ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունվարի 2019 թվականի N 8-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնին ամրացված, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցը` համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` հետագայում օտարման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցը` համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) երկշաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենայի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարին`
1) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենայի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի հունվարի 10-ի
N 8-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
._________________________________________________________________________.
|NN |Մակնիշը, |Պետական|Թողարկման|Ձեռքբեր-|Սկզբնական |Հաշվեկշռային|
|ը/կ|նույնականացման |համարա-|տարեթիվը |ման |արժեքը |արժեքը (վե- |
| |համարը |նիշը | |տարեթիվը|(դրամ) |րագնահատված)|
| | | | | | |(դրամ) |
|_________________________________________________________________________|
| | ՀՀ կրթության տեսչական մարմին |
|_________________________________________________________________________|
|1. |Նիսան Մաքսիմա, |250LL60|2004 թ. |2011 թ. |5387865,16| 5414804|
| |JN1CA31C84T732999 | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի հունվարի 10-ի
N 8-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
.___________________________________________________________________.
|NN |Մակնիշը, |Պետական|Թողարկման|Սկզբնական |Հաշվեկշռային |
|ը/կ|նույնականացման |համարա-|տարեթիվը |արժեքը |արժեքը |
| |համարը |նիշը | |(դրամ) |(վերագնահատված)|
| | | | | |(դրամ) |
|___________________________________________________________________|
| ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտե |
|___________________________________________________________________|
|1. |TOYOTA COROLLA |707LL60|2013 թ. | 8375000| 4355000|
| |NMTBTOJE50R002252 | | | | |
.___________________________________________________________________.