Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2019 թվականի N 160-Ա

 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության ներկայացուցիչների միջև «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում կայանալիք երկկողմ հանդիպումներին մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին փետրվարի 26-ից մարտի 1-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ):

2. Դավիթ Անանյանի և Միքայել Փաշայանի` Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող` 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.02.2019
N 160-Ա
Որոշում