Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2019 թվականի N 167-Ա

 

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Վրաստանի խորհրդարանի գրադարանում կայացած` Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև Ջավախքի Նինոծմինդա շրջանի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի վարորդ Հովհաննես Պողոսյանի` 2019 թվականի փետրվարի 19-ից 20-ը Վրաստան գործուղման օրապահիկի ծախսը և ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Հարությունյանի և Հովհաննես Պողոսյանի գործուղման գիշերավարձը հոգացել է հյուրընկալող կողմը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.02.2019
N 167-Ա
Որոշում