Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունվարի 2019 թվականի N 6-Ա

 

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը և հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 13-ի «Հողամաս նվիրելու մասին» N 23-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Երևանի համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրատվության կարգով տրամադրված` Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի Բագրևանդ փողոցի N 74 հասցեում գտնվող` Երևանի համայնքի սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 02072018-01-0248 վկայական, 02.07.2018 թ.), 135.720.000 դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հեկտար մակերեսով` բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (կադաստրի ծածկագիրը` 01-008-0506-0108)` որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Երևանի քաղաքապետի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նվիրատվության պայմանագիրը.

2) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը` Ինժեներական քաղաքի ստեղծման նպատակով կազմակերպություններին նվիրաբերության միջոցով տարածքներ տրամադրելու համար:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.01.2019
N 6-Ա
Որոշում