041.0207.200400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 ապրիլի 2000 թվականի N 207
Ռ. ԵԳՈՐՅԱՆԻ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատակազմից Ռուբիկ Եգորյանին 2000 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 10-ը գործուղել Սիրիայի Արաբական Հանրապետություն` բեռնափոխադրումների գլոբալ միջանցքների ծրագրի մասնակից պետությունների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ռ. Եգորյանի Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Ռ. Եգորյանի Սիրիայի Արաբական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: