ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1532-Ա
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Սույն մաստեր պլանի շրջանակներում կատարված և կատարվելիք ներդրումները հետևյալն են.
._____________________________________________________________________.
|Ներդրումների ցանկը | |
|___________________________________________________________|_________|
|Զվարթնոց միջազգային օդանավակայան | |
|___________________________________________________________|_________|
|Վերահսկելի գոտու շինություններ | |
|___________________________________________________________|_________|
|Կառամատույցի վերանորոգում |1,500,000|
|___________________________________________________________|_________|
|Ղեկուղի C |2,500,000|
|___________________________________________________________|_________|
|Վազքուղու աշխատանքներ |9,000,000|
|___________________________________________________________|_________|
|Պարագծի անվտանգություն |1,500,000|
|___________________________________________________________|_________|
|Ոչ վերահսկելի գոտու շինություններ | |
|___________________________________________________________|_________|
|Վառելիքալցավորման կայանի արդիականացում |1,000,000|
|___________________________________________________________|_________|
|Հին ուղևորային համալիրի աշտարակի ամրացում |1,000,000|
|___________________________________________________________|_________|
|Օդանավակայանի օժանդակ շինություններ և այլ ներդրումներ | |
|Ենթակառուցվածք և ծառայություններ | |
|___________________________________________________________|_________|
|Մեքենաների վերանորոգում և թարմացում |8,426,983|
|___________________________________________________________|_________|
|Ներդրումներ հիմնական ակտիվներում |1,075,000|
|___________________________________________________________|_________|
|Օդանավակայանի համակարգեր և ՏՏ |3,400,000|
|___________________________________________________________|_________|
|Օդանավակայանի անվտանգություն |2,650,000|
|___________________________________________________________|_________|
|Շիրակ օդանավակայան | |
|___________________________________________________________|_________|
|Հաշվառման սրահի վերանորոգում | 100,000|
|___________________________________________________________|_________|
|Նստեցման հատվածի ընդլայնում |1,000,000|
|___________________________________________________________|_________|
|ժամանման սրահի ընդլայնում |1,500,000|
|___________________________________________________________|_________|
|Կառամատույցի վերանորոգում |3,000,000|
|___________________________________________________________|_________|
|Այլ ներդրումներ |1,200,000|
._____________________________________________________________________.
Վերոնշյալ ներդրումների արդյունքում IRR-ը կկազմի 16.95%:
8. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Զվարթնոց միջազգային օդանավակայանի IV փուլի հիմնական ներդրումներն ուղղված են օդանավակայանի գործառությունների և հարմարությունների ձևավորմանը և կայուն զարգացմանը: Կկատարվեն նաև կարևոր ներդրումներ օդանավակայանի շահագործումը բարելավելու` օրինակ կառամատույցի և վազքուղու վերանորոգման և ծածկի նորացման, նոր հրշեջ կայանի կառուցման համար:
9. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
9.1. Վերահսկվող գոտու շինություններ
Երկարաժամկետ պլանավորումը ենթադրում է վերանորոգված, կամ նոր շինությունների վերլուծությունը ըստ մաստերպլանի բոլոր փուլերի` կրիտիկական պահանջների վրա հիմնվելով: Այս պահանջները կարող են առաջանալ երթևեկության պահանջի զգալի աճի, կամ էլ նոր, չնախատեսված հանգամանքների դեպքում: Ցանկացած լայնածավալ փոփոխություն օդանավակայանի նոր միտումների պայմաններում, գործունեության ընդլայնումը և կոմերցիոն զարգացումները նույնպես կհաստատվեն նախագծում:
