ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-9-Ո-35
2019 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԻՄԻԶԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ԷԴՈՒԱՐԴ ԱՄԱԼՅԱՆԻ, ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ, ՀԱՅԱՐՓԻ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԵՐԳԵՅ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սիմիզար Հովսեփյանի, Էդուարդ Ամալյանի, Զարուհի Նախշքարյանի, Հայարփի Զարգարյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանի` աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սիմիզար Հովսեփյանի և Զարուհի Նախշքարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի ապրիլի 8-ը ներառյալ:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էդուարդ Ամալյանի և Հայարփի Զարգարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մարտի 8-ը ներառյալ:
3. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մարտի 18-ը ներառյալ:
4. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի ապրիլի 8-ը ներառյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019 թ. փետրվարի 7
ք. Երևան