041.0208.200400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 ապրիլի 2000 թվականի N 208
Գ. ԽԱՆՋՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդական հարցերի և սպորտի
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Աթաբեկյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս-քարտուղար
Կ. Աղամյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ
Զ. Թորոսյան - «Երևաննախագիծ» ինստիտուտի արվեստանոցի վարիչ
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Գ. Խանջյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: