09.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 80-Ն
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ), «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԳՄ-1 (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 195-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 80-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ԵՎ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԳՄ-1 (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում են «Բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության և «Բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-գմ-1 (տարեկան) վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ` Հաշվետվություններ) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունները ներկայացնում են բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններն ու գիտական կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունները ներկայացվում են Վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը:
4. Հաշվետվությունների դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Բաժին 1. Ուսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների և կուրսերի` անվճար ուսուցմամբ» բաժնում.
1) սյունակ 2-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների» ցանկից մասնագիտության (կրթական ծրագրերի) դասիչը,
2) սյունակ 3-ում լրացվում է ընդունվածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 4-ում,
3) սյունակներ 5-6-ում լրացվում է ուսանողների թվաքանակն ըստ մասնագիտությունների, իսկ ուսանողների թվաքանակն ըստ կուրսերի լրացվում է սյունակներ 7-12-ում,
4) սյունակ 13-ում լրացվում է հաշվետու տարում ավարտածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 14-ում,
7. «Բաժին 1.1 Ուսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների և կուրսերի` վճարովի ուսուցմամբ» բաժինը լրացվում է սույն հրահանգի 6-րդ կետի դրույթներին համապատասխան:
8. «Բաժինը 2. Օտարերկրացի ուսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների և կուրսերի` անվճար ուսուցմամբ» բաժնում.
1) սյունակ 2-ում լրացվում է Որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների» ցանկից մասնագիտության (կրթական ծրագրերի) դասիչը,
2) սյունակ 3-ում լրացվում է ընդունվածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 4-ում,
3) սյունակներ 5-6-ում լրացվում է ուսանողների թվաքանակն ըստ մասնագիտությունների, իսկ ուսանողների թվաքանակն ըստ կուրսերի լրացվում է սյունակներ 7-12-ում,
4) սյունակ 13-ում լրացվում է հաշվետու տարում ավարտածների թվաքանակն ըստ մասնագիտությունների, որից կանանց թվաքանակը` սյունակ 14-ում:
9. «Բաժին 2.1. Օտարերկրացի ուսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների և կուրսերի` վճարովի ուսուցմամբ» բաժինը լրացվում է սույն հրահանգի 8-րդ կետի դրույթներին համապատասխան:
10. «Բաժին 3. Օտարերկրացի ուսանողների թվաքանակը» բաժնում.
1) սյունակ 1-ում լրացվում է երկրի անվանումը,
2) սյունակներ 2-3-ում լրացվում է ընդունվածների թվաքանակն ըստ համապատասխան երկրի,
3) սյունակներ 4-5-ում լրացվում է ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի, որից սյունակներ 6-7-ում` վճարովի ուսուցմամբ սովորողների թվաքանակը,
4) սյունակներ 8-9-ում լրացվում է հաշվետու տարում ավարտած ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի:
11. «Բաժին 3.1 Նրանցից` սփյուռքահայեր» բաժինը լրացվում է սույն հրահանգի 10-րդ կետի դրույթներին համապատասխան:
(3-րդ հավելվածը փոփ. 01.12.2023 թիվ 47-Ն որոշում)