ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2019 թվականի N 144-Ա
i
ԼԻԼԻԹ ԲԱՆԴՈՒՐՅԱՆԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՄՈԼԴՈՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Բանդուրյանին 2019 թվականի փետրվարի 20-27-ը գործուղել Մոլդովա (Քիշնև)` Մոլդովայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
2. Լիլիթ Բանդուրյանի` Մոլդովա (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. փետրվարի 19-ի
N 144-Ա որոշման
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-27-Ը ՄՈԼԴՈՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
._____________________________________________________________________.
|Գործունեության/տեղափոխման ծախսերը |Եվրո |
|____________________________________________________________|________|
|Օդանավակայան | 10|
|____________________________________________________________|________|
|Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ | 10|
|դիտորդների խորհրդակցության վայր և հետ) | |
|____________________________________________________________|________|
|Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ) | 60|
|____________________________________________________________|________|
|Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)| 15|
|____________________________________________________________|________|
|Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության | 160|
|փաթեթ, ճաշեր) | |
|____________________________________________________________|________|
|Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ՀՀ կառավարության | 255|
|կողմից ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար | |
|____________________________________________________________|________|
|Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, | 150|
|յուրաքանչյուր դիտորդի կողմից) | |
|____________________________________________________________|________|
|Վառելիք (10 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր | 50|
|դիտորդի կողմից) | |
|____________________________________________________________|________|
|Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր | 150|
|դիտորդի կողմից) | |
|____________________________________________________________|________|
|Բնակություն (առավելագույնը 7 գիշեր` 85 եվրո/յուրաքանչյուր | 595|
|գիշեր) | |
|____________________________________________________________|________|
|Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր | 350|
|առավելագույնը 7 օր) | |
|____________________________________________________________|________|
|Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության | 200|
|դեպքում (50 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) | |
|____________________________________________________________|________|
|Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում| 200|
|(50 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) | |
|____________________________________________________________|________|
|Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումարը | 1.695|
|____________________________________________________________|________|
|Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումարը | 1.950|
|____________________________________________________________|________|
|ճանապարհածախս Երևան-Քիշնև-Երևան ավիատոմս |փաստացի |
| |կատարված|
| |գնման |
| |հիման |
| |վրա |