Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

25 հունիսի 2018 թվականի N 8-Ն

 

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՁԵՎՈՎ ԵՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՎՈ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՎԱՇՏՈՒՄ, ԵՐԳԻ ԵՎ ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲՈՒՄ ԵՎ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՆՎԱԳԱԽՄԲԵՐՈՒՄ, ԱՐԴԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ, 1991 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ, ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏՈՒՄ, «ԶԻՆՈՒԺ ՄԵԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 7

ՀՀ պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի

N 8-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

1991 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձնաժողովի գործունեության կարգը:

1.1. 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է 1991 ստորաբաժանումում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում` ըստ 1991 ստորաբաժանման գիտական և արհեստական բանականության խմբերի:

(1.1-ին կետը լրաց. 12.12.2019 թիվ 12-Ն, 09.07.2020 թիվ 5-Ն հրամաններ)

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է մրցույթ, որի տեղի, օրվա և ժամկետի, վաշտի համալրման ենթակա հաստիքների քանակի մասին իրազեկումն իրականացվում է 1991.mil.am կայքում և լրատվամիջոցներով: Մրցույթին կարող են մասնակցել առնվազն միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով ավարտական վկայական ունեցող զորակոչիկները, որոնք կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել 1991.mil.am կայքում` լրացնելով համապատասխան հայտը, որի մասին տեղեկացնում են նաև Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են մրցութային հանձնաժողովի նախագահին: Անվանացուցակների հետ միասին ներկայացվում են նաև զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան կրթական ծրագրով ավարտական վկայականի պատճենները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրությունը, զինվորական ծառայությանը առողջական վիճակի պատճառով պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանքը: Զորակոչիկը մրցույթին ներկայանալիս իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ 1991.mil.am կայքում գրանցված լինելու դեպքում` նաև սույն կետով նախատեսված այլ փաստաթղթերը: Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ:

(2-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 17-Ն, 12.12.2019 թիվ 12-Ն, 09.07.2020 թիվ 5-Ն հրամաններ)

3. 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել`

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները.

3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:

(3-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 17-Ն, 12.12.2019 թիվ 12-Ն հրամաններ)

4. Մրցույթի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է: Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերին, դիտորդի կարգավիճակով, կարող են ներկա լինել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, բայց ոչ ավելի, քան 2 անձ` մրցույթի մասնակից յուրաքանչյուր զորակոչիկի մասով, ինչպես նաև ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից և/կամ լրատվամիջոցներից: Մրցութային հանձնաժողովի և ենթահանձնաժողովների նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի և/կամ ենթահանձնաժողովների անդամների կեսից ավելին:

5. Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 12.12.2019 թիվ 12-Ն հրաման)

6. Մրցույթի 1-ին փուլ. ընդհանուր մաթեմատիկա և տրամաբանություն թեստ, գրավոր (20 հարց` որից 10 հարցն ընդհանուր մաթեմատիկայից, 10 հարցը` տրամաբանությունից, յուրաքանչյուր հարցը` 1 միավոր), որն անցկացնում է թեստավորման ենթահանձնաժողովը: Թեստի գնահատման արդյունքում առնվազն 12 միավոր հավաքած մասնակիցն անցնում է մրցույթի հաջորդ փուլ:

(6-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 17-Ն, 09.07.2020 թիվ 5-Ն հրամաններ)

7. Մրցույքի 1-ին փուլը տևում է 4 օր, որից.

1) օր առաջին` թեստի անցկացում,

2) օր երկրորդ` թեստի արդյունքների հրապարակում 1991.mil.am կայքում և թեստի անցկացման վայրում փակցված ցուցակով, որից հետո 24 ժամվա ընթացքում մրցույթի մասնակից զորակոչիկները իրավունք ունեն բողոքարկել ստացված արդյունքները` հանձնաժողովի նախագահին: Բողոքարկման դիմումի ձևը հրապարակվում է 1991.mil.am կայքում,

3) օր երրորդ` հանձնաժողովի նախագահը բողոքարկման դիմումների հիման վրա, մրցույթի մասնակից զորակոչիկի ներկայությամբ կազմակերպում է նրա թեստի կրկնակի ստուգում, որի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն` հանձնաժողովի նախագահի և թեստավորման ենթահանձնաժողովի անդամների ստորագրությամբ,

