Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2019 թվականի N 87-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ

(ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման հավելվածում ներառված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված շենք-շինությունների քանդման (ապամոնտաժման) աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 07.11.2019 թիվ 1538-Ա որոշում)

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան շենք-շինությունների քանդման արդյունքում ձևավորվելիք շինանյութը սեփականության իրավունքով անհատույց հանձնվում է սույն որոշման հավելվածում նշված դպրոցական շենքերի կառուցման համար ընտրված շինարարական կազմակերպություններին: Սահմանված քանդման (ներառյալ շենքերի հիմքերի) և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են մրցութային գործընթացում ընտրված շինարարական կազմակերպության հաշվին:

i

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` 3-ամսյա ժամկետում լուծել սույն որոշման հավելվածում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը:

(3-րդ կետը փոփ. 07.11.2019 թիվ 1538-Ա որոշում)

i

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին, ինչպես նաև սույն որոշման հավելվածում ներառված համայնքների ղեկավարներին իրականացնել սույն որոշման հավելվածում նշված դպրոցների հաշվեկշռում գտնվող գույքի (բացառությամբ շենքերի և շինությունների) պահպանման աշխատանքները` մինչև տվյալ դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման ավարտը:

(4-րդ կետը փոփ. 07.11.2019 թիվ 1538-Ա որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` մինչև սույն որոշման հավելվածում նշված դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքների ավարտն ապահովել այդ դպրոցների աշակերտների` հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը:

(5-րդ կետը փոփ. 07.11.2019 թիվ 1538-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2019 թվականի փետրվարի 6-ի

N 87-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Շենք-շինությունները փաստացի օգտագործող       |Ապամոնտաժման ենթակա|

|ը/կ|կազմակերպության անվանումը                    |շենք-շինությունների|

|   |                                             |հասցեն             |

|___|_____________________________________________|___________________|

|1. |«Երևանի  Մուրացանի անվան N 18 հիմնական դպրոց»|Բագրատունյաց 32    |

|   |ՊՈԱԿ                                         |                   |

|___|_____________________________________________|___________________|

|2. |«Երևանի  «Հերացի» ավագ դպրոց» ՊՈԱԿ           |Հ. Ներսիսյան 3     |

|___|_____________________________________________|___________________|

|3. |«Երևանի  Հակոբ Կոջոյանի անվան N 15           |Մաշտոցի 2ա         |

|   |կրթահամալիր» ՊՈԱԿ                            |                   |

|___|_____________________________________________|___________________|

|4. |«Երևանի  Հ. Կարապենցի անվան N 6 հիմնական     |Սասունցի-Դավթի 2   |

|   |դպրոց» ՊՈԱԿ                                  |                   |

|___|_____________________________________________|___________________|

|5. |«Երևանի  N 116 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ         |Արարատյան 2-րդ     |

|   |                                             |զանգված            |

|___|_____________________________________________|___________________|

|6. |«Երևանի  Ղևոնդ  Ալիշանի անվան N 95 միջնակարգ |Նուբարաշեն 13,     |

|   |դպրոց» ՊՈԱԿ                                  |տուն 1             |

|___|_____________________________________________|___________________|

|7. |«Երևանի  Ալ. Բլոկի անվան N 122 հիմնական      |ՀՀ քաղ. Երևան,     |

|   |դպրոց» ՊՈԱԿ                                  |Արզումանյան 5      |

|___|_____________________________________________|___________________|

|8. |«Երևանի  Ջ. Աբրահամյանի անվան հիմնական դպրոց»|ՀՀ քաղ. Երևան,     |

|   |ՊՈԱԿ                                         |Լուկաշինի 1-ին     |

|   |                                             |փող., 5 շենք       |

|___|_____________________________________________|___________________|

|9. |«Երևանի  Մ. Գալշոյանի անվան N 148 ավագ դպրոց»|ՀՀ քաղ. Երևան,     |

|   |ՊՈԱԿ                                         |Սունդուկյան փող.,  |

|   |                                             |78 շենք            |

|___|_____________________________________________|___________________|

|10.|«Պտղունքի Տիգրան Մեծի անվան դպրոց» ՊՈԱԿ      |ՀՀ Արմավիրի մարզ,  |

|   |                                             |գ. Պտղունք,        |

|   |                                             |Հ. Շիրազի 46       |

|___|_____________________________________________|___________________|

|11.|«Արթիկի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ             |ՀՀ Շիրակի մարզ,    |

|   |                                             |Անկախության փող.,  |

|   |                                             |15                 |

|___|_____________________________________________|___________________|

|12.|«Գեղհովիտի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ         |ՀՀ Գեղարքունիքի    |

|   |                                             |մարզ,              |

|   |                                             |Գեղհովիտի համայնք  |

|___|_____________________________________________|___________________|

|13.|«Հրազդանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ           |ՀՀ Կոտայքի մարզ,   |

|   |                                             |Սպանդարյան փող.,   |

|   |                                             |72, քաղ. Հրազդան,  |

|___|_____________________________________________|___________________|

|14.|«Վանաձորի Րաֆֆու անվան N 19 հիմնական դպրոց»  |ՀՀ Լոռու մարզ,     |

|   |ՊՈԱԿ                                         |քաղ. Վանաձոր,      |

|   |                                             |Չուխաջյան 24-1     |

|___|_____________________________________________|___________________|

|15.|«Աբովյանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ           |ՀՀ Կոտայքի մարզ,   |

|   |                                             |քաղ. Աբովյան       |

|   |                                             |Տարտուի փող.,      |

|   |                                             |1/15 շենք          |

|___|_____________________________________________|___________________|

|16.|«Ճամբարակի N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ          |ՀՀ Գեղարքունիքի    |

|   |                                             |մարզ,              |

|   |                                             |քաղ. Ճամբարակ      |

|___|_____________________________________________|___________________|

|17.|«Մասիսի N 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ             |ՀՀ Արարատի մարզ,   |

|   |                                             |քաղ. Մասիս,        |

|   |                                             |Դպրոցականների փող.,|

|   |                                             |24 շենք            |

|___|_____________________________________________|___________________|

|18.|«Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ              |ՀՀ Արմավիրի մարզ,  |

|   |                                             |Երևանյան  փող., 37,|

|   |                                             |գ. Փարաքար,        |

|___|_____________________________________________|___________________|

|19.|«Գանձաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ             |ՀՀ Տավուշի մարզ,   |

|   |                                             |գ. Գանձաքար,       |

|   |                                             |18 փող., շենք 1    |

|___|_____________________________________________|___________________|

|20.|«Փոքր Վեդու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ            |ՀՀ Արարատի մարզ,   |

|   |                                             |գ. Փոքր Վեդի       |

|___|_____________________________________________|___________________|

|21.|«Ալավերդու N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ          |ՀՀ Լոռու մարզ,     |

|   |                                             |քաղ. Ալավերդի      |

|   |                                             |Ջրավազանի փող.,    |

|   |                                             |7/1 շենք           |

|___|_____________________________________________|___________________|

|22.|«Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ     |ՀՀ Արագածոտնի      |

|   |դպրոց» ՊՈԱԿ                                  |մարզ,              |

|   |                                             |գ. Օհանավան        |

|___|_____________________________________________|___________________|

|23.|«Հովտաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ             |ՀՀ Արարատի մարզ,   |

|   |                                             |գ. Հովտաշատ,       |

|   |                                             |Բաղրամյան 110      |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 07.11.2019 թիվ 1538-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.2019
N 87-Ա
Որոշում