Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 դեկտեմբերի 2018 թվականի N 2616-Ն

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ անցկացնելու համար նախապատրաստական և դրա անցկացման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է արտաքին գործերի նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից և տարածվում է 2018 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արտաքին գործերի նախարարի

2018 թ. դեկտեմբերի 10-ի

N 2616-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն (այսուհետ` մրցույթ) անցկացվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 6-րդ մասի 3-9-րդ կետերում նշված դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնները համալրելու նպատակով:

3. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնը համալրվում է մրցույթով, եթե այդ պաշտոնը չի համալրվում ներքին մրցույթով և արտամրցութային կարգով:

4. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Օրենքի 24-րդ հոդվածով սահմանված` Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք` հաշվի առնելով Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը:

5. Մրցույթին մասնակցելու համար հանրային ծառայության պաշտոններում, միջազգային կազմակերպություններում համապատասխան աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները սահմանվում են մրցույթի դրված թափուր պաշտոնի նկարագրով:

6. Մրցույթը հայտարարվում է նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի ղեկավարի զեկուցագրի հիման վրա` մրցութային-ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից:

7. Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով և/կամ նախարարության mfa.am պաշտոնական ինտերնետային կայքում: Հայտարարության հետ մեկտեղ հրապարակվում են նաև թեստավորման հարցերը:

8. Հայտարարության մեջ նշվում են առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնի անվանումը և տվյալ պաշտոնին ներկայացվող հիմնական պահանջները.

2) պաշտոնային դրույքաչափը.

3) պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

4) մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.

5) փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը.

6) մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը.

7) փաստաթղթերն ընդունելու վայրը և անձնակազմի կառավարման վարչության հեռախոսահամարը:

9. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում` անձնակազմի կառավարման վարչության կողմից սահմանված ձևով, և ինքնակենսագրություն.

2) անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը.

3) բարձրագույն կրթությունը հաստատող պետական նմուշի կամ օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված, Հայաստանի Հանրապետությունում վավեր ավարտական փաստաթուղթը` համապատասխան ներդիրով, և դրանց պատճենը.

4) տեղեկանք աշխատանքային գործունեության մասին (անհրաժեշտության դեպքում).

5) 3x4 չափսի 4 լուսանկար.

6) զինվորական գրքույկի պատճենը (զինապարտ լինելու դեպքում) կամ օրենքով սահմանված կարգով ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու մասին փաստաթուղթ.

7) հայտարարություն այն մասին, որ անձը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված դիվանագիտական ծառայությանը խոչընդոտող հիվանդությամբ, դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ դատական կարգով չի զրկվել հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չի դատապարտվել հանցագործություն կատարելու համար կամ հանցագործության կատարման դեպքում դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է (Ձև 1).

8) համաձայնություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում անձի վերաբերյալ պահվող տեղեկություններին ծանոթանալու մասին (Ձև 2):

10. Մրցույթին մասնակցելու համար դիմած անձն իր հայեցողությամբ կարող է ներկայացնել նաև մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:

11. Մրցույթին մասնակցելու համար դիմած անձն զգուշացվում է կեղծ տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:

12. Մրցույթն անցկացվում է, եթե դիմել է առնվազն մեկ քաղաքացի:

13. Մրցույթն անցկացնում է հանձնաժողովը, որի կազմը և աշխատակարգը սահմանում է արտաքին գործերի նախարարը:

14. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` գրավոր քննություն և հարցազրույց:

15. Գրավոր քննությունը ներառում է թեստավորումը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, պետական կառավարման համակարգի, դիվանագիտական ծառայությունը կարգավորող իրավական ակտերի, արտաքին հարաբերությունները և դիվանագիտական ծառայության գործունեությունը կարգավորող և մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին առնչվող միջազգային պայմանագրերի, միջազգային իրավունքի, ներքին և արտաքին քաղաքական խնդիրների, միջազգային հարաբերությունների, հայ ժողովրդի պատմության, համաշխարհային պատմության իմացությունը ստուգելու նպատակով, և գրավոր առաջադրանքը` վերլուծական և գործնական ունակությունները և օտար լեզուների իմացությունը ստուգելու նպատակով:

