ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 հունվարի 2019 թվականի N 58-Ն
 
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հետևյալ հաստիքները`
1) Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք (նստավայրը` Ուկրաինա, քաղ. Կիև).
2) Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի օգնականի հաստիք (նստավայրը` Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