4) օր չորրորդ` փուլի վերջնական արդյունքները, ներառյալ բողոքարկման, հրապարակվում են 1991.mil.am կայքում և թեստի անցկացման վայրում փակցված ցուցակով:

(7-րդ կետը փոփ. 09.07.2020 թիվ 5-Ն հրաման)

8. Մրցույթի 2-րդ փուլ. Մասնագիտական թեստ` գրավոր (յուրաքանչյուր մասնագիտությունից 20 հարց, յուրաքանչյուր հարցը` 1 միավոր): Մրցույթի մասնակից զորակոչիկն ինքն է ընտրում 1991 ստորաբաժանման համապատասխան (գիտական կամ արհեստական բանականության) խումբը և այդ խմբի այն մասնագիտությունը, որից հանձնելու է թեստ` այդ մասին նշելով մրցույթի մասնակցության հայտում: Թեստի գնահատման արդյունքում համապատասխան մասնագիտությունից առնվազն 12 միավոր հավաքած մասնակիցն անցնում է մրցույթի հաջորդ փուլ: Մրցույթն անցկացնում են մասնագիտական ենթահանձնաժողովները` ըստ հետևյալ խմբերի և մասնագիտությունների.

1) գիտական խումբ.

ա. ֆիզիկա,

բ. ռադիոֆիզիկա,

գ. ռադիոտեխնիկա,

դ. նյութաբանություն և քիմիա,

ե. ավտոմատացված կառավարման համակարգեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ,

զ. ռոբոտատեխնիկա,

է. անօդաչու թռչող սարքեր,

ը. մեքենաշինություն,

թ. օպտոէլեկտրոնիկա և ռադիոէլեկտրոնիկա.

2) արհեստական բանականության խումբ.

ա. տվյալների ճարտարագիտություն,

բ. մեքենայական ուսուցում,

գ. տվյալների վերլուծություն և վիճակագրություն:

(8-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 17-Ն, 01.07.2019 թիվ 7-Ն, 09.07.2020 թիվ 5-Ն հրամաններ)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 09.07.2020 թիվ 5-Ն հրաման)

10. Մրցույթի 2-րդ փուլն անցկացվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում և ընթացակարգով:

(10-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 17-Ն, 01.07.2019 թիվ 7-Ն, 09.07.2020 թիվ 5-Ն հրամաններ)

11. Մրցույթի 3-րդ փուլ. հարցազրույց, որն անցկացնում է հանձնաժողովը` մասնագիտական ենթահանձնաժողովների խորհրդատվական աջակցությամբ: Այս փուլում հանձնաժողովի անդամները միասին հարցազրույց են անցկացնում մրցույթի յուրաքանչյուր մասնակից զորակոչիկի հետ ու առանց քննարկման առանձին գնահատում: Փուլի գնահատականները ձևավորվում են հանձնաժողովի անդամների նշանակած անհատական գնահատականների միջին թվաբանականների հաշվարկով: Մրցույթի այս փուլով գնահատվում են մրցույթի մասնակից զորակոչիկների հետևյալ ունակությունները (կարողությունները).

1) կոլեկտիվում աշխատելու ունակությունները և փորձը.

2) մասնագիտական գործնական ունակությունները:

(11-րդ կետը փոփ. 09.07.2020 թիվ 5-Ն հրաման)

12. Սույն կարգի 11-րդ կետում նախատեսված ունակություններից (կարողություններից) յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից 5-բալանոց համակարգով: Փուլը հաղթահարում է մրցույթի մասնակից այն զորակոչիկը, ում գնահատականների միջին թվաբանականի գումարը կկազմի առնվազն 6: Գնահատականները որոշվում են հետևյալ կերպ. հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի կողմից տվյալ զորակոչիկին նշանակված գնահատականներից երկու ամենաբարձր և երկու ամենացածր գնահատականները հաշվի չեն առնվում և հաշվվում են մնացած գնահատականների միջին թվաբանականները` հարյուրերորդականի ճշտությամբ: Մրցույթի երրորդ փուլի արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները:

13. Մրցույթի ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները` գումարելով երեք փուլերի գնահատականները և նույն օրն իրազեկում մրցույթի մասնակից զորակոչիկներին` իրենց հավաքած ընդհանուր միավորների մասին: 1991 ստորաբաժանումում, բացառությամբ 15-րդ կետում նշված դեպքի, զինվորական ծառայության նշանակվելու իրավունք են ստանում այն զորակոչիկները, որոնք մրցույթի երեք փուլերի արդյունքում հավաքում են ամենաբարձր միավորները: 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության չեն կարող նշանակվել միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկը չի մասնակցել մրցույթին կամ մրցույթի երեք փուլերի արդյունքում չի հավաքել 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակվելու համար անհրաժեշտ միավորները, ինչպես նաև այն զորակոչիկը, ում եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում 1991 ստորաբաժանումում, սակայն զորակոչիկը չի մասնակցել մրցույթին կամ չի հավաքել 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակվելու համար անհրաժեշտ միավորները:

(13-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 17-Ն հրաման)

14. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների հիման վրա կազմում է այն զորակոչիկների անվանացուցակը, ովքեր իրավունք են ստացել զինվորական ծառայության նշանակվելու 1991 ստորաբաժանումում և ներկայացնում է պաշտպանության նախարարի հաստատմանը: Մրցույթին մասնակցող զորակոչիկի ցանկությամբ իր մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իր մասով մրցույթի վերջնական արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը կարող է այն բողոքարկել պաշտպանության նախարարին: Բողոքի քննարկման ժամանակ նոր մրցույթ չի անցկացվում, բողոքի վերաբերյալ որոշում կայացվում է մրցույթի տեսաձայնագրության և թեստերի ուսումնասիրության արդյունքներով:

(14-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 17-Ն, 09.07.2020 թիվ 5-Ն հրամաններ)

15. 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակվողների մասնագիտական քանակային համամասնությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր մասնագիտությունից ծառայության է նշանակվում տվյալ զորակոչի համար նախատեսված ընդհանուր հաստիքների քանակի 40%-ից ոչ ավելին: Այս դեպքում հնարավոր է, որ մի մասնագիտությունից մրցույթը հաղթահարած, ավելի ցածր միավոր հավաքած մասնակից զորակոչիկը ծառայության անցնի 1991 ստորաբաժանումում, իսկ նրանից բարձր միավոր ունեցող այլ մասնագիտության 40%-ից դուրս մնացածը` չնշանակվի: 1991 ստորաբաժանման չհամալրված հաստիքները այլ մասնագիտության 40%-ից դուրս մնացած զորակոչիկներով չեն համալրվում:

(15-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 17-Ն, 01.07.2019 թիվ 7-Ն, 09.07.2020 թիվ 5-Ն հրամաններ)

16. Այն դեպքում, երբ որևէ մասնագիտության գծով նախատեսված տեղերի ընդհանուր քանակից ավելի թվով մրցույթի մասնակից զորակոչիկներ հավաքում են հավասար միավորներ, ապա, հաշվի առնելով սույն կարգի 15-րդ կետի պահանջները, նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` սույն հրամանի հավելված 1-ի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի պահանջների համաձայն:

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հիման վրա գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած ու տարկետման ժամկետի ավարտից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա և 1991 ստորաբաժանման համալրման մրցույթին մասնակցած զորակոչիկները, սույն կարգով սահմանված այլ հավասար պայմանների ապահովման դեպքում` օգտվում են 1991 ստորաբաժանումում զինվորական ծառայության նշանակվելու նախապատվության իրավունքից:

18. Զինվորական ծառայության ընթացքում 1991 ստորաբաժանումում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

(18-րդ կետը փոփ. 28.12.2018 թիվ 17-Ն հրաման)

(7-րդ հավելվածը փոփ. 09.07.2020 թիվ 5-Ն հրաման)

 

Հավելված N 8

Պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի

N 8-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետև` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձնաժողովի գործունեության կարգը:

1.1. Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է մարզական վաշտում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:

(1.1-ին կետը լրաց. 12.12.2019 թիվ 12-Ն հրաման)

