ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2019 թվականի N 96-Ա
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի փետրվարի 6-7-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ՀՀ կառավարություն կոմունիկացված` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իրավասությանը առնչվող գանգատների քննարկման նպատակով:
2. Եղիշե Կիրակոսյանի` Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին (գիշերակացի հետ կապված ծախսերը կատարում է հրավիրող կողմը):
3. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