9.2. Վազքուղի 09-27
Հիմնվելով չափերի ճշգրտումների վրա, որոնք զետեղված են «Օդանավակայանի հնարավորություններ և ուշացումներ» 150/5060-5 ԴԱԻ-ի խորհրդատվական շրջաբերականում` ներկայիս վազքուղու ենթակառուցվածքը բավարար է ամբողջ կոնցեսիոն ժամանակահատվածի ընթացքում երթևեկության աճը սպասարկելու համար: Կատարվել է վերլուծություն վազքուղու նոր հնարավորությունները և նոր ղեկուղու շահագործումը հաշվարկելու նպատակով, որն ընդգրկված է «Վազքուղու և ղեկուղու հնարավորությունների հաստատում» վերնագրի ներքո: Ամեն դեպքում, երկրորդ վազքուղու հնարավոր ապագա կառուցումը կոնցեսիոն ժամանակահատվածի շրջանակներից դուրս պահանջում է, որպեսզի օդանավակայանի ներքին և հարակից տարածքները զբաղեցված լինեն այս նպատակով:
Պլանավորման բոլոր փուլերի ընթացքում պետք է կատարվի վազքուղու կանխարգելիչ տեխսպասարկում` օդանավակայանի գործունեության շարունակականությունը երաշխավորելու նպատակով: Վազքուղու այլ ընդլայնումներ կամ փոփոխություններ անհրաժեշտ չեն համարվում:
9.3. Ծառայողական ճանապարհները և օդանավակայանի պարիսպը
Հնարավոր է, որ քննարկվի բեռնային, վառելիքի և վարչական տարածքները միմյանց կապող ավելի արդյունավետ ներքին ճանապարհային համակարգի կառուցման հնարավորությունը: Նոր ներքին ճանապարհային համակարգի կառուցումը օդանավակայանին կապահովի անսահմանափակ մուտքային ճանապարհով դեպի զարգացման ենթակա նոր կոմերցիոն և վարչական տարածքներ` առկա ճանապարհային համակարգը միայն լիազորված անձնակազմի սահմանափակ մուտքի համար թողնելով:
Քանի որ առկա պարիսպը որոշ տարածքներում մասնակիորեն կառուցված է երկաթբետոնից, իսկ մյուսներում` մետաղական ցանցից, այն խոչընդոտում է մուտքը դեպի օդանավակայանի մոտեցման և անցումային գոտի: Այն տարածքներում, որտեղ պարիսպը խոչընդոտ է հանդիսանում այս երկու երևակայական մակերեսների վրա, այն կփոխարինվի ավելի ճկուն մետաղական ցանցով` ինչպես նախատեսված է ԻԿԱՕ-ի շահագործման անվտանգության չափանիշներով:
Կտեղադրվի և կշահագործվի անվտանգության կամ հսկողության համակարգ:
Դրա հետ մեկտեղ կկիրառվի կանխարգելիչ տեխսպասարկման ծրագիր պարսպի և պարագծային ճանապարհի համար` ենթակառուցվածքի պատշաճ պայմաններն ապահովելու նպատակով:
9.4. Օդանավակայանային օժանդակ գործընթացներ և ենթակառուցվածքային ուղեցույցեր
9.4.1. Բեռնային համալիր
Բեռնային համալիրը սպասարկում է տարեկան մոտավորապես 15.000 տոննա բեռ և փոստ, իսկ դրա ամբողջական տարողությունը կարող է նույնիսկ ավելին լինել: Ներկայիս 10,350 քառ. Մետր տարածքի մակերեսը լիովին բավարարում է փոխադրումների պահանջներին, իսկ ընդլայնումների հնարավորությունը կքննարկվի միայն այն դեպքում, եթե երթևեկությունն ավելի մեծ թողունակություն պահանջի: Առկա բեռնային համալիրը կարող է ստորաբաժանվել Ազատ տնտեսական գոտու հնարավոր ստեղծումն ապահովելու համար: Այնուամենայնիվ, անկանխատեսելի բեռնային փոխադրումների աճի հնարավորությունը հաշվի առնելով, զբաղեցվել է օդանավակայանին առընթեր մի տարածք` ապագա ընդլայնման գործողությունները զարգացնելու համար:
9.4.2. Յուղի և քիմիական տարրերի տարանջատման համակարգեր
Կներդրվի տարանջատման համակարգ, որը միացած կլինի վազքուղու և կառամատույցի դրենաժային համակարգերին:
Քանի որ դրենաժային համակարգն անմիջականորեն միացված է բնական ջրի կոլեկտորին, համակարգն օդանավերից կամ կառամատույցի սարքավորումներից արտահոսած վառելիքը կամ այլ քիմիական հոսակորուստը կառանձնացնի ջրից մի շարք հատուկ խցերի շնորհիվ:
Քիմիական հեղուկներն այնուհետև կառանձնացվեն և կփոխադրվեն համապատասխան տնօրինման նպատակով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Պայթյուններից խուսափելու համար` յուղը և քիմիական նյութերը կպահվեն առանձին պահեստարաններում, որոնք կունենան համապատասխան օդափոխանակման և անվտանգության ապահովման միջոցներ:
10. ՄԱՍՏԵՐՊԼԱՆԻ IV ԵՎ V ՓՈՒԼԵՐ
10.1. Ընդհանուր ամփոփում
Մաստեր պլանի IV փուլ: 12-20-րդ տարիներ, 2018-2021թթ.