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է նիստ, որի տեղի, օրվա և ժամի, վաշտի համալրման ենթակա հաստիքների քանակի մասին իրազեկումն իրականացվում է mil.am կայքում և լրատվամիջոցներով: Սույն կարգի համաձայն մարզական վաշտում ծառայության նշանակվելու նպատակով մրցույթին մասնակցելու համար սպորտի բնագավառում գործունեություն իրականացնող քաղաքացին, իսկ թիմային մարզաձևերի շրջանակներում` համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիայի նախագահը, կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել mil.am կայքում` լրացնելով համապատասխան հայտը, և այդ մասին հայտնելով նաև Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են մրցութային հանձնաժողովի նախագահին, դրանց կցելով նաև զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթի պատճենը, համապատասխան ֆեդերացիայի կողմից տրված մարզական ցուցանիշները հաստատող և Հայաստանի Հանրապետության համապատասխան հավաքականի անդամությունը հավաստող տեղեկանքները, ինքնակենսագրությունը, զինվորական ծառայությանն առողջական վիճակի պատճառով պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանքը: Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ:

(2-րդ կետը փոփ. 12.12.2019 թիվ 12-Ն հրաման)

2.1. Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել`

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում Պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները.

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները.

3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:

(2.1-ին կետը լրաց. 12.12.2019 թիվ 12-Ն հրաման)

3. Մարզական վաշտում ծառայության նշանակվելու իրավունքից օգտվում են հետևյալ մարզական ցուցանիշներ ունեցող քաղաքացիները.

1) զորակոչը սկսվելու օրվան նախորդող 4 տարվա ընթացքում օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների, կամ երիտասարդների, կամ պատանիների), կամ օլիմպիական խաղերում, կամ եվրոպական խաղերում, կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում, կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում) 1-ից 5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական, կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած և Հայաստանի ազգային հավաքականի անդամ հանդիսացող մարզիկները,

2) զորակոչի սկսվելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում ատլետիկա, լող, ջրացատկ, կողմնորոշում, ռազմական հնգամարտ, թենիս, սեղանի թենիս, հեծանվային սպորտ, հրաձգություն, նետաձգություն, սուսերամարտ և թիավարություն մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների, կամ երիտասարդների, կամ պատանիների) օլիմպիական խաղերում, կամ եվրոպական խաղերում, կամ պատանեկան օլիմպիական խաղերում, կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում, կամ ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում (աշխարհի առաջնություններում) 1-ից 8-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած, կամ ատլետիկա մարզաձևում բալկանյան երկրների մեծահասակների առաջնությանը 1-ից 3-րդ տեղերը գրաված և Հայաստանի ազգային հավաքականի անդամ հանդիսացող մարզիկները: Սույն ենթակետով նախատեսված պայմանը կիրառելիս` թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը,

3) զորակոչը սկսվելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում սամբո, շախմատ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների, կամ երիտասարդների, կամ պատանիների առաջնությունում, կամ եվրոպական խաղերում, կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում, կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-ից 3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած և Հայաստանի ազգային հավաքականի անդամ հանդիսացող մարզիկները, կամ շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-ից 5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած և Հայաստանի ազգային հավաքականի անդամ հանդիսացող մարզիկները,

4) Հայաստանի ֆուտբոլի, բասկետբոլի կամ վոլեյբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները:

(3-րդ կետը փոփ. 12.12.2019 թիվ 12-Ն հրաման)

4. Հանձնաժողովի նիստն անցկացվում է հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում և նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ զորակոչիկին գնահատում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից կնքված և հաստատված գնահատման ձևաթերթիկի վրա «Համապատասխանում է պայմաններին» կամ «Չի համապատասխանում պայմաններին» գրառում կատարելու և ստորագրելու միջոցով: Մարզական վաշտում ծառայության նշանակելու ընտրված են համարվում այն զորակոչիկները, որոնց գնահատման ձևաթերթիկում հանձնաժողովի բոլոր անդամները կատարել են «Համապատասխանում է պայմաններին» գրառումը և ստորագրել են: Հանձնաժողովի կողմից մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրության անցկացման գործընթացն արձանագրվում է: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Արձանագրությունը ներկայացվում է գլխավոր շտաբի պետի հաստատմանը և 3-օրյա ժամկետում հրապարակվում mil.am կայքում: Զորակոչիկի ցանկությամբ իրեն վերաբերող մասով արձանագրության պատճենը տրամադրվում է վերջինիս: Իրեն վերաբերող մասով հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զորակոչիկը հրապարակումից հետո 3-օրյա ժամկետում կարող է այն բողոքարկել գլխավոր շտաբի պետին:

(4-րդ կետը փոփ. 12.12.2019 թիվ 12-Ն հրաման)

5. Եթե մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրված զորակոչիկների թիվը համապատասխանում է մարզական վաշտի թափուր հաստիքների քանակին կամ պակաս է այդ քանակից, ապա նշված զորակոչիկները համարվում են նշանակված մարզական վաշտում: Եթե ընտրված զորակոչիկների թիվն ավելի է մարզական վաշտի թափուր հաստիքների քանակից, ապա ընտրությունն անցկացվում է 2-րդ փուլով:

6. Մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով ընտրված զորակոչիկների միջև ընտրության 2-րդ փուլը նախատեսում է սույն կարգի 3-րդ կետով նշված մարզական ցուցանիշների դասակարգմամբ առավել բարձրակարգ մարզիկների ընտրություն: Ընտրության 2-րդ փուլում առաջնահերթությունը տրվում է ըստ հետևյալ մարզական ցուցանիշների.

1) օլիմպիական խաղերում 1-ին` տեղ,

2) շախմատի աշխարհի չեմպիոն,

3) օլիմպիական խաղերում` 2-րդ տեղ,

4) օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնության կամ համաշխարհային շախմատային օլիմպիադայում` 1-ին տեղ,

5) օլիմպիական խաղերում` 3-րդ տեղ,

6) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում` 1-ին տեղ,

7) օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնության կամ համաշխարհային շախմատային օլիմպիադայում` 2-րդ տեղ,

8) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում` 2-րդ տեղ,

9) օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնության կամ համաշխարհային շախմատային օլիմպիադայում` 3-րդ տեղ,

10) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում` 3-րդ տեղ,

11) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնության կամ պատանեկան օլիմպիական խաղերում` 1-ին տեղ,

12) օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 1-ին տեղ,

13) օլիմպիական խաղերում` 4-րդ տեղ,

14) օլիմպիական խաղերում` 5-րդ տեղ,

15) ոչ օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնությունում` 1-ին տեղ,

16) օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 2-րդ տեղ,

17) օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշի ձեռքբերում,

18) օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնությունում կամ համաշխարհային շախմատային օլիմպիադայում` 4-րդ տեղ,

19) օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնությունում կամ համաշխարհային շախմատային օլիմպիադայում` 5-րդ տեղ,

20) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում կամ աշխարհի առաջնությունում` 4-րդ տեղ,

21) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում կամ աշխարհի առաջնությունում` 5-րդ տեղ,

22) ոչ օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնությունում` 2-րդ տեղ,

23) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում կամ պատանեկան օլիմպիական խաղերում` 2-րդ տեղ,

24) ոչ օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 1-ին տեղ,

25) օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 3-րդ տեղ,

26) ոչ օլիմպիական մարզաձևերի աշխարհի առաջնությունում` 3-րդ տեղ,

27) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում կամ պատանեկան օլիմպիական խաղերում` 3-րդ տեղ,

28) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում` 1-ին տեղ,

29) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում կամ պատանեկան օլիմպիական խաղերում` 4-րդ տեղ,

30) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում կամ պատանեկան օլիմպիական խաղերում` 5-րդ տեղ,

31) ոչ օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում` 1-ին տեղ,

32) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում կամ պատանեկան օլիմպիական խաղերում` 3-րդ տեղ,

33) ոչ օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 2-րդ տեղ,

34) օլիմպիական մարզաձևերի պատանիների աշխարհի առաջնությունում` 1-ին տեղ,

35) ոչ օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 3-րդ տեղ,

36) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում` 2-րդ տեղ,

37) ոչ օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում` 2-րդ տեղ,

38) ոչ օլիմպիական մարզաձևերի երիտասարդների աշխարհի առաջնությունում` 3-րդ տեղ,

39) օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի առաջնությունում` 1-ին տեղ,

40) օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, Եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 4-րդ տեղ,

41) օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 5-րդ տեղ,

42) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների աշխարհի առաջնությունում` 1-ին տեղ,

43) ոչ օլիմպիական մարզաձևերի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում` 1-ին տեղ,

44) օլիմպիական մարզաձևերի պատանիների աշխարհի առաջնությունում` 2-րդ տեղ,

45) օլիմպիական մարզաձևերի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում` 3-րդ տեղ,

46) օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի առաջնությունում` 2-րդ տեղ,

47) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների աշխարհի առաջնությունում 2-րդ տեղ,

48) ոչ օլիմպիական մարզաձևերի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում` 2-րդ տեղ,

49) օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղ,

50) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում աշխարհի առաջնությունում, օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 6-րդ տեղ,

51) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում, աշխարհի առաջնությունում, օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 7-րդ տեղ,

52) ռազմական սպորտի միջազգային խորհրդի համաշխարհային խաղերում, աշխարհի առաջնությունում, օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, եվրոպական խաղերում, համաշխարհային ուսանողական մարզական խաղերում` 8-րդ տեղ,

53) ատլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, բալկանյան երկրների առաջնությունում` 1-ին տեղ,

54) ատլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, բալկանյան երկրների առաջնությունում` 2-րդ տեղ

55) ատլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, բալկանյան երկրների առաջնությունում` 3-րդ տեղ

56) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի առաջնությունում` 1-ին տեղ,

57) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների աշխարհի առաջնությունում` 3-րդ տեղ,

58) ոչ օլիմպիական մարզաձևերի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում` 3-րդ տեղ,

59) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների աշխարհի առաջնությունում` 3-րդ տեղ,

60) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի առաջնությունում` 2-րդ տեղ,

61) ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի առաջնությունում` 3-րդ տեղ:

7. Խաղային մարզաձևերում մարզիկների ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով նրանց խաղային դիրքը:

8. Ընտրությունը չանցած զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը:

9. Մարզական վաշտում ծառայության կարող են տեղափոխվել նաև սույն կարգի պահանջները բավարարող և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, որոնց ընտրությունը կատարվում է սույն կարգի համաձայն:

10. Զինված ուժերում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ընտրությունը մարզական վաշտ տեղափոխվելու նպատակով իրականացվում է սույն կարգի 5-ից 7-րդ կետերով սահմանված ընթացակարգով` արտահերթ հրավիրված նիստով:

11. Զինվորական ծառայության ընթացքում մարզական վաշտում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

(8-րդ հավելվածը լրաց. 01.07.2019 թիվ 7-Ն հրաման)

 

Հավելված N 9

Պաշտպանության նախարարի

2018 թ. հունիսի 25-ի

N 8-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

«ԶԻՆՈՒԺ ՄԵԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների (այսուհետ` զորակոչիկներ) ընտրության պայմանները և հանձնաժողովի գործունեության կարգը:

1.1. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:

(1.1-ին կետը լրաց. 12.12.2019 թիվ 12-Ն հրաման)

2. Զորակոչիկների ընտրության նպատակով հանձնաժողովն անցկացնում է մրցույթ, որի տեղի, օրվա և ժամի, համալրման ենթակա հաստիքների քանակի մասին, իրազեկումն իրականացվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով, որի հիման վրա մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել mil.am կայքում` այդ մասին տեղեկացնելով նաև Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն ևս իրականացնում են մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հաշվառվում, որի հիման վրա հաշվառված անձանց անվանացուցակները մրցույթի անցկացման օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ուղարկում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետին: Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ, որի արդյունքներով զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կետում նշված անվանացուցակների հետ միասին:

(2-րդ կետը փոփ. 12.12.2019 թիվ 12-Ն հրաման)

3. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը չեն մասնակցում`

1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,

2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները.

3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:

(3-րդ կետը փոփ. 12.12.2019 թիվ 12-Ն հրաման)

4. Զորակոչիկը մրցույթին մասնակցում է անձը հաստատող փաստաթղթով, առկայության դեպքում իր մոտ ունենալով` աշխատանքային կրճատ գործունեությունը (ռեզյումե), կատարած աշխատանքների օրինակներ, և այլ հավելյալ փաստաթղթեր (դիպլոմ, հավաստագրեր):

5. Մրցույթի ողջ ընթացքը տեսաձայնագրվում է: Մրցույթին կարող են ներկա գտնվել նաև զորակոչիկների ծնողները կամ զորակոչիկի կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր զորակոչիկի մասով` 2 անձից ոչ ավելի, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ և լրագրողներ, որի վերաբերյալ վերջիններս մինչև մրցույթը սկսվելը տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

6. Մրցույթի արդյունքներն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Արձանագրությունը պաշտպանության նախարարի հաստատմանը ներկայացվում են մրցույթի օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դիմումների առկայության դեպքում` 5-օրյա ժամկետում: Բողոքարկման արդյունքներով զորակոչիկի գնահատականը փոխվելու դեպքում փոփոխությունը ևս արձանագրվում է:

7. Մրցույթն անցկացվում է 2 փուլով` հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում: Մրցույթի առաջին փուլ. մասնագիտական քննություն հարցազրույց` բանավոր: Մրցույթի երկրորդ փուլ. գործնական առաջադրանքի կատարում` ըստ մասնագիտությունների:

(7-րդ կետը փոփ. 12.12.2019 թիվ 12-Ն հրաման)

8. Մրցույթի առաջին փուլում զորակոչիկները գնահատվում են 20-բալանոց գնահատման սանդղակով` հետևյալ մասնագիտություններով.

1) լրագրություն`

ա. մասնագիտական կրթություն` մինչև 2 բալ,

բ. բանավոր և գրավոր հայերենի իմացություն` մինչև 4 բալ,

գ. օտար լեզուների իմացություն` մինչև 2 բալ,

դ. կատարված և ներկայացված աշխատանքներ` մինչև 3 բալ,

ե. ոլորտի շրջանակներում ստացած մրցանակներ` մինչև 3 բալ,

զ. լրագրողական նյութ պատրաստելու և խմբագրելու հմտություն` մինչև 4 բալ,

է. Microsoft Word ծրագրի իմացություն` մինչև 2 բալ.

2) օպերատորական արվեստ`

ա. մասնագիտական կրթություն` մինչև 2 բալ,

բ. օտար լեզուների իմացություն` մինչև 2 բալ,

գ. կատարված և ներկայացված աշխատանքներ` մինչև 3 բալ,

դ. ոլորտի շրջանակներում ստացած մրցանակներ` մինչև 3 բալ,

ե. Canon EOS 5D Mark IV տեսախցիկի տիրապետում` մինչև 3 բալ,

զ. Sony PXW-X200 XDCAM տեսախցիկի տիրապետում` մինչև 3 բալ,

է. DJI Phantom 4 Advanced սարքավորման տիրապետում` մինչև 2 բալ,

ը. GoPro HERO 6 տեսախցիկի տիրապետում` մինչև 2 բալ.

3) հեռուստամոնտաժ`

ա. մասնագիտական կրթություն` մինչև 2 բալ,

բ. օտար լեզուների իմացություն` մինչև 2 բալ,

գ. կատարված և ներկայացված աշխատանքներ` մինչև 3 բալ,

դ. ոլորտի շրջանակներում ստացած մրցանակներ` մինչև 3 բալ,

ե. Adobe Premiere pro ծրագրի իմացություն` մինչև 3 բալ,

զ. Final Cut pro ծրագրի իմացություն` մինչև 3 բալ,

է. Adobe After Effects ծրագրի իմացություն` մինչև 2 բալ,

ը. Adobe Photoshop ծրագրի իմացություն` մինչև 2 բալ.

4) ցանցային/համակարգչային ադմինիստրացիա`

ա. մասնագիտական կրթություն` մինչև 2 բալ,

բ. օտար լեզուների իմացություն` մինչև 2 բալ,

գ. կատարված և ներկայացված աշխատանքներ` մինչև 3 բալ,

դ. ոլորտի շրջանակներում ստացած մրցանակներ` մինչև 3 բալ,

ե. օպերացիոն համակարգեր` մինչև 5 բալ,

զ. երթուղիչների, կոմուտատորների աշխատանք` մինչև 5 բալ:

9. Առաջին փուլի արդյունքներով համապատասխան մասնագիտությունով 12 և ավելի բալ հավաքած զորակոչիկները անցնում են երկրորդ փուլ: Մրցույթի երկրորդ փուլում զորակոչիկները գնահատվում են 50-բալանոց գնահատման սանդղակով` հետևյալ մասնագիտություններով.

