Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0196.170400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2000 թվականի N 196

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին աջակցող աշխատանքային խմբի հետ համատեղ քննարկումներ կազմակերպելու նպատակով 2000 թվականի ապրիլի 24-27-ը Ստրասբուրգ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` հետևյալ կազմով.

 

    Գ. Հարությունյան           - Հայաստանի Հանրապետության սահմանադրական

                                 դատարանի նախագահ, Եվրախորհրդի Վենետիկի

                                 հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

    Տ. Թորոսյան                - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                                 նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

    Վ. Մկրտչյան                - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                                 պատգամավոր

    Ֆ. Թոխյան                  - Հայաստանի Հանրապետության սահմանադրական

                                 դատարանի անդամ, Հայաստանի Հանրապետության

                                 Նախագահին առընթեր Սահմանադրության

                                 փոփոխություններ նախապատրաստող

                                 հանձնաժողովի անդամ

    Վ. Նազարյան                - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                                 իրավաբանական վարչության պետ

    Վ. Գասպարյան               - Հայաստանի Հանրապետության Նախագահի

                                 աշխատակազմի պետաիրավական վարչության պետ,

                                 Հայաստանի Հանրապետության Նախագահին

                                 առընթեր Սահմանադրության փոփոխություններ

                                 նախապատրաստող հանձնաժողովի անդամ

    Մ. Թոփուզյան               - Հայաստանի Հանրապետության կառավարության

                                 աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,

                                 Հայաստանի Հանրապետության Նախագահին

                                 առընթեր Սահմանադրության փոփոխություններ

                                 նախապատրաստող հանձնաժողովի անդամ

    Ա. Էմին                    - թարգմանիչ

 

2. Պատվիրակության Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Մ. Թոփուզյանինը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղման համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Գ. Հարությունյանի և Տ. Թորոսյանի գործուղման ծախսերը կկատարվեն Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.04.2000
N 196
Որոշում