Մաստեր պլանի V փուլ: 21-30-րդ տարիներ, 2022-2031թթ.
Մաստեր պլանի III և IV փուլերը ներառում են կոնցեսիայի վերջին տարիները, սկսած 12-րդ տարվանից մինչև 30-րդ տարին` 2013թ մինչև 2031թ:
Նախագծի համար առաջնային են նոր ուղևորային համալիրի IV փուլը, կոմերցիոն կառամատույցի ընդլայնումը, իսկ այլ զարգացումները կորոշարկվեն օդային փոխադրումների փաստացի զարգացումների համաձայն:
Կառամատույցը կվերանորոգվի, կվերափոխվի և կունենա նոր համալիրին կից ինքնաթիռների կայանատեղեր, որոնք կներառվեն նոր համալիրի չորրորդ փուլի ընդլայնման շրջանակներում: IV փուլի վերջում կառամատույցը կունենա չորս (ֆիքսված կայանատեղ, որոնց թիվը հետագայում կհասնի 9-ի` այլընտրանքային նշանագրման կիրառմամբ (ՏՎԳՀ համակարգի փոխտեղադրվածություն 3 կայանատեղերի համար):
Աշխատանքները կիրականացվեն 14,500 ք.մ. մակերեսի վրա:
10.2. Ծածկույթներ
Տարիների ընթացքում կիրականացվեն վազքուղու, ղեկուղիների և կառամատույցի ծածկույթի վերականգնման աշխատանքներ` կախված ծածկույթի շահագործման գործունեության ժամկետից:
10.3. ՈՒղևորային համալիր - Փուլ IV
4-րդ փուլում վերահսկելի գոտին կընդլայնվի հետագայում ևս մեկ նստեցման ելք ստեղծելու նպատակով: Այն 6.1 բաժնի համաձայն նախապես կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը և հաստատմանը:
Մեկնման սրահը կվերաձևավորվի: Նախատեսված է, որ 4-րդ փուլում համալիրի ընդհանուր մակերեսը կկազմի մոտավորապես 4,000 քառակուսի մետր:
10.4. Մուտքային ճանապարհներ և մեքենաների կայանատեղեր
Կայանատեղիների թիվը կավելանա օդային փոխադրումների պահանջներին համապատասխան: 3-րդ և 4-րդ փուլերի ընթացքում համալիրի դիմաց կարող են կառուցվել նոր շինություններ, որոնք կմիանան ուղևորային համալիրին փակ անցուղիներով:
10.5. Ենթակառուցվածք և ծառայություններ
Բոլոր ծառայությունների համակարգերի մատակարարման և բաշխման համապատասխան ինժեներական նախագծերը մշակվում են ճարտարապետական նախագծին զուգահեռ:
Բոլոր ենթակառուցվածքային համակարգերը մանրամասնորեն կնկարագրվեն պահանջվող փաստաթղթերում:
10.6. Ենթաէլեկտրակայան
Վերահսկելի գոտու լուսավորման համակարգի սնուցումն ապահովող ենթաէլեկտրակայանը կտեղափոխվի` ԻԿԱՕ-ի կողմից օդանավակայանի սերտիֆիկացում ստանալու նպատակով:
Կանխարգելիչ տեխսպասարկման աշխատանքներ են իրականացվել ու բոլոր առկա էլեկտրական համակարգերում:
11. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
11.1. Ներածություն
Հաշվի պետք է առնվեն շրջակա միջավայրի վրա ազդեցությանը վերաբերող հարցերը: Օդանավակայանային առումով ընդհանուր բնույթ կրող ազդեցություններից են`
- աղմուկի ազդեցությունը
- մթնոլորտային օդի աղտոտումը
- ջրային ռեսուրսների աղտոտումը
- կոշտ թափոնների տնօրինումը
