Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀՀ «ՄՇԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2019 թվականի N 94-Ա

 

ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1793-Ա որոշմամբ հաստատված ցանկի առաջին աղյուսակի 16-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետը`

1. Ստեղծել ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ներկայացվելիք` Հայաստանի Հանրապետության «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» կոնվենցիայի պարբերական զեկույցի մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ սահմանված կարգով եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակված պարբերական զեկույցի նախագիծը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. փետրվարի 5-ի

N 94-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Տ. Գալստյան        - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի

                         ղեկավար)

 

    Տ. Գրիգորյան       - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային

                         իրավական համագործակցության վարչության պետ

 

    Տ. Գիդիչյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

                         ծառայության բնակչության պաշտպանության և աղետների

                         հետևանքների վերացման կազմակերպման վարչության

                         պետի տեղակալ, փ/ծ գնդապետ

 

    Ա. Առաքելյան       - ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի

                         վարչության պետի տեղակալ

 

    Լ. Թերզիկյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                         կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի

                         վարիչ

 

    Ս. Թադևոսյան       - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության

                         դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության

                         և տեղեկությունների վերլուծության բաժնի ավագ

                         մաքսային տեսուչ

 

    Ա. Մնացականյան     - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ

                         պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ

                         բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր

 

    Հ. Մարգարյան       - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող

 

    Ա. Սիմոնյան        - ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և  տնտեսական

                         գործունեության դեմ ուղղված հանցագործությունների

                         գործերով վարչության պետ (համաձայնությամբ)

                         

    Ս. Անտինյան        - ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների

                         պահպանության գործակալության պետի տեղակալ

                         (աշխատանքային խմբի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.02.2019
N 94-Ա
Որոշում