Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2019 թվականի N 68-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Միավորված ազգերի կազմակերպության «Անապատացման դեմ պայքարի մասին երաշտի և (կամ) անապատացման ենթարկված երկրներում, մասնավորապես, Աֆրիկայում» կոնվենցիայի 5-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի 2019-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. փետրվարի 8
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հունվարի 31-ի
N 68-Լ որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

հ/հ Միջոցառման
անվանումը
Նպատակը Կատարողը Կատարման
ժամկետը
Ֆինանսական ապահովումը Ակնկալվող
արդյունքը
1. «Հողերի չեզոք դեգրադացիայի իրականացման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը Հողերի չեզոք դեգրադացիայի նպատակային ցուցանիշների որոշում, հողերի դեգրադացիայի կանխարգելում ՀՀ բնապահ-պանության նախարարություն,
ՀՀ գյուղատն-
տեսության նախարարություն,
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
2019 թ. ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ Ստեղծված են համա-
պատասխան նախադրյալներ դեգրադացված հողերի վերականգնման և հողերի հետագա դեգրադացումը նվազագույնի հասցնելու համար
2. Միավորված ազգերի կազմա-
կերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի, Միավորված ազգերի կազմակեր-
պության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի և Միավորված ազգերի կազմակեր-
պության «Անապատացման դեմ պայքարի մասին երաշտի և (կամ) անապատացման ենթարկված երկրներում, մասնավորապես, Աֆրիկայում» կոնվենցիաների միջև առկա սիներգիկ կապերի բացահայտում և համատեղ գործողությունների ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
վարչապետի աշխատակազմ ներկայացնելը
Բարձրացնել Միավորված ազգերի կազմակեր-
պության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի, Միավորված ազգերի կազմակեր-
պության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի և Միավորված ազգերի կազմակեր-
պության «Անապատացման դեմ պայքարի մասին երաշտի և (կամ) անապատացման ենթարկված երկրներում, մասնավորապես, Աֆրիկայում» կոնվենցիաների իրականացմանն ուղղված գործողությունների արդյունա-
վետությունը
ՀՀ բնապահ-
պանության նախա-
րարություն
2020 թ. ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ Կոնվենցիաների շրջանակներում իրականացվող գործողու-
թյունների կրկնություն-
ներից խուսափում և նյութական միջոցների տնտեսում

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2019
N 68-Լ
Որոշում