Զվարթնոց օդանավակայանի Մաստերպլանի մշակման ընթացքում վերլուծվել են առաջարկվող գործողությունները` հաշվի առնելով հնարավոր ազդեցությունը վերը նշված շրջակա միջավայրի գործոնների վրա:
11.2. Շրջակա միջավայրը
11.2.1. Օդի որակը
Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի պահպանության հարցերը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով: Համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 10-12 հոդվածների` սահմանվում են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվները:
Զվարթնոց օդանավակայանը չպետք է իր շահագործման օբյեկտներում գերազանցի հաստատված արտանետումների չափաքանակը:
11.2.2. Աղմուկի ազդեցությունը
Օդանավի թույլատրելի աղմուկի մակարդակները Հայաստանում հաստատված են օդանավի աղմուկի թիվ 22283-76-ի ուսումնասիրությունում: Բնակելի շենքերով տարածքների համար սահմանված ստանդարտները հետևյալն են`
.__________________________________________________________________.
|Օրվա ժամը |Աղմուկի առավելագույն| Համարժեք աղմուկի |
| |մակարդակը La(dB) |մակարդակը (dB LAEQU(dB)|
| | | |
| | | |
| | | |
|_____________________|____________________|_______________________|
|07:00-ից մինչև 23:00| 85| 65|
|_____________________|____________________|_______________________|
|23:00-ից մինչև 07:00| 75| 55|
.__________________________________________________________________.
Դժբախտաբար, օդանավակայանային շրջակայքի համար օդանավի աղմուկի մասին գրառումներ առկա չեն:
11.3. Իրավական ոլորտը
Սկսած 1990թ.-ից Հայաստանը ստեղծել է շրջակա միջավայրի պահպանության նոր իրավական համակարգ: 1995 թ.-ի սահմանադրությունը պետությանը պարտավորեցնում է պատասխանատվություն կրել շրջակա միջավայրի պահպանության և նրա կայուն զարգացման համար:
Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտը կարգավորող օրենքներից կարելի է առանձնացնել հետևյալ օրենքները`
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենք, որն ընդունվել է 01.11.1994թ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք, որն ընդունվել է 21.06.2014թ.
«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, որն ընդունվել է 22.12.1999թ.
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք, որն ընդունվել է 03.05.2000թ.
«Թափոնների մասին» ՀՀ օրենք, որն ընդունվել է 24.11.2004թ.
«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենք, որն ընդունվել է 11.04.2005թ.
Առկա են նաև 4 օրենսգրքեր, որոնք ներառում են շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցեր`
«ՀՀ հողային օրենսգիրք», որն ընդունվել է 02.05.2001 թ.
«ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք», որն ընդունվել է 28.11.2011 թ.
«ՀՀ անտառային օրենսգիրք», որն ընդունվել է 24.10.2005 թ.
«ՀՀ ջրային օրենսգիրք», որն ընդունվել է 04.06.2002 թ.
Շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող ազգային լիազոր մարմիններն են ՀՀ Բնապահպանության, ՀՀ Գյուղատնտեսության և ՀՀ Առողջապահության նախարարությունները:
11.4. Առաջարկվող գործողություններ և շրջակա միջավայրի վերաբերյալ եզրակացություններ
Զվարթնոց միջազգային օդանավակայանի համար Մաստեր պլանով նախատեսված հիմնական գործողությունները և միջամտությունները կարելի է բաժանել ոչ վերահսկելի և վերահսկելի գոտիների նախագծերի:
Ոչ վերահսկելի գոտի
- նոր ուղևորային համալիր,
- հետիոտների համար նախատեսված տարածքների վերակառուցում և ընդհանուր կանաչապատում,
- կանգառներ և մուտքի ճանապարհներ:
Վերահսկելի գոտի
- վազքուղու ծածկույթի նորացում, հարթեցում
- մոտեցման լուսազդանշանային համակարգի որակի բարձրացում և տեսողական նոր սարքեր
- ղեկուղու համակարգի վերանորոգում և նորացում
- կոմերցիոն կառամատույցի վերակառուցում և նորոգում
- կոմերցիոն կառամատույցի կառուցվածքային ձևափոխում
Հաշվի առնելով, որ նոր վազքուղիներ չկան, հիմնական վազքուղու ընդլայնումը, հանրային ճանապարհների զգալի վերափոխումները, որոնք կարող են զգալի աղմուկ առաջացնել, վերը նշված գործողություններն ըստ ԴԱԻ AC 5050/4Ա ստանդարտի որակավորվում են որպես 2-րդ կարգախմբի գործողություններ, ինչը կտրականապես բացառում է նրանց գնահատումը շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից:
11.5. Շրջակա միջավայրի ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)
ՇՄԱԳ-ը նպատակ ունի ուսումնասիրել նախագծի հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև որոշարկելու այն ընթացակարգերը, որոնք հնարավոր է կիրառել մեղմացնելու համար այդ ազդեցությունները: Այս ՇՄԱԳ-ը պետք է նաև որոշարկի այն մեթոդները, որոնք օպտիմալացնում են դրական ազդեցությունը և նվազեցնում են բացասականը:
ՇՄԱԳ-ի հիմնական նպատակն է կանխատեսել նախագծով պայմանավորված ազդեցությունը և նրա պոտենցիալ ազդեցությունը: Այս կանխատեսումները պետք է հաշվի առնեն առաջարկվող նախագծի բոլոր փուլերը:
ՇՄԱԳ-ը համապատասխանում է տեղի իշխանությունների և ֆինանսական հաստատությունների պահանջներին:
2014թ. հունիսի 21-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն օդանավակայանն իրականացրել է ՇՄԱԳ և ստացել է հետևյալ նախագծերի իրագործման համաձայնությունը`
* Նոր համալիրի կառուցում (Հ3),
* Զվարթնոց օդանավակայանի վազքուղու մի մասի (1,500 մ) վերակառուցում,
* Գյումրու Շիրակ օդանավակայանի վազքուղու (3,220 մ) վերակառուցում (Մաստեր պլանի II փուլ),
* օդանավակայանի նոր համալիրի շինարարություն (Մաստեր պլանի II փուլ),
* անձրևաջրերի մաքրման կայանների կառուցում:
12. ԳՅՈՒՄՐՈՒ ՇԻՐԱԿ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ
Շիրակ օդանավակայանը Գյումրին և Շիրակի մարզը սպասարկող միջազգային օդանավակայան է: Այն գտնվում է Գյումրու կենտրոնից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա:
Օդանավակայանը բացվել է 1961 թ. և հանդիսանում է երկրի երկրորդ խոշոր օդանավակայանը Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից հետո:
Համառոտ տեղեկություններ օդանավակայանի մասին
Օդանավակայանի հիմնական բնութագրերը հետևյալն են`
ԻԱՏԱ (միջազգային օդային փոխադրումների ասոցիացիա) կոդ` LWN
ԻԿԱՕ կոդ` UDSG
Բարձրությունը` 1.524 մետր
Կորդինատներ: 40օ45՛01»N, 43օ51՛33»E
Վազքուղիներ` 02/20 ասֆալտ, 3.220 x 45 մետր
Ժամանակը UTC+4(+5DT)
Մագնիսական շփումը` 005օ E (05/06)
Եղանակը` -9օ - +22օ
Հաղորդակցություն GYUMRI TWR 120.6; ATIS 128.7; GYUMRI APP 127.7
Navaids Type ID Name Channel Freq Distance From Field Bearing From
Navaid
VOR-DME GRM GYUMRI 081X 113.4 1.4 NM 018.4
NDB GM GYUMRI - 325 1.4 NM 023.7
Ուղևորների քանակը`
._________________________________________________.
| 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 |
._______________________|______|______|______|______|______|______|_______|
|Ուղևորափոխադրումներ |73,578|71,568|66,534|37,857|39,328|12,421|105,664|
|_______________________|______|______|______|______|______|______|_______|
|Աճի ցուցանիշ | | -2.73| -7.03|-43.10| 3.89|-68.42| 737.29|
._________________________________________________________________________.
