Սեղմել Esc փակելու համար:
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՏԱԼԻ ...

 

 

041.0200.170400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2000 թվականի N 200

 

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանին 2000 թվականի ապրիլի 21-28-ը գործուղել Սիրիայի Արաբական Հանրապետություն և ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ը` Լիբանանի Հանրապետություն` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարություններին, Մեծ եղեռնի 85-րդ տարեդարձին, ինչպես նաև Սիրիայի հայկական համայնքի հիմնադրամ 500-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, իսկ 2000 թվականի մայիսի 19-26-ը` Իտալիայի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Վատիկանի ակադեմիայի միջև համագործակցության հարցերի շուրջ բանակցություններ վարելու համար:

2. Ֆ. Սարգսյանի Սիրիայի Արաբական Հանրապետություն (ճանապարհածախս, 7 օրվա օրապահիկ), Լիբանանի Հանրապետություն (ճանապարհածախս, 7 օրվա օրապահիկ) և Իտալիայի Հանրապետություն (ճանապարհածախս, 4 օրվա գիշերավարձ և օրապահիկ) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Ֆ. Սարգսյանի Սիրիայի Արաբական Հանրապետություն, Լիբանանի Հանրապետություն և Իտալիայի հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.04.2000
N 200
Որոշում