16. Թեստավորումն անցկացվում է գրավոր կամ համակարգչի միջոցով:

17. Թեստային առաջադրանքները կազմվում են` հիմք ընդունելով թափուր պաշտոնի նկարագրով սահմանվող պահանջները:

18. Թեստային առաջադրանքը ձևավորելու նպատակով ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները և ենթակա մարմինը անձնակազմի կառավարման վարչությանն են տրամադրում առնվազն 70-ական հարց` հնարավոր պատասխանների չորս տարբերակով և ճիշտ պատասխանի նշումով:

19. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները անձնակազմի կառավարման վարչության կողմից անհրաժեշտության դեպքում համապատասխանեցվում են սույն կարգի պահանջներին, կոդավորվում, համարակալվում են ըստ բնագավառների և ըստ պաշտոնների: Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները զետեղվում են համակարգչում:

20. Յուրաքանչյուր մրցույթի համար կազմվում է մեկ թեստային առաջադրանք:

21. Թեստային առաջադրանքները կազմելիս հաշվի են առնվում հետևյալ պահանջները`

1) խուսափել ոչ միանշանակ և բարդ ձևակերպումներից.

2) խնդիրներն ու հարցերը ձևակերպել տրամաբանական կառուցվածքով.

3) պատասխանների տարբերակներում չնշել մասնակի ճիշտ պատասխան.

4) բացառել ուժը կորցրած ճանաչված իրավական ակտերից թեստային առաջադրանքների կիրառումը:

22. Հանձնաժողովը մինչև թեստավորումը իր աշխատակարգով սահմանված կարգով, համակարգչում զետեղված հարցաշարերից պատահական ընտրությամբ ընտրում է տվյալ մրցույթի թեստավորումն անցկացնելու համար հարցեր և կազմում է թեստային առաջադրանք` հետևյալ չափաբաժիններով`

1) կցորդի, երրորդ քարտուղարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 50 հարց.

2) երկրորդ քարտուղարի, առաջին քարտուղարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 60 հարց.

3) նախարարության կառուցվածքային ստորաբաժանման խորհրդականի, ենթակա մարմնի խորհրդականի, նախարարության կառուցվածքային ստորաբաժանման բաժնի վարիչի, ենթակա մարմնի բաժնի վարիչի (պետի), բաժնի խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 70 հարց:

23. Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած և գրավոր քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացին (այսուհետ` մասնակից) գրավոր քննությանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

24. Գրավոր քննության մասնակիցներին արգելվում է`

1) իրենց հետ քննական սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ.

2) քննության ընթացքում` աղմկել, հուշել, խոսել.

3) օգտվել որևէ գրավոր (տպագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, գրավոր առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից.

4) քննության առաջադրանքների կատարման վերաբերյալ հարցեր տալ ներկա գտնվող անձանց.

5) մինչև գրավոր առաջադրանքների կատարումն ավարտելը` դուրս գալ թեստավորման էլեկտրոնային համակարգից կամ ապաակտիվացնել գործող ծրագրերը, եթե թեստավորումն անց է կացվում համակարգչի միջոցով.

6) դուրս գալ սենյակից` մինչև գրավոր առաջադրանքների կատարումն իր կողմից ավարտելը:

25. Սույն կարգի 24-րդ կետով սահմանված` արգելված գործողությունները կատարելու դեպքում` դադարեցվում է մասնակցի աշխատանքը, այն ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր:

26. Մինչև գրավոր քննության սկիզբը` Հանձնաժողովի քարտուղարը մանրամասն ներկայացնում է գրավոր քննության անցկացման կարգը, բացատրում է քննության անցկացմանը վերաբերող տեխնիկական հարցերը` պատասխանելով մրցույթի մասնակիցների բոլոր հարցերին:

27. Գրավոր քննության համար մասնակիցներին տրվում է առավելագույնը 4 ժամ:

28. Գրավոր քննությունն անց է կացվում ծածկագրերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

29. Թեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր առաջադրանքում նախատեսված համապատասխան վանդակում մասնակցի կարծիքով ճիշտ պատասխանի դիմաց նշում կատարելու միջոցով: Թեստավորումը համակարգչով անցկացնելու դեպքում մասնակիցը յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:

30. Սույն կարգի 14-րդ կետում նշված` վերլուծական և գործնական ունակությունները ստուգվում են առաջադրված թեմայով գրավոր աշխատանքի (էսսեի) կամ կոնկրետ առաջադրանքի կամ խնդիրների լուծման միջոցով, օտար լեզուների իմացությունը ստուգվում է օտար լեզուներից հայերեն և հայերենից օտար լեզուներ թարգմանության և համապատասխան առաջադրանքի կամ խնդրի լուծումը համապատասխան օտար լեզվով շարադրելու միջոցով:

31. Գրավոր աշխատանքի թեման և օտար լեզվի իմացության ստուգման առաջադրանքը որոշում է Հանձնաժողովը գրավոր քննության օրը:

32. Գրավոր քննությունը ստուգվում է ըստ գնահատման ամփոփաթերթի (Ձև 3):

33. Թեստային առաջադրանքը գնահատվում է 100 միավորի սանդղակով, կախված հարցերի քանակից, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատելով`

1) 70 հարցի դեպքում` 1.43 միավոր.

2) 60 հարցի դեպքում` 1.67 միավոր.

3) 50 հարցի դեպքում` 2 միավոր:

34. Գրավոր առաջադրանքի յուրաքանչյուր բաղկացուցիչը գնահատվում է 100 միավորի սանդղակով, որոնցից յուրաքանչյուրը բաժանված են ըստ հետևյալ միավորներով գնահատվող բաղադրիչների`

1) էսսե`

ա. շարադրանքի առնչությունը առաջադրված թեմային` 10 միավոր.

բ. փաստերի իմացությունը` 35 միավոր.

գ. վերլուծության խորությունն ու բազմակողմանիությունը` 35 միավոր.

դ. շարադրանքի կառուցվածքը և ինքնուրույն մտածողությունը` 20 միավոր.

2) հայերենի իմացություն`

ա. ընդհանուր և մասնագիտական բառապաշարը` 25 միավոր.

բ. ուղղագրությունը` 30 միավոր.

գ. կետադրությունը` 25 միավոր.

դ. շարադրանքի ոճը և խոսքի մշակույթը` 20 միավոր.

3) օտար լեզուների իմացություն`

ա. յուրաքանչյուր չթարգմանված նախադասության համար գնահատականն իջնում է 14 միավորով, նախադասության չթարգմանված կամ սխալ թարգմանված կեսի համար` 7 միավորով, չթարգմանված կամ սխալ թարգմանված բառի համար` 4 միավորով.

բ. յուրաքանչյուր շարադասական և քերականական սխալի համար գնահատականն իջնում է 4 միավորով.

գ. յուրաքանչյուր կետադրական սխալի կամ վրիպակի համար գնահատականից գնահատականն իջնում է 2 միավորով, իսկ ուղղագրական սխալի համար` 4 միավորով:

35. Գրավոր քննության արդյունքներն ամփոփվում և հրապարակվում են քննությունից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

36. Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ստանալու համար` գրավոր քննության արդյունքում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է կազմի ընդհանուր միավորների առնվազն 75 տոկոս պայմանով, որ որևէ բաղադրիչով հավաքած միավորը պակաս չլինի 70 տոկոսից:

37. Հարցազրույցի փուլն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ մրցույթի մասնակցի մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները ստուգելու նպատակով:

38. Հարցազրույցն անցկացվում է գրավոր քննության փուլի արդյունքները հրապարակելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

39. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը ձայնագրվում է:

40. Հարցազրույցի ընթացքում մասնակցի կողմից հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են հանձնաժողովի անդամների կողմից` յուրաքանչյուրի համար լրացնելով գնահատման թերթ` 100 միավորի սանդղակով (Ձև 4)` որի բաղադրիչները գնահատվում են հետևյալ կերպ`

1) վերլուծական ունակությունները` 30 միավոր.

2) նյութի իմացությունը` 20 միավոր.

3) խոսքի գրագիտությունը և մշակույթը` 20 միավոր.