Ավիաուղիներ և ուղղություններ` Պոբեդա ավիաընկերությունը սկսել է չվերթներ իրականացնել 2016թ վերջից շաբաթական կատարելով 3 չվերթ դեպի Մոսկվա, Տարոն ավիան 2017 կեսերից Գյումրին դարձրեց իր հենակետային օդանավակայան և սկսեց իրականացնել չվերթներ ռուսական ուղղություններով:
2018-2020թթ ընթացքում ակնկալվող 20% տարեկան աճի, իսկ 2021թ ու 2022թ`10% տարեկան աճի պայմաններում օդանավերի շարժը 2022թ մոտ կհասնի 1,526: Ստորև աղյուսակում ներկայացված են ամբողջ ժամանակահատվածի համար կանխատեսումները:
.________________________________________________________________.
| | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 |
|______________|_________|_________|_________|_________|_________|
|Օդանավերի շարժ| 896| 1,076| 1,291| 1,420| 1,562|
.________________________________________________________________.
Օդանավերի շարժ
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
Ենթադրվում է, որ ուղևորահոսքը մինչև 2020թ կաճի 20%-ով, իսկ 2021-2022թթ.-ին` 10%-ով: Ակնկալվող տարեկան աճը ներկայացված է ստորև:
.________________________________________________________________.
| | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 |
|______________|_________|_________|_________|_________|_________|
|Ուղևորահոսք | 126,797| 152,156| 182,587| 200,846| 220,931|
.________________________________________________________________.
Ուղևորահոսք
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
Առկա պայմանները
Օդանավակայանային շինությունները լավ վիճակում չէին գտնվում: Ավիաուղիները խուսափում էին Շիրակ օդանավակայան/ից թռիչքներ իրականացնելուց` ելնելով շահագործման ռիսկից և գլխավորապես վազքուղու վիճակից:
Վազքուղու ծածկույթը վատ վիճակում էր, սակայն այժմ վերանորոգվել է, դրա ճեղքվածքները, շերտավորումները և քայքայումները վերացվել են:
ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը իրականացրել է աշխատանքների առաջին փուլը` օդանավակայանի աերոդրոմի տարրերը սերտիֆիկացվել են ԻԿԱՕ I կարգախմբին համապատասխան:
Օդանավակայանում վերջերս շահագործման է հանձնվել երթևեկությունը կարգավորող նոր սարքավորում: Այն թույլ է տալիս ճանաչել ինքնաթիռները 400 կմ. շառավղի վրա: Սարքավորումը չեխական ընկերության կողմից արտադրված արդի համակարգ է:
Նպատակները և խնդիրները
Երևանից ընդամենը 110 կմ. հեռավորության վրա գտնվող Շիրակ օդանավակայանի բարելավման աշխատանքների հիմնական նպատակը Զվարթնոց օդանավակայանի համար այլընտրանքային օդանավակայան ստեղծելն է և լոու քոսթ փոխադրողներին խրախուսել կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Շիրակ օդանավակայան:
Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ձեռք է բերվել համաձայնություն, որ Գյումրու Շիրակ օդանավակայանից մեկնող ուղևորներից ելքի տուրք չի գանձվելու:
Գյումրու օդանավակայանը նաև կգործի որպես այլընտրանքային օդանավակայան, երբ Զվարթնոց օդանավակայանում եղանակային պայմանները անբարենպաստ են: Չվերթները ապահով կերպով կուղղորդվեն դեպի Շիրակ:
Կատարված աշխատանքներ
02-20 վազքուղու վրա կատարված աշխատանքները հետևյալն են`
