ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 փետրվարի 2019 թվականի N 103-Ա
ԳԱՐՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին 2019 թվականի փետրվարի 9-13-ը գործուղել` Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)` գլոբալ հարթակի` Համաշխարհային կառավարությունների գագաթաժողովի` «Ապագա կառավարությունների ձևավորում» նախաձեռնությանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գարուշ Դավթյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