4) հաղորդակցման հմտությունը/ներկայացման կարողությունը` 30 միավոր:

41. Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է կազմի առնվազն 75 տոկոս` հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:

42. Հարցազրույցի արդյունքներն ամփոփվում և հրապարակվում են հարցազրույցից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

43. Մրցույթի արդյունքները ամփոփվում և հրապարակվում են հարցազրույցի փուլից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

44. Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը (մասնակիցները), ում գրավոր քննության և հարցազրույցի փուլերի արդյունքում ստացած տոկոսների միջինը առավելագույնն է:

45. Հանձնաժողովը մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ արտաքին գործերի նախարարին ներկայացնում է եզրակացություն` դիվանագիտական ծառայության համապատասխան պաշտոնում նշանակում կատարելու առաջարկությամբ:

46. Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, նախարարը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներից մեկին) նշանակում է համապատասխան պաշտոնի:

47. Մրցույթի բոլոր փուլերի արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` համապատասխան արդյունքները հրապարակելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում և/կամ դատական կարգով:

48. Սույն կարգի պահանջների խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

______________________________________________________________ -ս

(անունը, հայրանունը և ազգանունը)

 

ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը.

 

1. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _______________

(ճանաչվել եմ,

չեմ ճանաչվել)

 

2. Դատական կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից ______________

(զրկվել եմ,

չեմ զրկվել)

 

3. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _________________________________

(տառապում եմ, չեմ տառապում)

 

4. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն ________________

(ունեմ, չունեմ)

 

Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

    «___»____________ 201 թ.        __________________________

                                     լրացնողի ստորագրությունը

 

Ձև N 2

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

Ես` _____________________________________________________________-ս

(անունը, հայրանունը և ազգանունը)

 

սույնով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տալիս եմ իմ համաձայնությունը` ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իմ վերաբերյալ պահվող տեղեկություններին:

 

Ամսաթիվ` «___»_______________ 201 թ.

 

Ստորագրություն` _________________

 

Ձև N 3

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

1. Դիմորդի տվյալները

.___________________________________________.

|   |Ազգանուն   |    Անուն   |  Հայրանուն   |

|___|___________|____________|______________|

|   |           |            |              |

.___________________________________________.

 

2. Թեստային առաջադրանքի գնահատականը

.________________________________________________________________.

|  |Հարցերի քանակը |Ճիշտ     |Ճիշտ        |Առավելագույն|Նշանակված|

|  |               |պատասխանի|պատասխանների|միավորը     |միավորը  |

|  |               |միավորը  |քանակը      |            |         |

|__|_______________|_________|____________|____________|_________|

|* |     70        |  1.43   |            |    100     |         |

|__|_______________|_________|____________|____________|_________|

|* |     60        |  1.67   |            |    100     |         |

|__|_______________|_________|____________|____________|_________|

|* |     50        |  2      |            |    100     |         |

.________________________________________________________________.

 

3. Էսսեի գնահատականը

.__________________________________________________________.

|   |Բաղադրիչը                      |Առավելագույն|Նշանակված|

|   |                               |միավորը     |միավորը  |

|___|_______________________________|____________|_________|

|1. |Շարադրանքի առնչությունը        |    10      |         |

|   |առաջադրված թեմային             |            |         |

|___|_______________________________|____________|_________|

|2  |Փաստերի իմացությունը           |    35      |         |

|___|_______________________________|____________|_________|

|3  |Վերլուծության խորությունը և    |    35      |         |

|   |բազմակողմանիությունը           |            |         |

|___|_______________________________|____________|_________|

|4  |Շարադրանքի կառուցվածքը և       |    20      |         |

|   |ինքնուրույն մտածողությունը     |            |         |

|___|_______________________________|____________|_________|

|   |Ընդհանուր գնահատականը          |  100-ից    |         |

.__________________________________________________________.

 

4. Հայերենի իմացության գնահատականը

._______________________________________________________________.

|   |Բաղադրիչը                           |Առավելագույն|Նշանակված|

|   |                                    |միավորը     |միավորը  |

|___|____________________________________|____________|_________|

|1  |Ընդհանուր և  մասնագիտական բառապաշարը|     25     |         |

|___|____________________________________|____________|_________|

|2  |Ուղղագրությունը                     |     30     |         |

|___|____________________________________|____________|_________|

|3  |Կետադրությունը                      |     25     |         |

|___|____________________________________|____________|_________|

|4  |Շարադրանքի ոճը և  խոսքի մշակույթը   |     20     |         |

|___|____________________________________|____________|_________|

|   |Ընդհանուր գնահատականը               |   100-ից   |         |

._______________________________________________________________.

