ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունվարի 2019 թվականի N 47-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2019 թվականի հունվարի 20-24-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ցյուրիխ, Դավոս) և 2019 թվականի հունվարի 24-25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Ռուսաստանի Դաշնություն գործուղվող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Շվեյցարիայի Համադաշնություն (Ցյուրիխ, Դավոս) և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արսեն Գասպարյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահե Հակոբյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լևոն Մինասյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Կարեն Վանյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Արտակ Նիգոյանինը, Արթուր Գասպարյանինը և Վահագն Աբգարյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2019 թվականի հունվարի 20-ին` Երևան-Ցյուրիխ, հունվարի 24-ին` Ցյուրիխ-Մոսկվա, իսկ հունվարի 25-ին` Մոսկվա-Երևան երթուղով:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2019 թ. հունվարի 17-ի
N 47-Ա որոշման
ԿԱԶՄ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-24-Ը ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Գասպարյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի օգնական
Ա. Մխիթարյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պետ
Մ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
(21.01.2019 թ.-24.01.2019 թ.)
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետի
տեղակալի պաշտոնակատար
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Անվտանգություն
Գ. Մովսեսյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Հ. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Կ. Վանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Գ. Գրիգորյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(14.01.2019 թ.-24.01.2019 թ.)
Ա. Նիգոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(14.01.2019 թ.-24.01.2019 թ.)
Ա. Գասպարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2019 թ. հունվարի 17-ի
N 47-Ա որոշման
ԿԱԶՄ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-25-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ
Վ. Տողանյան - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ա. Գասպարյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի օգնական
Ա. Մխիթարյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պետ
Մ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետի
տեղակալի պաշտոնակատար
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
գլխավոր մասնագետ (23.01.2019 թ-26.01.2019 թ,
26.01.2019 թ.` մեկնում Բեռլին)
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Անվտանգություն
Գ. Մովսեսյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Հ. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(24.01.2019 թ.-26.01.2019 թ., 26.01.2019 թ.`
մեկնում Բեռլին)
Գ. Գրիգորյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(24.01.2019 թ.-26.01.2019 թ., 26.01.2019 թ.`
մեկնում Բեռլին)
Ա. Նիգոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Գասպարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Կ. Վանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Վ. Աբգարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(23.01.2019 թ.-25.01.2019 թ.)