Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2019 թվականի N 161-Ա

 

ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին 2019 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի 11-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Սարհատ Պետրոսյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 2019 թվականի բյուջեի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.02.2019
N 161-Ա
Որոշում