Սեղմել Esc փակելու համար:
«ՇԻՐԱԿԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈ» ՓԱԿ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՇԻՐԱԿԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2019 թվականի N 55-Ա

 

«ՇԻՐԱԿԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գյումրի, Աբովյան 248, պետական գրանցման համարը` 29.140.00738):

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

4. Սահմանել, որ`

1) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` պարտատերերի պահանջները բավարարելուց հետո «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության մնացած գույքը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին անցնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերություններին այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, ըստ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից առաջարկվելիք համամասնության:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2019
N 55-Ա
Որոշում