ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2019 թվականի N 180-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման, նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի ներդրման նպատակով`
1) ստեղծել աշխատանքային խումբ.
2) հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
i
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի մասին, իսկ վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը:
(2-րդ կետը փոփ. 21.02.2020 թիվ 237-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2019 թ. փետրվարի 26-ի
N 180-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Առաքելյան - ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի
ղեկավար)
Ժ. Անդրեասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Ա. Ուդումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատանքի և սոցիալական հետազոտությունների
ազգային ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
սոցիալական աջակցության վարչության պետ
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության զարգացման ծրագրերի ու մոնիթորինգի
վարչության պետ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության
զարգացման վարչության գլխավոր մասնագետ
Ա. Առուշանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության տարածքային կառավարման վարչության
խորհրդական` առանձին գործառույթներ համակարգող
Ն. Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
(հավելվածը փոփ. 21.02.2020 թիվ 237-Ա որոշում)