040.0170.120400
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2000 թվականի N 170
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը շենք հանձնելու մասին «N 104 որոշման 5-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը հանձնված Երևանի Նալբանդյան փողոցի N 28 շենքի նորոգման աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 9050 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` գումարի հատկացումն իրականացնել նորոգման աշխատանքների հաստատված նախահաշվի և կատարողական ակտերի հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 12-ից: