Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 ապրիլի 2000 թվականի N 13

 

22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ Գ. Մարտիրոսյանի հաղորդումը Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնության և բարեգործության բնագավառում 1999 թվականին կատարված աշխատանքների արդյունքների մասին:

2. Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնության և բարեգործության բնագավառում գործունեության օրենսդրական և նորմատիվ կանոնակարգումը բարելավելու նպատակով`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` ակտիվացնել աշխատանքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների հետ «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագծի քննարկումներն ավարտելու և օրենքն ընդունելու նպատակով.

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ձեռնարկել միջոցներ մարդասիրական օգնության և բարեգործության բնագավառում կնքված (մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարության հետ (1992 թ.) Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ (1993 թ.), «Եվրասիա» հիմնադրամի հետ (1995 թ.), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ (1998 թ.) և այլն) միջազգային միջկառավարական համաձայնագրերի վավերացման նպատակով.

գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացվող դեղորայքի և բուժսարքավորումների վերագնահատման, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման և սահմանված կարգով հաշվառում իրականացնելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակելիս նախատեսել միջոցներ` մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի համաֆինանսավորման նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2000 թվականի հուլիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ նպատակային ծրագրեր մշակելու, դրանց արդյունավետությունը բարձրացնելու, արդյունքների փաստագրումը, մուտքագրումը, վերահսկումը բարելավելու, ինչպես նաև բյուջետային ֆինանսավորման ժամանակ դրանց արդյունքները հաշվի առնելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի Գ. Մարտիրոսյանին` անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի վերահսկման աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2000
N 13
Արձանագրային որոշում