 

5. Օտար լեզուների իմացության գնահատականը

._____________________________________________________________________.

|   |  Սխալի տեսակը                         |Յուրա-  |Սխալների|Հանված |

|   |                                       |քանչյուր|քանակը  |միավորը|

|   |                                       |սխալի   |        |       |

|   |                                       |համար   |        |       |

|   |                                       |հանվող  |        |       |

|   |                                       |միավորը |        |       |

|___|_______________________________________|________|________|_______|

|1  |Չթարգմանված նախադասություն             |   14   |        |       |

|___|_______________________________________|________|________|_______|

|2  |Նախադասության չթարգմանված կամ սխալ     |    7   |        |       |

|   |թարգմանված կես                         |        |        |       |

|___|_______________________________________|________|________|_______|

|3  |Սխալ թարգմանված բառ                    |    4   |        |       |

|___|_______________________________________|________|________|_______|

|4  |Շարադասական և  քերականական սխալ        |    4   |        |       |

|___|_______________________________________|________|________|_______|

|5  |ՈՒղղագրական սխալ                       |    4   |        |       |

|___|_______________________________________|________|________|_______|

|6  |Կետադրական սխալ                        |    2   |        |       |

|___|_______________________________________|________|________|_______|

|   |Ընդհանուր գնահատականը                  | 100-ից |        |       |

._____________________________________________________________________.

 

6. Գրավոր քննության ընդհանուր արդյունքը

._______________________________________________________________.

|   |Բաղադրիչը                           |Առավելագույն|Նշանակված|

|   |                                    |միավորը     |միավորը  |

|___|____________________________________|____________|_________|

|1  |Թեստային առաջադրանք                 |   100      |         |

|___|____________________________________|____________|_________|

|2  |Էսսե                                |   100      |         |

|___|____________________________________|____________|_________|

|3  |Հայերենի իմացություն                |   100      |         |

|___|____________________________________|____________|_________|

|4  |Օտար լեզվի իմացություն              |   100      |         |

|___|____________________________________|____________|_________|

|   |Ընդհանուր գնահատականը               |   400-ից   |         |

|___|____________________________________|____________|_________|

|   |Գրավոր քննության տոկոսային          |   100-ից   |         |

|   |հարաբերակցությունը                  |            |         |

._______________________________________________________________.

 

Ամսաթիվ`

Ստորագրություն` ____________________________

 

Ձև 4

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹ

 

1. Դիմորդի տվյալները

.___________________________________________.

|   |Ազգանուն   |    Անուն   |  Հայրանուն   |

|___|___________|____________|______________|

|   |           |            |              |

.___________________________________________.

 

2. Հարցազրույցի գնահատականը

._____________________________________________________________.

|   |Գնահատվող բաղադրիչը               |Առավելագույն|Նշանակված|

|   |                                  |միավորը     |միավորը  |

|___|__________________________________|____________|_________|

|1  |Վերլուծական ունակությունները      |    30      |         |

|___|__________________________________|____________|_________|

|2  |Նյութի իմացությունը               |    20      |         |

|___|__________________________________|____________|_________|

|3  |Խոսքի գրագիտությունը և  մշակույթը |    20      |         |

|___|__________________________________|____________|_________|

|4  |Հաղորդակցման հմտությունը/         |    30      |         |

|   |ներկայացման կարողությունը         |            |         |

|___|__________________________________|____________|_________|

|   |Ընդհանուր գնահատականը             |   100-ից   |         |

._____________________________________________________________.

 

3. Հանձնաժողովի անդամի տվյալները

.___________________________________________.

|   |Ազգանուն   |    Անուն   |  Հայրանուն   |

|___|___________|____________|______________|

|   |           |            |              |

.___________________________________________.

 

Ամսաթիվ`

Ստորագրություն` ________________________________

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
10.12.2018
N 2616-Ն
Հրաման