Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ 5-ՐԴ ԵՆԹԱԿԵՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

14 հունվարի 2019 թվականի N 1

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ 5-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ» ԿԱՐԳԻ 2-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԵՐՈՒՄ Գ1. ՀԱՐԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ներածական մաս

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն ստացել է Երևանի քաղաքապետարանից գրություն, ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի` մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված «Վարձակալության տրամադրվող` պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների հաշվարկման» կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով` շենքերի, շինությունների վարձակալական վճարների մեծությունը հաշվարկվող` կադաստրային արժեքի նկատմամբ գործակցային N 2 բանաձևում օգտագործվել է Գ1. հարկայնության գործակիցը: Նույն Գ1. հարկայնության գործակիցը օգտագործվել է նաև վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը հաշվարկվող` N 3 բանաձևում: Վարձակալության տրամադրված տարածքի վարձակալական վճարների մեծությունը հաշվարկելիս թույլ է տրվում կրկնահաշվարկ և արդյունքում ստացվում է ավելի մեծ արժեք:

Նկարագրական մաս

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 207-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման մեջ, համաձայն որի վերաշարադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշումը: Որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված «Վարձակալության տրամադրվող` պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների հաշվարկման» կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով վարձակալական վճարների մեծությունը հաշվարկվող N 2 բանաձևում (Վտ= (Ակ x 0,05) / 12 x Գո) օգտագործվել են շենքերի, շինությունների վիճակը բնութագրող և մատուցվող ծառայությունների մասին Գո-ն գործակիցներ, որոնց շարքում ընդգրկված է նաև հարկայնության Գ1 գործակիցը չնայած այն հանգամանքի, որ վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը հաշվարկվող N 3 բանաձևում (Ակվ = Ամիջին x Տվ x Գ1) նույնպես օգտագործված է Գ1 հարկայնության գործակիցը: Թույլ տրված վրիպակի հետևանքով վարձակալական վճարի մեծության հաշվարկման ժամանակ կրկնակի օգտագործվում է Գ1 գործակիցը:

Պատճառաբանական մաս

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի` մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված «Վարձակալության տրամադրվող` պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների հաշվարկման» կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, եթե տարածքի վարձակալական վճարի հաշվարկման N 2 բանաձևում օգտագործվել է Գ1. հարկայնության գործակից, ապա շենքերի, շենք, շինության մեկ քառակուսի մետր տարածքի կադաստրային միջին արժեքի հաշվարկման N 3 բանաձևում Գ1 հարկայնության գործակիցը պետք է չկիրառել` կրկնահաշվարկ չկատարելու համար:

Եզրափակիչ մաս

Հիմք ընդունելով վերոգրյալը պաշտոնապես պարզաբանում ենք.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի` մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված «Վարձակալության տրամադրվող` պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների հաշվարկման» կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով` մեկ քառակուսի մետր տարածքի կադաստրային միջին արժեքի հաշվարկման N 3 բանաձևում Գ1. հարկայնության գործակիցը չի կիրառվում, եթե շենքերի, շինությունների վարձակալական վճարների մեծությունը հաշվարկվող` N 2 բանաձևում օգտագործվել է Գ1. հարկայնության գործակիցը:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
14.01.2019
N 1
Պաշտոնական պարզաբանում