- Վազքուղին ամբողջ երկարությամբ վերանորոգվել է` ելնելով մոտակա տաս տարվա փոխադրումների կանխատեսումներից: Այս աշխատանքների արդյունքում ուղղվել են վազքուղու բոլոր թեքությունները:
- Լուսազդանշանային համակարգ. նորացվել են վերջնամասի ելքի և շեմի լույսերը, 02 սահմանում մագլցող լույսերով մոտեցման լուսային համակարգը, վազքուղու եզրերի լուսավորման համակարգը և ՃՄՈՒՀ (ճշգրիտ մոտեցման ուղեցույց) համակարգը:
Կատարված աշխատանքների շնորհիվ թռիչքադաշտը ներկայումս համապատասխանում է ԻԿԱՕ-ի I կարգախմբին:
Այսպիսով արդեն իրականացվել են կառավարչի կողմից Կոնցեսիոն պայմանագրի թիվ 3 լրացման 5-րդ կետի ա) և բ) ենթակետերով ստանձնված պարտավորությունները: Այն է վերանորոգվել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի վազքուղին և տեղադրվել են լուսատեխնիկական սարքավորումներ, պահպանվել են կառավարության կողմից ստացված շենքերի, շինությունների, ուղևորային համալիրի և օդանավակայանի բնականոն գործունեությունը իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, իրականացվել է դրանց ընթացիկ տեխնիկական սպասարկումը, կատարվել որոշակի վերանորոգման աշխատանքներ:
Սույն Մաստեր պլանի շրջանակներում Գյումրու Շիրակ օդանավակայանում կատարվելու են հետևյալ աշխատանքները`
Աշխատանքների նկարագրություն`
Գյումրու Շիրակ օդանավակայանի կառամատույցի վերանորոգումը
Գյումրու Շիրակ օդանավակայանում օդանավերի կայանման պայմանների ապահովման նպատակներով նախատեսվում է իրականացնել ստորև ներկայացված սխեմային համապատասխան կառամատույցի վերանորոգման աշխատանքներ:
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
Վերանորոգումից հետո նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ Էյրբաս Ա-320 և Բոյինգ Բ757-200 տեսակի օդանավերի շահագործման համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծածկը վատ վիճակում է` այն է` քայքայված է, առկա են բազմաթիվ ճաքեր, ֆիքսացիան չի համապատասխանում պահանջներին, նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`
- առկա ծածկի և հիմքի քանդում,
- նոր հիմքի իրականացում,
- նոր ասֆալտբետոնե ծածկի իրականացում:
Վերանորոգման ենթակա ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 34000 մ2:
Կառամատույցի վերանորոգումը կարժենա $ 1,000.000 ԱՄՆ դոլար:
Այլ ներդրումներ Շիրակ օդանավակայանում
- Հաշվառման սրահի վերանորոգում (ընդհանուր արժեքը կկազմի $ 100.000 ԱՄՆ դոլար),
- Նստեցման հատվածի ընդլայնում (ընդհանուր արժեքը կկազմի $ 1,000.000 ԱՄՆ դոլար),
- Ժամանման սրահի ընդլայնում (ընդհանուր արժեքը կկազմի $ 1,500.000 ԱՄՆ դոլար)
- Այլ ներդրումներ` $ 1,200,000 ԱՄՆ դոլար (վառելիքալցավորման և ձյուն մաքրող մեքենայի, սկիդոմետրի ձեռքբերում),
- Կառամատույցի վերանորոգում`$ 3,000,000 (ներդրումը կկատարվի 3 փուլով` 2018թ, 2019թ և 2020թ յուրաքանչյուր փուլի արժեքը կկազմի $ 1,000.000 ԱՄՆ դոլար)
Կոնցեսիոները Կառավարության հետ համատեղ կմշտադիտարկի ուղևորահոսքի աճը և օդանավակայանի թողունակությունը և զգալի փոփոխությունների դեպքում կտեղադրի նոր ՃՄՈՒՀ (ճշգրիտ մոտեցման ուղեցույց) նստեցման համակարգ վազքուղու 199 աստիճանի համար, որը կարժենա $ 200,000 ԱՄՆ դոլար: