Սեղմել Esc փակելու համար:
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ Ռ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2019 թվականի N 116-Ա

 

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանին 2019 թվականի փետրվարի 14-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Եվրասիական տնտեսական միության տարածքում թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների նկատմամբ գործողություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի քննարկման նպատակով աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար:

2. Գագիկ Մկրտչյանի և Արմեն Եգանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Մկրտչյանի և Արմեն Եգանյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.02.2019
N 116-Ա
Որոշում