Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2019 թվականի N 164-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցը կարգավորելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.

2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ մետաղական սնդիկի խմբաքանակների պահպանման հարցի կարգավորման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. փետրվարի 21-ի

N 164-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՍՆԴԻԿԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Է. Նանյան          - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ա. Ալեքսանդրյան    - ՀՀ բնապահպանության նախարարության վտանգավոր

                         նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ

 

    Ա. Այվազյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության ընդերքի գործակալության

                         պետի պաշտոնակատար

 

    Ն. Բակունց         - ՀՀ առողջապահության նախարարության

                         «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման

                         ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Մուրադյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

                         ծառայության բնակչության պաշտպանության և աղետների

                         հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ

 

    Ռ. Կարապետյան      - ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման

                         վարչության կազմմեթոդական բաժնի պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.02.2019
N 164-Ա
Որոշում