ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2019 թվականի N 115-Ա
ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին 2019 թվականի փետրվարի 18-20-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` ԵՄ Արևելյան գործընկերության առաջին պլատֆորմի «Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» 19-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վիգեն Քոչարյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վիգեն Քոչարյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