հրամանի ընդունման հաջորդ օրը դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակման մասին տեղեկացնում է Հարցազրույցի մասնակցած բոլոր Շրջանավարտներին:

28. Եթե հարցազրույցի արդյունքներով դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու ենթակա Շրջանավարտների քանակը գերազանցում է Համալրման ենթակա պաշտոնների քանակը, ապա դիվանագիտական ծառայության պաշտոնի չնշանակված Շրջանավարտների դիմումի համաձայն, հարցազրույցից հետո երկու տարվա ընթացքում նրանց հարցազրույցի արդյունքները ներառվում են դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձանց դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար անցկացվող տվյալ տարվա հարցազրույցի ամփոփաթերթում:

 

Ձև 1

 

Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու ենթակա`

Դիվանագիտական դպրոցի շրջանավարտի հարցազրույցի անհատական գնահատման

թերթիկ

 

1. Շրջանավարտի տվյալները

 

.________________________________________________.

|   |Ազգանունը     |Անունը        |Հայրանունը    |

|___|______________|______________|______________|

|   |Ներկայացվում է|Ներկայացվում է|Ներկայացվում է|

|   |լրացված       |լրացված       |լրացված       |

.________________________________________________.

 

2. Հարցազրույցի գնահատականը

.____________________________________________________________.

|  |Գնահատվող բաղադրիչը               |Առավելագույն|Նշանակված|

|  |                                  |միավորը     |միավորը  |

|__|__________________________________|____________|_________|

|1 |Վերլուծական ունակությունները      |      6     |         |

|__|__________________________________|____________|_________|

|2 |Նյութի իմացությունը               |      4     |         |

|__|__________________________________|____________|_________|

|3 |Խոսքի գրագիտությունը և  մշակույթը |      4     |         |

|__|__________________________________|____________|_________|

|4 |Հաղորդակցման հմտությունը/         |      6     |         |

|  |ներկայացման կարողությունը         |            |         |

|__|__________________________________|____________|_________|

|  |Ընդհանուր գնահատականը             |     20-ից  |         |

.____________________________________________________________.

 

3. Թափուր պաշտոններին համապատասխանելիության առաջարկությունը

 

.____________________________________________________________.

|Պաշտոնի|Պաշտոնի անվանումը` ԱԳՆ ստորաբաժանման և  բաժնի|Նշել v|

|համարը |նշումով                                      |նշանով|

|_______|_____________________________________________|______|

|1      |Ներկայացվում է լրացված                       |      |

|_______|_____________________________________________|______|

|2      |Ներկայացվում է լրացված                       |      |

|_______|_____________________________________________|______|

|3      |Ներկայացվում է լրացված                       |      |

|_______|_____________________________________________|______|

|4      |Ներկայացվում է լրացված                       |      |

|_______|_____________________________________________|______|

|5      |Ներկայացվում է լրացված                       |      |

.____________________________________________________________.

 

4. Հանձնաժողովի անդամի տվյալները

._______________________________________________.

|  |Ազգանունը     |Անունը        |Հայրանունը    |

|__|______________|______________|______________|

|  |Ներկայացվում է|Ներկայացվում է|Ներկայացվում է|

|  |լրացված       |լրացված       |լրացված       |

._______________________________________________.

 

Ամսաթիվ` Ներկայացվում է լրացված

 

Ստորագրություն` ______________________

 

Ձև 2

 

Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու ենթակա`

Դիվանագիտական դպրոցի Շրջանավարտների հարցազրույցի արդյունքների

ամփոփաթերթ

 

Ամսաթիվ` ________________

 

._____________________________________________________________________.

|  |Ազգանուն |Ամփոփիչ   |Ստորաբաժանման Համալրման ենթակա |Նշանակման    |

|  |Անուն    |միջին     |պաշտոնին համապատասխանելիության |համար        |

|  |Հայրանուն|գնահատական|նշումների քանակը               |առաջարկվող   |

|  |         |          |                               |ստորաբաժա-   |

|  |         |          |_______________________________|նումը        |

|__|_________|__________|___|___|___|___|___|___|___|___|_____________|

|1.|         |          |   |   |   |   |   |   |   |   |             |

|__|_________|__________|___|___|___|___|___|___|___|___|_____________|

|2.|         |          |   |   |   |   |   |   |   |   |             |

|__|_________|__________|___|___|___|___|___|___|___|___|_____________|

|3.|         |          |   |   |   |   |   |   |   |   |             |

|__|_________|__________|___|___|___|___|___|___|___|___|_____________|

|4.|         |          |   |   |   |   |   |   |   |   |             |

|__|_________|__________|___|___|___|___|___|___|___|___|_____________|

|  |         |          |   |   |   |   |   |   |   |   |             |

._____________________________________________________________________.

 

    Հանձնաժողովի նախագահ`         ________________________

 

ԱԳՆ անձնակազմի կառավարման

    վարչության պետ`               ________________________

 

Դիվանագիտական դպրոցի տնօրեն` ________________________

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
07.12.2018
N 2595-Ն
Հրաման