Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0189.130400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2000 թվականի N 189

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 2000 թվականի մայիսի 11-ին Բեռլինում կայանալիք Հայաստանին նվիրված տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Բեռլին գործուղել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Լ. Բարխուդարյան            - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

                                 (պատվիրակության ղեկավար)

    Ա. Մարտիրոսյան             - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ա. Պետրոսյան               - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի

                                 տեղակալ

    Վ. Մովսիսյան               - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

                                 գործադիր տնօրեն

    Բ. Ենգիբարյան              - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                 նախարարության արտաքին ֆինանսական ծրագրերի

                                 կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն

 

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` իրականացնել համաժողովի նախապատրաստման աշխատանքների ընդհանուր համակարգումը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու առաջարկել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների միությանը, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կազմել համաժողովին մասնակցող հայ գործարարների պատվիրակության ցուցակը, ապահովել աշխատանքային քննարկումների և հայկական ձեռնարկությունների ստենդային ցուցահանդեսի պատշաճ նախապատրաստումը:

4. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության անդամների ուղևորության և Գերմանիայում կեցության ծախսերը հոգալու է գերմանական կողմը:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Բեռլին մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.04.2000
N 189
Որոշում