Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0171.120400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2000 թվականի N 171

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գիտաարտադրական համալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված` Երևանի Կոմիտասի պողոտայի N 49/2 հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ անհատույց օգտագործման հանձնել Երևանի քաղաքապետարանին` համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակին, «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը և իտալական «Էյ-ՍԻ Ի Էյ ՍպԱ» կազմակերպությանը (մասնավոր օպերատոր) տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Երևանի քաղաքապետին` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով կնքել անհատույց օգտագործման պայմանագիր և կատարել գույքային իրավունքների պետական գրանցում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2000
N 171
Որոշում