ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2019 թվականի N 153-Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի փետրվարի 21-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Մհեր Գրիգորյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Լուսինե Թումյանինը, Դավիթ Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը, Դավիթ Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Միքայել Փաշայանինը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. փետրվարի 19-ի
N 153-Ա որոշման
ԿԱԶՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(20.02.2019 թ. - 23.02.2019 թ.)
Մ. Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
(20.02.2019 թ. - 22.02.2019 թ.)
Հ. Ազիզյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Լ. Թումյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի
միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի
պաշտոնակատար (20.02.2019 թ. - 22.02.2019 թ
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և
կառույցների հետ համագործակցության վարչության պետ
(20.02.2019 թ. - 23.02.2019 թ.)
Դ. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի
պատասխանատու (21.02.2019 թ. - 23.02.2019 թ.)