1) լրագրություն`

ա. լրագրողական նյութի պատրաստում` մինչև 10 բալ,

բ. հեռուստառեպորտաժի պատրաստում` մինչև 10 բալ,

գ. հաղորդավարական խոսք` մինչև 10 բալ,

դ. հարցազրույցի կազմակերպում և վարում` մինչև 10 բալ,

ե. աշխատանք Microsoft Word ծրագրով` մինչև 10 բալ.

2) օպերատորական արվեստ`

ա. աշխատանք Canon EOS 5D Mark IV տեսախցիկով` մինչև 10 բալ,

բ. աշխատանք Sony PXW-X200 XDCAM տեսախցիկով` մինչև 10 բալ,

գ. կադրի որակ և գեղարվեստական մտածողություն` մինչև 10 բալ,

դ. աշխատանք DJI Phantom 4 Advanced սարքավորման` մինչև 5 բալ,

ե. աշխատանք GoPro HERO 6 տեսախցիկով` մինչև 5 բալ,

զ. ձայնային որակական ապահովում` մինչև 5 բալ,

է. տաղավարային լույսերի տեղադրում` մինչև 5 բալ.

3) հեռուստամոնտաժ`

ա. աշխատանք Adobe Premiere Pro ծրագրով` մինչև 10 բալ,

բ. աշխատանք Final Cut Pro ծրագրով` մինչև 10 բալ,

գ. ռեժիսորական մտածողություն` մինչև 10 բալ,

դ. աշխատանք Adobe After Effects ծրագրով` մինչև 5 բալ,

ե. աշխատանք Adobe Photoshop ծրագրով` մինչև 5 բալ,

զ. երաժշտական ձևավորում` մինչև 5 բալ,

է. գրաֆիկական լուծումներ` մինչև 5 բալ.

4) ցանցային/համակարգչային ադմինիստրացիա`

ա. MacOs և Windows օպերացիոն համակարգերի իմացություն և սպասարկում` մինչև 20 բալ,

բ. սերվերների ղեկավարման և մոնիթորինգի համակարգեր` մինչև 10 բալ,

գ. TCP/IP Model-ի և ցանցային ծառայությունների (DNS, FTP, NTP, Webserver, iSCSI, VPN և այլն) իմացություն` մինչև 10 բալ,

դ. երթուղիչների և կոմուտատորների, Firewall-ների աշխատանքի իմացություն` մինչև 10 բալ:

10. Մրցույթի յուրաքանչյուր փուլում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի գնահատականը յուրաքանչյուր զորակոչիկի համար ձևավորվում է համապատասխան մասնագիտությունից նշանակված գնահատականների հանրագումարով: Զորակոչիկի վերջնական գնահատականը ձևավորվում է նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամների կողմից մրցույթի երկու փուլերով համապատասխան մասնագիտությունից նշանակված գնահատականների հանրագումարի միջին թվաբանական գումարով:

11. Մրցույթի ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և նույն օրն իրազեկում մրցույթի մասնակից զորակոչիկներին` իրենց հավաքած ընդհանուր միավորների մասին: «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակվելու իրավունք են ստանում այն զորակոչիկները, որոնք մրցույթի երկու փուլերի արդյունքում հավաքում են ամենաբարձր միավորները` ըստ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում համապատասխան մասնագիտությունով համալրման ենթակա հաստիքների քանակի:

12. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների հիման վրա կազմում է այն զորակոչիկների անվանացուցակը, ովքեր իրավունք են ստացել զինվորական ծառայության նշանակվելու «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում և ներկայացնում է պաշտպանության նախարարի հաստատմանը:

13. Զինվորական ծառայության ընթացքում «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում ծառայության համար անհրաժեշտ պայմանները չբավարարող զինծառայողները կարող են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն տեղափոխվել ծառայության այլ վայր:

 

(9-րդ հավելվածը լրաց. 01.07.2019 թիվ 7-Ն հրաման)ատաս

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
25.06.2018
N 8-Ն
Հրաման