Սեղմել Esc փակելու համար:
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2019 թվականի N 57-Ն

 

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 81-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում» ծրագրի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների սուբսիդավորում» միջոցառմամբ նախատեսված գումարները տրամադրել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը` 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց` հետևյալ չափերով`

1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման յուրաքանչյուր խոր. մետր մատակարարված խմելու ջրի դիմաց 162,702 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 9,702 դրամ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խոր. մետր հեռացված ջրի դիմաց 28,712 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 1,712 դրամ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

(1-ին կետը փոփ. 24.12.2019 թիվ 1908-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված սուբսիդիայի տրամադրումն իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա մինչև 30-ը` «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մինչև հաջորդող ամսվա 15-ը ներկայացված մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծավալի և նույն ժամանակահատվածի ձևավորված հասույթի վերաբերյալ տեղեկանքի հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագիր:

(2-րդ կետը փոփ. 24.12.2019 թիվ 1908-Ն որոշում)

3. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը 2018 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց բաժանորդներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից նվազեցված սակագներով` հետևյալ չափերով`

1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը 153 դրամ` յուրաքանչյուր խոր. մետր մատակարարված խմելու ջրի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը 27 դրամ` յուրաքանչյուր խոր. մետր հեռացված ջրի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2019
N 57-Ն
Որոշում