ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2019 թվականի N 64-Ա
i
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքում Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության 35-րդ համագումարին մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի` 2019 թվականի հունվարի 14-20-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