ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 84-Ն
«ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Դոկտորանտների թվաքանակն ըստ գիտության ճյուղերի և մասնագիտությունների բաժինը ներառում է`
1) Պետպատվեր ենթաբաժինը, որտեղ`
ա. սյունակ 2-ում բերվում է գիտության ճյուղի և մասնագիտության կոդը, իսկ սյունակ 3-ում` անվանումը,
բ. սյունակներ 4-5-ում բերվում են հաշվետու տարում համապատասխանաբար արտադրությունից կտրված և առանց արտադրությունից կտրվելու ընդունվածների թվաքանակը,
գ. սյունակներ 6-11-ում բերվում են հաշվետու տարում փաստացի ավարտած դոկտորանտների մասին տվյալներ,
դ. սյունակներ 12-13-ում բերվում է տվյալներ դոկտորանտների թվաքանակի վերաբերյալ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ,
2) Վճարովի հիմունքներով ենթաբաժինը լրացվում է սույն հրահանգի 6-րդ կետի լրացման սկզբունքով` վճարովի հիմունքներով սովորող դոկտորանտների համար:
(6-րդ կետը փոփ. 28.12.2020 թիվ 30-Ն որոշում)
7. Ասպիրանտների քանակական շարժը
1) սյունակ 3-ում բերվում է ասպիրանտների թվաքանակը հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ,
2) սյունակ 4-ում բերվում է հաշվետու տարում բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած և նույն տարում ասպիրանտուրա ընդունվածների թվաքանակը,
3) սյունակ 5-ում բերվում է այլ կազմակերպություններից փոխադրված կամ վերականգնվածների թվաքանակը,
4) սյունակ 6-ում բերվում է հաշվետու տարվա ընթացքում տարբեր պատճառներով դուրս մնացած ասպիրանտների թվաքանակը,
5) սյունակ 7-ում բերվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ ուսուցման նախատեսված ժամկետից ավելի սովորող ասպիրանտների թվաքանակը:
8. Օտարերկրացի ասպիրանտների և հայցողների քանակական շարժը
1) սյունակ 2-ում բերվում է գիտության ճյուղի և մասնագիտության կոդը, իսկ սյունակ 3-ում` անվանումը,
2) սյունակներ 4-5-ում բերվում են հաշվետու տարում համապատասխանաբար արտադրությունից կտրված և առանց արտադրությունից կտրվելու օտարերկրացի ընդունվածների թվաքանակը,
3) սյունակներ 6-11-ում բերվում են տվյալներ հաշվետու տարում փաստացի ավարտած օտարերկրացի ասպիրանտների մասին տվյալներ,
4) սյունակ 12-13-ում բերվում է տվյալներ օտարերկրացի ասպիրանտների թվաքանակի վերաբերյալ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ:
9. Օտարերկրյա ասպիրանտների թվաքանակն ըստ երկրների
1) սյունակ 2-ում բերվում է երկրի անվանումը,
2) սյունակ 3-ում բերվում է ընդունված ասպիրանտների թվաքանակն ըստ համապատասխան երկրի,
3) սյունակ 5-ում բերվում է ասպիրանտների թվաքանակն ըստ համապատասխան երկրի, որից առանձնացվում է վճարովի հիմունքներով սովորողները (սյունակ 7),
4) սյունակ 9-ում բերվում է հաշվետու տարում ավարտած ասպիրանտների թվաքանակ,
5) սփյուռքահայեր ենթաբաժինը լրացվում է սույն հրահանգի 9-րդ կետին համապատասխան` սփյուռքահայ ասպիրանտների համար:
10. Գիտության թեկնածուի գիտական աստիճան հայցողները, թեկնածուական թեզերի պաշտպանությունը
1) սույն բաժնում բերվում են տվյալներ գիտության թեկնածուի աստիճան հայցողների, թեկնածուական թեզերի պաշտպանության վերաբերյալ: Գիտության թեկնածուի գիտական աստիճան հայցողների թվաքանակը ներառում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությանը կամ կազմակերպությանը կցված և ինքնուրույն (ասպիրանտուրայի կազմում չընդգրկված) թեզը պաշտպանության ներկայացնող անձանց թվաքանակը,
2) սյունակ 2-ում բերվում է գիտության ճյուղի և մասնագիտության կոդը, իսկ սյունակ 3-ում` անվանումը,
3) սյունակ 4-ում բերվում է գիտության թեկնածուի գիտական աստիճան հայցողների թվաքանակը հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ,
4) սյունակ 5-ում բերվում է թեկնածուական թեզեր պաշտպանած հայցողների թվաքանակը հաշվետու տարում,
5) սյունակ 6-ում բերվում է մինչև հաշվետու տարին ասպիրանտուրայում սովորած, թեկնածուական թեզեր պաշտպանած, հայցողների թվաքանակը:
11. Դոկտորանտների թվաքանակն ըստ գիտության ճյուղերի և մասնագիտությունների բաժինը ներառում է`
1) Պետպատվեր ենթաբաժինը, որտեղ`
ա. սյունակ 2-ում բերվում է գիտության ճյուղի և մասնագիտության կոդը, իսկ սյունակ 3-ում` անվանումը,
բ. սյունակներ 4-ում բերվում է հաշվետու տարում ընդունված դոկտորանտների թվաքանակը, որից առանձնացվում է օտարերկրացի դոկտորանտների թվաքանակը (սյունակ 5),
գ. սյունակներ 6-11-ում բերվում են տվյալներ հաշվետու տարում փաստացի ավարտած դոկտորանտների մասին տվյալներ,
դ. սյունակ 12-ում բերվում է դոկտորանտների թվաքանակը հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ, նրանցից առանձնացվում են օտարերկրացի դոկտորանտները (սյունակ 13) և նախատեսված ժամկետից ավելի պատրաստվողները (սյունակ 14):
2) Վճարովի հիմունքներով ենթաբաժինը լրացվում է սույն հրահանգի 11-րդ կետի լրացման սկզբունքով` վճարովի հիմունքներով սովորող ասպիրանտների համար:
12. Օտարերկրյա դոկտորանտների թվաքանակն ըստ երկրների
1) սյունակ 2-ում բերվում է երկրի անվանումը,
2) սյունակ 3-ում բերվում է ընդունված դոկտորանտների թվաքանակն ըստ համապատասխան երկրի,
3) սյունակ 5-ում բերվում է դոկտորանտների թվաքանակն ըստ համապատասխան երկրի, որից առանձնացվում է վճարովի հիմունքներով սովորողները,
4) սյունակ 9-ում բերվում է հաշվետու տարում ավարտած դոկտորանտների թվաքանակ,
5) սփյուռքահայեր ենթաբաժինը լրացվում է սույն հրահանգի 12-րդ կետին համապատասխան` սփյուռքահայ դոկտորանտների համար:
(12-րդ կետը փոփ. 28.12.2020 թիվ 30-Ն որոշում)