Սեղմել Esc փակելու համար:
ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2019 թվականի N 93-Ա

 

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Քրիստինե Սարգսյանին 2019 թվականի փետրվարի 12-14-ը գործուղել Ճապոնիա (Տոկիո)` Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համընդհանուր առողջապահական ծածկույթին հասնելու վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի և Քրիստինե Սարգսյանի` Ճապոնիա (Տոկիո) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լենա Նանուշյանի` Ճապոնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.02.2019
N 93-Ա
Որոշում