ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
ԼԴ/0141/01/14
 
    22 հունվարի 2019 թվական                    ք. Երևան
 
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
 
                   նախագահությամբ`             Լ. Թադևոսյանի
                   մասնակցությամբ` դատավորներ` Հ. Ասատրյանի
                                               Ս. Ավետիսյանի
                                               Ե. Դանիելյանի
                                               Ա. Պողոսյանի
                                               Ս. Օհանյանի
 
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ Կարեն Ալեքսանդրի Կունգուրցևի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի որոշումը բեկանվել է և քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, այն պատճառաբանությամբ, որ գործում առկա ապացույցների գնահատման, դրանց թույլատրելիության և վերաբերելիության հարցերի ողջ ծավալով քննությունը հնարավոր է իրականացնել բացառապես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն որոշման եզրափակիչ մասում նշվել է միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի որոշումը բեկանելու մասին: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է անհստակություն, որն անհրաժեշտ է լուծել:
  i 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
 
ՈՐՈՇԵՑ
 
Կարեն Ալեքսանդրի Կունգուրցևի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի որոշման` եզրափակիչ մասի 1-ին կետում «վերաբերյալ» բառից հետո ավելացնել «ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 15-ի արդարացման դատավճիռը և» բառերը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
 
| Նախագահող` | Լ. Թադևոսյան | 
| Դատավորներ` | Հ. Ասատրյան | 
|  | Ս. Ավետիսյան | 
|  | Ե. Դանիելյան | 
|  | Ա. Պողոսյան | 
|  | Ս. Օհանյան |