Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Ռ....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունվարի 2019 թվականի N 34-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված` «Ռ. Զաքարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 22-ից մինչև 2020 թվականի մարտի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված` 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Ռ. Զաքարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի հունվարի 24-ի

N 34-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«Ռ. ԶԱՔԱՐՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

.__________________________________________________________________________.

|NN|ԱՏԳԱԱ-ի|             Անվանումը               |Չափի|  Քանակը |  Արժեքը  |

|ը/|ծածկա- |                                     |միա-|         |  (դրամ)  |

|կ |գիրը   |                                     |վորը|         |          |

|__|_______|_____________________________________|____|_________|__________|

|1 |   2   |                  3                  |  4 |     5   |     6    |

|__|_______|_____________________________________|____|_________|__________|

|1.|5204   |Կարի թել                             |կգ  |     8928| 218961600|

|__|_______|_____________________________________|____|_________|__________|

|2.|9606   |Կոճակներ                             |կգ  |     2340|  71932080|

|__|_______|_____________________________________|____|_________|__________|

|3.|8308   |Օղլակներ, կեռիկներ, մերակներ'        |կգ  |     1800|  62552160|

|  |       |հագուստի վրա ամրակցվող               |    |         |          |

|__|_______|_____________________________________|____|_________|__________|

|4.|9607   |«Կայծակ» ճարմանդներ                  |կգ  |   1038.6|  83344800|

|__|_______|_____________________________________|____|_________|__________|

|5.|5210   |Բամբակե գործվածքներ' բամբակի         |մ2  | 92090.64|  23492880|

|  |       |մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից  |(Կգ)| (460500)|          |

|  |       |պակաս պարունակությամբ, հիմնականում   |    |         |          |

|  |       |կամ բացառապես խառնած քիմիական        |    |         |          |

|  |       |մանրաթելերի հետ, 200 գ/մ2-ից ոչ      |    |         |          |

|  |       |ավելի մակերեսային խտությամբ          |    |         |          |

|__|_______|_____________________________________|____|_________|__________|

|6.|8308   |Օղլակներ, շրջանակներ օղլակներով,     |կգ  |      304|  21576720|

|  |       |ճարմանդներ, ճարմանդ-օղլակներ,        |    |         |          |

|  |       |կեռիկներ, օղակներ, մերակներ և        |    |         |          |

|  |       |նույնանման արտադրատեսակներ ոչ        |    |         |          |

|  |       |թանկարժեք մետաղներից, որոնք          |    |         |          |

|  |       |օգտագործվում են հագուստների,         |    |         |          |

|  |       |կոշկեղենի, ծածկերի, պայուսակների,    |    |         |          |

|  |       |ճանապարհորդական պարագաների և  այլ    |    |         |          |

|  |       |պատրաստի արտադրատեսակների համար,     |    |         |          |

|  |       |խողովակաձև  կամ երկատված գամեր ոչ    |    |         |          |

|  |       |թանկարժեք մետաղներից, հուլունքներ և  |    |         |          |

|  |       |փայլազարդեր ոչ թանկարժեք մետաղներից  |    |         |          |

|__|_______|_____________________________________|____|_________|__________|

|7.|5806   |Տաբատի եզրաժապավեն                   |կգ  |     1740|  46899600|

|__|_______|_____________________________________|____|_________|__________|

|8.|5209   |Բամբակե գործվածքներ' բամբակի         |մ2  |132387.84| 735350520|

|  |       |մանրաթելերի 85% զանգվածային բաժին    |(կգ)| (662006)|          |

|  |       |կամ դրանից ավելի պարունակությամբ,    |    |         |          |

|  |       |200 գ/մ2-ից ավելի մակերեսային        |    |         |          |

|  |       |խտությամբ                            |    |         |          |

|__|_______|_____________________________________|____|_________|__________|

|9.|3809   |Հարդարման միջոցներ, ներկումն         |կգ  |   120000| 156169212|

|  |       |արագացնելու կամ ներկանյութերը        |    |         |          |

|  |       |ֆիքսելու միջոցներ և  այլ ապրանքներ   |    |         |          |

|  |       |ու պատրաստի պրեպարատներ (օրինակ'     |    |         |          |

|  |       |մշակման ու խածատման նյութեր), որոնք  |    |         |          |

|  |       |կիրառվում են մանածագործական, թղթի,   |    |         |          |

|  |       |կաշվի արդյունաբերության մեջ կամ      |    |         |          |

|  |       |նույնանման ճյուղերում' այլ տեղում    |    |         |          |

|  |       |չնշված կամ չընդգրկված                |    |         |          |

|_______________________________________________________________|__________|

|           Ընդամենը'                                           |1420279572|

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.01.2019
N 34-Ա
Որոշում